ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Գործընկերներու Հրապարակային Խօսակցութիւնը

11 Մայիս 2019 Թուրքիոյ արտաքին գործոց նախարարին պահանջը իր ռուս գործընկերէն` դադրեցնելու սուրիական Իտլիպ շրջանին վրայ յարձակումները, ուշագրաւ իրողութիւններու մասին ընդգծումներ կը կատարէ. մանաւանդ, որ ռուսական կողմը պատասխանած է, թէ յարձակումները դադրած են պահանջին պաշտօնական յղումէն մէկ օր առաջ արդէն:

Այս ամփոփ տեղեկութիւնը դուռ կը բանայ կարեւոր մեկնաբանութիւններու: Ամէն բանէ առաջ ռուսական գործողութիւններու կամ սահմանափակ ժամկէտով համաձայնութեան կամ ինքնուրոյն ըլլալու հաւանականութեան վրայ կը կեդրոնանան վերլուծումները:

Պարզ է, որ ռազմական գործողութիւնները կ՛ընթանան փոխհակակշիռի տրամաբանութեամբ եւ փոխըմբռնումով: Հակաահաբեկչական պատերազմի իւրովի ընկալումներով Անգարան կը հարուածէ քիւրտ զինեալ խմբաւորումները, մինչ ռուսական օդուժը թիրախ կ՛ընտրէ իսլամական ահաբեկիչներու կեդրոնատեղիները:

Յարձակումներու կասեցման դիմաց, հրադադարի կոչը հրապարակայնացնելով Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւնը կ՛ուզէ ծխածածկոյթ ստեղծել, որ իր դիմումին անսալով է, որ Մոսկուան կը դադրեցնէ ռազմական գործողութիւնները:

Մոսկուան կը փարատէ ծխածածկոյթը, երբ իր հերթին հրապարակաւ կը յայտարարէ, թէ գրոհը դադրած է արդէն կոչէն օր մը առաջ: Ուրեմն այստեղ պարզ կը դառնայ, որ ռուսական կողմը ոչ թէ իր գործընկերոջ հետ կը համաձայնեցնէ յարձակման եւ կասեցման գործողութիւնները, այլ ինք կ՛որոշէ իր քայլերը:

Պատերազմի ընթացքին ռազմավարական գործընկերութեամբ շարժող ուժերը իրենց գործողութիւնները տրամաբանօրէն կը կատարեն ոչ հրապարակային: Հրապարակային բաժինը սկզբունքով դարձեալ համաձայնեցուած կ՛ըլլայ եւ կը փոխլրացնէ ռազմական գետնի վրայ իրականացածը:

Հրապարակային պահանջ դնելով Անգարան կը ստանայ հրապարակային պատասխան:

Այժմ անհրաժեշտ է փորձել ընկալել, թէ ինչո՛ւ Անգարա կ՛ուզէ կասեցնել Իտլիպի վրայ ռուսական յարձակումը: Իսլամ ահաբեկչական խմբաւորումներու մնացորդացը տակաւին շահարկելի խմբաքանակ է Անգարային համար: Ահաբեկիչ տարրերու արմատախլման գործընթացի կասեցման փորձերը այդ իրականութիւնը կը յուշեն: Հակակշիռ գործողութիւններ կազմակերպելու զինուորական խաղը չէ աւարտած տակաւին եւ Անգարան կ՛աշխատի իր ձեռքին մէջ պահել ահաբեկչական խաղաթուղթը: Խաղը չսպառելու կողմ է նաեւ Մոսկուան ըստ երեւոյթին եւ այդ պատճառով իսկ չ՛անցնիր ահաբեկչութեան արմատախլման կամ ամբողջական չէզոքացման համարժէք գործողութիւններու:

Թրքական գործընկերը ներկայ պահուն կարեւոր գործօն է ինչպէս տարածաշրջանային, այնպէս նաեւ միջազգային գործընթացներուն համար: Այս փոխըմբռնումն է, որ փոխհակակշռման խաղը ի զօրու կը պահէ, այս պարագային որոշ առաւելութիւններ տալով Մոսկուային: Այս վերջինը իր հերթին չ՛առաջադրեր քրտական գործօնի ամբողջական չէզոքացումը:

Կը թուի սակայն, որ Մոսկուայի ձեռքին յայտնուած խաղաթուղթերը աւելի ազդեցիկ են, քան Անգարայինը: Մոսկուան համեմատաբար աւելի ինքնուրոյն կը կազմակերպէ իր քայլերը: Մինչ Անգարան չէ ապահոված շարժելու նոյն առաձգականութիւնը: Այդ առաձգականութեան ապահովման միտումները կանխարգիլուած են նաեւ ամերիկեան կարմիր լոյսերով, յատկապէս քիւրտերուն դէմ պատերազմական գործողութիւններու չդիմելու զգուշացումներով:

Իսկ այս փուլին, չէ աշխատած` իր պահանջով ռուսական յարձակումները դադրեցնելու որոշումին գոյառման տպաւորութիւն տարածելու Անգարայի (ապա) տեղեկատուութիւն իրականացնելու փորձը:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company