ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8-9 Մայիս 1992, Շուշիի ազատագրումը. Հայ ժողովուրդի հաւաքական կամքին եւ միասնական ուժին Յաղթանակի խորհրդանիշը

08 Մայիս 2019 Մայիս 8-9ը պատմական յիշարժան թուական դարձաւ եւ փառաւոր իր տեղը գրաւեց հայոց յուշատետրին մէջ 1992ին, երբ Արցախ աշխարհի հինաւուրց բերդաքաղաք Շուշին ազատագրուեցաւ հայ ժողովուրդի հերոսական զաւակներուն ռազմաքաղաքական բացառիկ սխրանքով։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը պաշտօնապէս Մայիս 9ին կը մեծարէ «Շուշիի ազատագրման եւ յաղթանակի» պետական տօնը։ Իսկ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական տօնացոյցով Մայիս 9ն հռչակուած է «Յաղթանակի Օր»։

Թէ՛ իբրեւ ազգային-ազատագրական պայքարի յանդուգն նախաձեռնութիւն եւ թէ, մանաւա՛նդ, իբրեւ ռազմական փայլուն գործողութիւն, Շուշիի ազատագրման միօրեայ յաղթական գրոհը, որ սկսաւ 8 Մայիս 1992ին, ազգային-քաղաքական իր նշանակութեամբ կարեւորագոյն դարձակէտ մը խորհրդանշեց հայ ժողովուրդի բազմադարեան պատմութեան համար։

Դրաւ սկիզբը Արցախի իրա՛ւ ազատագրութեան յաղթարշաւին։

Աւելի՛ն. Շուշիի ազատագրումով հայ ժողովուրդը ոչ միայն յաղթական հիմը դրաւ Արցախի վերատիրացման պայքարին, այլեւ՝ ռազմաքաղաքականօրէն ապահովեց վերանկախացեալ Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութիւնը։

Բարձրանիստ բերդաքաղաքի անառիկ իր դիրքով յատկանշուող Շուշին ոչ միայն վերջին քսանամեակին, այլեւ հայ ժողովուրդի հազարամեակներու պատմութեան բոլոր թէժ պահերուն, բայց յատկապէս 17րդ դարէն սկսեալ թափ առած հայոց ազգային-ազատագրական պայքարի բախտորոշ բոլոր վերիվայրումներու ընթացքին, խորհրդանշած է հայկական ինքնութեան, ինքնուրոյնութեան եւ ազատ ու անկախ ապրելու ազգային կամքին բարձունքներէն մէկը՝ անառիկ եւ հերոսական։

Իսկ 8-9 Մայիս 1992ի Շուշիի ազատագրութեան յաղթական թռիչքով՝ Արցախի հայութեան համայն հայ ժողովուրդը նուաճեց անկորնչելի խորհրդանիշը հաւաքական իր ուժին եւ ազգային միասնական ուժին անպարտելիութեան։

Միջին դարերուն Շիկաքար բերդաքաղաքի անունով հռչակուած Շուշին մեր ժամանակները թեւակոխեց իբրեւ հայկական լեռնաշխարհի եզակի արծուեբոյններէն մէկը։ Հակառակ դարերու ընթացքին կատարուած այլացեղ ասպատակութեանց եւ բռնագրաւող ուժերու կողմէ նախաձեռնուած՝ հայկական այս հինաւուրց ոստանը օտարամուտ տարրերով բնակեցնելու եւ հայաթափման ենթարկելու փորձերուն, Շուշին ե՛ւ պահպանեց հայկական իր ազգային դիմագիծը, ե՛ւ դարձաւ հայ մշակոյթի ու դպրութեան, այլեւ հայ քաղաքական մտքի ու ռազմական տաղանդի զարգացման կարեւորագոյն բնօրրաններէն մէկը։

1895ին Շուշի անդրկովկասեան յայտնի գիւղաքաղաք էր 30 հազար բնակչութեամբ, որուն 21 հազարը հայ էին։ Շուշիի Թեմական դպրոցը կը հանդիսանար, 19րդ դարավերջին, ողջ հայաշարհի կրթական հինգ կարեւոր կրթօճախներէն մէկը, ուր թրծուեցան հայ ազգային-ազատագրական շարժման գլխաւոր դէմքերէն շատեր։

