ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրոյցներ

Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության սրման պարագայում Հայաստանը դիրքորոշման հստակեցման խնդիր է ունենալու

15 Մայիս 2019 Անհրաժեշտ է ֆիքսել, որ թեեւ Իրանի շուրջ ծավալվող տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկայիս գործընթացները բավական բարդ ու ռիսկային են, այդուհանդերձ, իրավիճակը դեռեւս որոշակիորեն հեռու է առճակատման բարձր մակարդակի հատման կարմիր գծից. Իրանի շուրջ վերջին զարգացումների մասին զրույցում Yerkir.am-ին ասաց Alikonline-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանը:

«Շեշտում եմ` որոշակիորեն, քանի որ այն կտրուկ փոփոխության բոլոր հնարավորություններրն ու նախադրյալներն ունի: Ըստ փորձագետների` այս պահի դրությամբ մենք գործ ունենք հիմնականում հետեւանքային դրսեւորումների հետ, այսինքն՝ կողմերից մեկը, վերջին շրջանում գլխավորապես ԱՄՆ-ը, ձեռնարկում է որոշակի քայլեր կամ կատարում է հայտարարություններ, որոնց հետեւում է Իրանի համաչափ ու համարժեք քայլը կամ հայտարարությունը: Օրինակ` ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի նավթի արտահանումը զրոյի իջեցնելու` իր մտադրության մասին, փոխարենն Իրանը հատարարում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորության մասին: Միացյալ Նահանգները որոշում է խստացնել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները, ի պատասխան` Իրանը հայտարարում է Միջուկային գործարքով նախատեսված իր որոշ գործողությունների ժամանակավոր կասեցման մասին: Սրանք, անշուշտ, ռիսկի որոշակի գործոն պարունակող գործողություններ են, որոնք, սակայն, դեռեւս հնարավոր է ղեկավարել, կարգավորել կամ սառեցնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Արամ Շահնազարյանն առանձնացրեց, իր կարծիքով, երկու մտահոգիչ իրադարձություն: Առաջինը Սպիտակ տան՝ Պարսից ծոց «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավախումբը եւ B 52 ռազմավարական նշանակության ռմբարկոծիչներ գործուղելու որոշումն է, իսկ երկրորդը` նախօրեին ԱՄԷ Ֆուջեյրա նավահանգստում չորս նավթատար առեւտրային նավերի` սաբոտաժի թիրախ դառնալու դեպքը:

«Սկսեմ մատնանշածս երկրորդ փաստից. սա կողմերի միջեւ ռազմական հակամարտություն հրահրելու նպատակով մշակված լուրջ սադրանք կարող է լինել այն երկրների կողմից, ավելի որոշակի՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի, որոնց անմիջական շահերից է բխում Իրանի հետ ԱՄՆ-ի ռազմական հակամարտությունը, դրանից բխող` Թեհրանի համար հնարավոր հետեւանքները: Չմոռանանք, որ, անդրադառնալով դեպքին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ կտուժի, եթե պարզվի, որ սպառնում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերին: ԱՄԷ-ն արդեն հայտարարել է, որ օտարերկրյա կառույցների (բնականաբար, խոսքն ԱՄՆ-ի մասին է) մասնակցությամբ սկսել է դեպքի հետաքննությունը: B 52 ռազմավարական նշանակության ռմբարկոծիչներն արդեն տեղակայված են Քաթարում, իսկ «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավախումբն էլ մոտ օրերս Պարսից ծոց կհասնի: Հիմա պատկերացրեք, թե ինչ կարող է պատահել, եթե հետաքննության արդյունքում ի հայտ գան, այսպես կոչված, «ճշտված» փաստեր այն մասին, որ սաբոտաժը Թեհրանի ձեռքի գործն է եղել: Հիշեցնեմ` Իրաքի երկրորդ պատերազմն այդ երկրում միջուկային եւ քիմական զենքերի առկայության մասին նման «ճշտված» փաստերի արդյունքն էր»,- ասաց Շահնազարյանը՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ իրավիճակը դեռեւս որոշակիորեն հեռու է առճակատման բարձր մակարդակի հատման կարմիր գծից:

Նա հիշեցրեց նաեւ, որ, ԱՄՆ-ի հնչեցրած բոլոր սպառնալիքների եւ վերջնագրերի ֆոնին, նախագահ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին` նշելով, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի չի ձգտում: Այս համատեքստում, ըստ Շահնազարյանի, կա եւս երկու կարեւոր գործոն: «Առաջինը Ռուսաստանի եւ Չինաստանի հստակ դիրքորոշումն է, որը, կարծում եմ, պարզ է բոլորին եւ հավելյալ պարզաբանում չի պահանջում, իսկ երկրորդն այս իրադրությունում ԵՄ-ի՝ ինչ-որ տեղ կառուցողական դիրքորոշումն է, ըստ որի՝ այն շարունակում է մնալ եւ փորձում է գործել Իրանի հետ Միջուկային գործարքի շրջանակներում։ Սա բավական հավասարակշռող իրողություն է: Չմոռանանք, որ, այնուամենայնիվ, առանց իր եվրոպական դաշնակիցների` գոնե քաղաքական համաձայնության, Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած տիպի ռազմական գործողություն, լայն իմաստով, չի ունենալու միջազգային անհրաժեշտ աջակցություն եւ, բնականաբար, լեգիտիմություն»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե Իրանի շուրջ հնարավոր բացասական զարգացումներն ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա, Արամ Շահնազարյանը պատասխանեց. «Սցենարի ցանկացած զարգացման ուղղակի կամ անուղղակի հետեւանքներից Հարավկովկասյան տարածաշրջանի երկրները չեն կարող խուսափել: Դա առավել ակնառու է լինելու հատկապես Հայաստանի պարագայում, որը թշնամի երկու հարեւան պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է եւ մանեւրի սահմանափակ հնարավորություն ունի: Իրան-ԱՄՆ ռազմական առճակատման դեպքում Հայաստանն անխուսափելիորեն կունենա անվտանգային մթնոլորտի հետ կապված լուրջ խնդիրներ: Չպետք է աչքաթող անել այն իրողությունը, որ ռազմական առճակատումը կարող է Իրանի համար լուրջ խնդիրներ ստեղծել նաեւ երկրի ներսում` հինգերորդ շարասյան՝ անջատողական շարժումների, հատկապես՝ պանթյուրքիստական շարժման ակտիվացման տեսքով: Սա, բառի ամենաբուն իմաստով, աղետ է Հայաստանի ազգային անվտանգության դիտանկյունից: Ամեն պարագայում պետք է ընդգծել, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության սրման դեպքում Հայաստանը միջազգային ու տարածաշրջանային մակարդակներում արտաքին հիմնական խաղացողների միջեւ ընտրության առջեւ կանգնելու ու դիրքորոշման հստակեցման խնդիր է ունենալու: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան` չմոռանալով անփոխարինելի հարեւանների եւ եկող ու գնացող արտատարածաշրջանային ուժերի ու խաղացողների մասին իրողությունը»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company