ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Ջանում ենք, որ սիրիահայերը Լիբանանից մեկնեն կամ ծննդավայր, կամ հայրենիք

13 Հուլիս 2019
Լիբանանահայ համայնքի կյանքի, դժվարությունների, Հայաստան-Լիբանան հարաբերությունների և հարակից այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը և «Շանթ» ՀԸ-ն զրուցել են ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի և Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունու հետ:

- Ինչքա՞ն հայ է ապրում ներկայումս Լիբանանում:


- Լիբանանում ամենադժվար բանը թիվ տալն է, բայց մեր հաշվարկով` 120-140 հազար: Բնականաբար, լիբանանահայերի մեծ թիվ կա, որ Լիբանանից դուրս է ապրում: Հայեր ունենք` հային ճշտորոշող` ազգանվան «յան» վերջավորությունը չունեն, ինչը երբեմն դժվարացնում է հաշվարկել` ինչքան հայ կա Լիբանանում:

- Խառնամասնություննե՞րը շատ են:

– Դժբախտաբար, այո, ու վերջին տարիներին այդ թիվը մեծանում է: Հայերն իրենց զավակներին հաճախ նախընտրում են ոչ հայկական վարժարաններ ուղարկել: Եթե նախկինում հայերը բաշխված էին մեկ-երկու մեծ հայկական թաղամասերում, բայց երկրի զարգացմամբ ու տնտեսական վիճակով պայմանավորված, մարդկանց կենսամակարդակի լավացմանը զուգընթաց, նրանք նախընտրեցին այդ շրջաններից հեռանալ և ավելի հանգիստ շրջաններում բնակվել, որտեղ, ցավոք, հայկական դպրոց ու եկեղեցի չկա: Դա էլ պատճառ դարձավ, որ հայության նահանջ ու արտագաղթ լինի: Այստեղի հայ համայնքն ունի 4 ֆոնդ, ու ամեն մի հայ զույգի պսակադրության ծախսերը հոգում ենք այդ ֆոնդի միջոցով, մկրտության համար մենք ենք վճարում, եթե երրորդ զավակն են ունենում, նյութական պարգև ենք տրամադրում: Օգնում ենք նաև հայկական վարժարաններն ավարտած ու ուսանող դարձած երիտասարդներին՝ կրթաթոշակի տեսքով: Սրանք գուցե փոքր քայլեր են, բայց արտահայտում են այն հավատը, որ հայը պետք է հայ մնա այս երկրի մեջ թե՛ համայնքային իրավունքների, թե՛ համահայկական իմաստով:

Լիբանանը միակ երկիրն է աշխարհում, որ Սահմանադրությամբ երաշխավորում է հայության իրավունքները: Մենք ներկայություն ունենք այստեղի խորհրդարանում ու կառավարությունում: Իբրև հայության ներկայացուցիչներ` մեր համայնքի շահերը պարտավոր ենք լավագույնս ներկայացնել, որովհետև, վերջին հաշվով, Լիբանանը համայնքային երկիր է, համայնքային հավասարակշռության երկիր է, ու յուրաքանչյուր համայնք իր իրավունքներն է պաշտպանում: Մեր իրավունքներն, իհարկե, նույնքան չեն, ինչպես ավելի մեծ համայնքներինը: Անկախ հանգամանքից, թե որքանով ենք մասնակցում լիբանանյան քաղաքական ու տնտեսական օրակարգերին, մենք ունենք մեզ օգտավետ օրենքների մշակման անհրաժեշտությունը, ու, բնականաբար, հայության ինքնության պահպանման հարցը` կրոնական, կրթական, մշակութային և այլ առումներով: Մենք այստեղ շենացնող համայնք ենք, ու մեր պարագայում, ի տարբերություն մյուս համայնքների, կրոնական հարցերին վերաբերող հատուկ օրենքների կարիք չկա: Մեր ջանքերով դեռևս 2000-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչեց թուրքական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ ու պահանջեց, որ Թուրքիան ճանաչի իր գործած ոճիրը: Դա մինչև այսօր ամենաառաջադեմ պահանջն է: Բացի այդ` Հայաստանի անկախության օրը պետական տոն է Լիբանանում: Ներկայումս աշխատում ենք այնպես անել, որ ապրիլի 24-ը դառնա Ցեղասպանության ոգեկոչման ու հիշատակի օր, ու, բնականաբար, աշխատում ենք ոչ միայն լիբանանցի քաղաքական դեմքերի հետ: Հիշեցնում ենք՝ ինչպես Առաջին աշխարհամարտի օրերին Լիբանանը նույնպես սովի էր մատնվել, ու օսմանյան լծի տակ լինելու ու սովի հետևանքով մահացավ Լիբանանի ժողովրդի մեկ երրորդը :

