ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կրկնակի Պարտաւորութիւն…

30 Մայիս 2019 Պատմութիւնը եւ առհասարակ պատմական նշանակալի իրադարձութիւնները գնահատւում-արժեւորւում են նրանով նաեւ, երբ դրանք սերտելու եւ առաւել եւս՝ դրանցից դասեր առնելու ունակ է տուեալ պատմութեան կրող ժողովուրդը, ազգն ու պետութիւնը…:

Ահաւասիկ.-

20րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարի առաջատար քաղաքական ուժերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնները 1906թ. Դեկտեմբեր 15ին, նոյն պայքարի միջնաբերդ հանդիսացող Ատրպատականում ստորագրում են մի համաձայնագիր, որով ՀԱՄԵՐԱՇԽ մթնոլորտում աշխատելու կոչով են հանդէս գալիս, որն աւարտւում էր հետեւեալ տողերով.-

«… Թող համերաշխութեան կոչը արձագանգ տայ ամէնուրեք, ուր հայ սիրտ կայ՝ հայ ցաւի համար բաբախող եւ իւրաքանչիւրը աշխատի համերաշխութեան հիմքի առաջին քարը դնել: Մենք գնում ենք այդ ճանապարհով… Կեցցէ՛ Հայ Յեղափոխութիւն, կեցցէ՛ համերաշխութիւն»:

Գաղափարա-քաղաքական, ռազմավարական, թէ մարտավարական ու ծրագրային դրոյթներով միմեանց հակոտնեայ, մրցակից երկու ազգային կուսակցութիւնները ՅԱՆՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԻ, դեռեւս աւելի քան մէկ դար առաջ, գերադասում են համերաշխ գործակցութիւնը: Իսկ դրա արդիւնքում՝

1- Անառիկ ու պաշտպանուած են մնում Ատրպատականի հայկական գիւղերն ու գաւառները՝ թուրքական ներխուժած բանակի ելուզակների յաճախակի յարձակումներից,

2- Յաղթական ընթացք է ունենում Պարսկաստանի սահմանադրական շարժումը, որին վճռորոշ դեր էր վերապահւած նոյն ՍԴՀԿին ու ՀՅԴին,

3- Զարգանում ու թռիչքային առաջընթաց է ապրում Ատրպատականի կրթա-մշակութային կեանքը՝ «Արամեան» կրթօջախի ծաղկումով, որտեղ էլ մինչ այդ միմեանց ՉՀԱՆԴՈՒՐԺՈՂ Դաշնակցական ու Հնչակեան մտաւորական-ուսուցչական կազմերը համերաշխօրէն գործակցում էին, ի խնդիր հայրենասէր ու զարգացող սերունդների դաստիարակման…

Այս օրերին, եւ ինչու ոչ անցնող մէկ տարուայ ընթացքում, Հայաստանի Հանրապետութիւնում օրախնդիր ու մշտարծած են եղել համերաշխութիւն, հանդուրժողականութիւն եւ նոյնիմաստ կարգախօսերը, մինչ այն աստիճան, որ անխտիր բոլոր ԶԼՄներում (զանգուածային լրատուական միջոցներու-Խմբ.) ու յատկապէս հեռուստակայաններում բանավէճերի շարունակական թեմաների են վերածուել…:

Ճիշդ է, նոյն Հայաստանի Հանրապետութիւնում սրանից մէկ տարի առաջ «Թաւշեայ յեղափոխութիւնը» եւ իշխանափոխութիւնը արդարացուցիչ հանգամանք են վերոնշեալ «համերաշխ» ու «հանդուրժողական» հասարակա-քաղաքական մթնոլորտի ձեւաւորման համար: Բայցեւայնպէս՝ այսօր եւեթ, ազգովի ու պետականօրէն առաջնակարգը՝ դա ընդհանուր նպատակի շուրջ (ազգային ու պետական անվտանգութիւն, Արցախեան հիմնահարց եւ սոցիալ-տնտեսական առաջընթաց) համախմբուելն ու իրական համերաշխութեան կեանքի կոչումն է:

Անկեղծ ասած, վերջերս նոյնինքն ՀՀ վարչապետի «Հայոց պատմութիւն» վերընթերցելու մասին յայտարարութիւնը մեծ խրախոյս է կարող լինել՝ պատմութիւնից դասեր առնողների համար…

Եւ եթէ հայ քաղաքական մտքի առաջատարները սրանից դեռ մէկ դար առաջ համերաշխութիւնը կենսագործելու ունակութիւն դրսեւորեցին, այսօր, սակայն, 21րդ դար թեւակոխած հայն ու Հայաստանը կրկնակիօրէն պարտաւորութիւն ունեն կիրառել ու կենսագործել դա՝ վերարժեւորելով ու դասեր առնելով սեփական պատմութիւնից իսկ…:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Թեհրան, «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նի

14 Ապրիլ 2026
Աշխարհը հասկանում է, որ արցախահայերի ն

168.am-ն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ եթե Հ

13 Ապրիլ 2026
Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժող

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Կիրակի, 12 ապրիլին, իր աւարտին հասաւ համազգային նպատակներու շուրջ սփիւռքի զօրա

12 Ապրիլ 2026
Սփիւռքը կը պահանջէ, որ Հայաստանի քաղաք

ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի փակման խօսքը Սփիւռքի զօրաշարժի նուիր

12 Ապրիլ 2026
Հայ երեք կուսակցութիւններու ներկայացու

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ի առաւօտեան, Հայ երեք կուսակցութիւններու՝ Հայ Յեղափոխական

12 Ապրիլ 2026
Մենք կ’օգտագործենք Սփիւռքին ուժը

Կրնանք ընդունիլ «Իրական Հայաստանի» տեսլականը՝ աշխարհաքաղաքական վանդակի մը մէջ

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պէտք է ըլլայ յստակ ու անդ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսեփ Տեր Գեւորգեանի բացման խօսքը Սփիւռքի զօրաշարժին նուիրո

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Այսօր՝ ապրիլի 11-ին Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժո

11 Ապրիլ 2026
Իրանի հայ համայնքի խնդիրները լուծվում

Ապրիլի 10-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, իրանահայ հա

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company