Հայաստանի անկախութեան կերտման եւ Հայաստանի Հանրապետութեան հիմնաւորման տարինե- րուն, 1918-1921 թուականներուն, Շուշին առաջաւոր դիրքը եղաւ Հայկական Դիմադրութեան՝ արեւելքէն եւ հիւսիս-արեւելքէն Հայաստանի ու հայութեան գոյատեւման սպառնացող թուրք-թաթար ազերիական վտանգին եւ ներխուժման փորձերուն դէմ։ Արցախի հայութեան ազգային-ազատագրական պայքարը ղեկավարելով՝ Շուշի հերոսաբար դիմադրեց համաթրքական գրաւման վտանգին եւ տեղի տուաւ միայն Հայաստանի խորհրդայնացումէն ետք, երբ Ստալինեան կամայականութեամբ պարտադրաբար կցուեցաւ Խորհրդային Ադրբեջանին իբրեւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի։

Խորհրդային լուծի տակ Շուշին հետեւողականօրէն ենթարկուեցաւ Ատրպէյճանի կիրարկած հայաթափումի քաղաքականութեան, բայց արցախահայութիւնը երբեք չհամակերպեցաւ իրեն պարտադրուած անարդարութեան։ Իսկ երբ 1988ին արցախայութիւնը բարձրացուց Հայաստանի հետ Միացման դրօշը, ազերիական բանակի անառիկ յենակէտ դարձած Շուշին պատուհաս դարձաւ ողջ Արցախի գլխուն, յատկապէս իր անմիջական ստորոտը գտնուող Լ.Ղ.Ի.Մ.ի մայրաքաղաք Ստեփանակերտը մնայուն ռմբակոծումի տակ առնելով։

Այս բոլոր առումներով հայկական հերոսութեան ու դիւցազնական խոյանքի փառահեղ մարմնաւորումը եղաւ 8-9 Մայիս 1992ի Շուշիի ազատագրման ռազմական գործողութիւնը, որ պատմական նշանակութիւն զգեցաւ նաեւ իր առաջացուցած ազգային միասնականութեամբ։

Հայկական գրոհը սկսաւ բոլոր ուղղութիւններով՝ Արցախեան Ազատամարտին զինուորագրուած հայ մարտիկներու բոլոր միաւորներուն մասնակցութեամբ, կանոնաւոր բանակայիններ ըլլային անոնք թէ Հայաստանի տարբեր շրջաններէն եւ սփիւռքեան հայօճախներէն Արցախ փութացած նորօրեայ ֆետայիներ։ Դաշնակցութեան դրօշին տակ համախմբուած ազատամարտիկներ ըլլային անոնք, թէ 1988ի համաժողովրդական շարժման ալիքին հետ կեանք առած ջոկատներու անդամ «մահապարտներ» կամ «երկրապահ կամաւորականներ»։

Անշուշտ, յանդուգն այդ գրոհին ընթացքին, առասպելատիպ հայ հերոսներու արիւնէն ծանրագոյն գին վճարեցինք անառիկ Շուշին ազատագրելու համար։ Բայց ազատութեան եւ յաղթանակի ուղին միշտ ալ արեամբ ներկուած է եւ, կռուի դաշտին վրայ ինկած նոյն այդ հերոսներու արեան գնով, թանկագին իր արժէքն ու նշանակութիւնը նուաճած է ազատագրական պայքարի իւրաքանչիւր յաղթանակ ոչ միայն հայ ժողովուրդի, այլեւ՝ բոլոր ժողովուրդներու պատմութեան մէջ։

Հայոց յուշատետրի 8-9 Մայիս 1992ի էջով՝ Շուշիի ազատագրութեան այս փառապանծ յաղթանակին մէջ, ամէն բանէ առաջ եւ վեր նախ կ՛արժեւորենք մեր ժողովուրդի արի այրերուն միասնական յանդգնութիւնն ու հերոսութիւնը։

Հայ ժողովուրդի հաւաքական կամքին եւ միասնական ուժին Յաղթանակը խորհրդանշող անխորտակելի ամրոցը դարձաւ ազատագրեալ Շուշին։

Շուշիի ազատագրութեամբ հայ ժողովուրդը նուաճեց ոչ միայն հայրենի հողին ազատագրումը, այլեւ՝ պատմութեան քառուղիներուն վրայ արժանի իր տեղը ունենալու եւ լիարժէք ազատութեամբ ու անկախութեամբ օժտուած հայրենի պետականութիւն կառուցելու անբռնաբարելի իր իրաւունքը։

8-9 Մայիս 1992ի հերոսական գրոհով եւ յաղթանակով՝ իրաւատէր հայութիւնը նուաճեց իր դարաւոր երազը եւ ճամբան հարթեց Հայաստանի ու աշխարհասփիւռ հայ ժողովուրդին առջեւ՝ ինքնավստահ եւ հաստատակամ քայլերով մուտք գործելու նոր դարաշրջան։

Արցախի իրողական ազատագրումին եւ Հայաստանի հետ միացումին ամրակուռ անկիւնաքարը հանդիսացող Շուշիի վերատիրացումէն անցած է 26 տարի։ Արցախի հետ բովանդակ հայութիւնը կը շարունակէ քաղաքական իր պայքարը, որպէսզի նորօրեայ հայ ֆետայիներու արեամբ նուաճուած Արցախի իրողական ազատագրութիւնը նաեւ իրաւականօրէն ամրագրուի եւ միջազգային ճանաչումի արժանանայ։

Աւելի քան քսան տարի է, որ իր բոլոր հոսանքներով՝ համայն հայութիւնը կը պայքարի ի խնդիր ազատագրուած Շուշիի պահպանման, վերաշինութեան եւ բարգաւաճման։

Իրողական ազատագրութեան այդ 22 տարիներու ընթացքին փորձութեան եւ ընկրկումի պահեր շատ ունեցաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը։ Վերանկախացեալ Հայաստանի Հանրապետութիւնը վարակած իշխանապետութեան պառակտիչ ախտանըշանները անպակաս եղան նաեւ Արցախի հայութեան կեանքէն։ Բայց իր հերոսական զաւակներուն նկատմամբ Ազգային Պարտքի խոր գիտակցութիւնը բնաւ չլքեց Արցախահայութիւնը։ Ընդհակառա՛կն. փորձութեան եւ ընկրկումի այդ պահերէն աւելիով ուժեղ ու միակամ վերականգնեցաւ հայոց մերօրեայ արծուեբոյնը։

Յանուն հայրենի ազատագրեալ հողի վերաշինութեան, վերաբնակեցման ու բազմակողմանի զարգացման՝ ոչ միայն Արցախի քաղաքական ուժերը, այլեւ հայ քաղաքական մտքի բոլոր հոսանքները աչքի լոյսի պէս գուրգուրացին Մեծ Երազը իրականութիւն դարձուցած Արցախի զաւակներուն, այլեւ համայն հայ ժողովուրդի Հաւաքական Կամքի եւ Միասնական Ուժի զօրաշարժին անփոխարինելի երաշխիքին վրայ։

Շուշիի ազատագրութեան տարեդարձը, իբրեւ յուշարարը հայ ազգային-ազատագրական շարունակուող պայքարին, գաղափարական ա՛յս դասերով կը լուսաւորէ պահանջատէր հայութեան դժուարին ուղին։

Ն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Ազգային անվտանգության հարցերում մենք չ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների հ

15 Հուլիս 2025
Օրվա իշխանությունները մտել են աշխարհա

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանու

15 Հուլիս 2025
Բագրատունի – Ռուսիոյ Դեսպան Հանդիպում

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունի հանդիպում ունե

15 Հուլիս 2025
Ես կսպասեմ արդարադատությանը

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր

14 Հուլիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն սրտի անհուն կսկիծով կը ցաւակցի ընտանիքին, հարազատներուն եւ ՀՅԴ Արեւ

14 Հուլիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսա

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի

14 Հուլիս 2025
Շինծու գործերով ձերբակալված ՀՅԴ երիտաս

Այսօր՝ Հուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ անդամներ

14 Հուլիս 2025
Ահաբեկչության կազմակերպման մասին պնդու

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազա

13 Հուլիս 2025
7 ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցի

Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչությ

13 Հուլիս 2025
Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ և ՀՅԴ

Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերա

12 Հուլիս 2025
ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան յա

Հայաստանեայց առաքելական եկեղեցին ու հայութեան ազգային խորհրդանիշները կը մնան ս

12 Հուլիս 2025
Ակնարկ. Սիւնիքը` Ապու Տապիի Տաք Կէտ

Ապու Տապիի հանդիպումէն բխած պաշտօնական հաղորդագրութիւնները ակնկալելիօրէն փակագ

12 Հուլիս 2025
Ցեղասպանությամբ խաղաղության չեն հասնու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «

12 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company