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան- Լիբանան հարաբերությունները:

-Հայաստանի խորհրդարանի հետ աշխատող խորհրդարանական հանձնաժողով ունենք այստեղ: Բացառիկ են հարաբերությունները թե՛ խորհրդարանի նախագահի, թե՛ նախագահի, թե՛ վարչապետի հետ, սերտ գործակցության մեջ ենք Լիբանանում Հայաստանի դեսպանատան հետ: Հայաստանի ժողովուրդը բացառիկ հարգանք է վայելում լիբանանցիների շրջանում: Լիբանանի կամ Հայաստանի նախագահների փոխադարձ այցերի ժամանակ միշտ է ասվել, որ Լիբանանն ու Հայաստանը նույն տեսակի երկրներ են՝ իրենց դիմագրված դժվարություններում, ինչպես նաև հյուրընկալ, ձեռներեց, արժեքներ հաստատող հատկանիշներով:
Վերջին տասնամյակում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ այլ տեսակի հարաբերությունները մեծապես բարելավվել են, որոնց մեջ նաև մենք ենք դերակատար՝ բնականաբար, ՀՀ դեսպանատան հետ մեկտեղ: Բայց միանշանակ չենք կարող ասել, թե հարաբերությունները բացառիկ են: Միշտ պետք է ճգնել, աշխատել, որ շատ ավելի լավ հարաբերություններ ունենանք, որովհետև, իսկապես, Հայաստանը նման է Լիբանանին, ու հակառակը: Մեծ է թիվը լիբանանցի զբոսաշրջիկների, որոնք Հայաստան են այցելում՝ տեսնելու քրիստոնեության հիմնադիր պետությունը, որը թանգարան է բաց երկնքի տակ:

– Իսկ տնտեսական համագործակցությա՞ն ինչ հեռանկարներ կան:

– Թեև կան համագործակցության հեռանկարներ ու համաձայնագրեր, բայց, անկեղծ ասած, թե՛ Լիբանանի դիմագրաված դժվարությունները, թե՛ Հայաստանի ո՛չ խանդավառ գործակցությունը լավ տեղում չեն: Անհրաժեշտ է, որ հարաբերությունները, այս իմաստով, բարելավվեն: Թեև մեծ դեր են խաղում նաև Լիբանանի աշխարհաքաղաքական դիրքն ու արտաքին ազդեցությունները: Հստակ կարող եմ նշել՝ Լիբանանի ժողովուրդն` ամբողջությամբ, Իսրայելը որպես թշնամի ու բռնագրավող երկիր է համարում: Սիրիայի պարագայում կարծիքները տարբեր են : Իրանի ազդեցությունն այստեղ նույնպես կա, բնականաբար, կա Պարսից ծոցի երկրների ազդեցությունը, դեռ չասած` արևմտյանը: Այս բոլոր պետություններն ազդում են Լիբանանի թե՛ տնտեսության, թե; քաղաքական ներքին համակարտությունների ու դրանց սաստկացումների վրա: Այժմյան մեր հիմնական խնդիրները կապված են տնտեսական-ֆինանսական դժվարությունների հետ: Լիբանանի՝ տարիներ շարունակ կուտակած պարտքերը վճարելու ժամանակը հասել է այլևս : Ու երկրի տնտեսությունը, դժբախտաբար, այնքան լավ վիճակում չէ, օրինակ` ներդրումներ ապահովելու համար: Սակայն մենք հավատում ենք, որ առաջիկա տարիներին իրավիճակն այսպես չի մնա: Սիրիայի խնդիրը ուշ կամ շուտ պետք է լուծվի: Սիրիայում իրականացվելիք շինարարությունը պետք է նպաստի նաև լիբանանյան կյանքի աշխուժացմանը: Բացի այդ՝ ծովում բնական գազի ու նավթի գոյությունը հույս է տալիս, որ առաջիկա 4-5 տարիներին Լիբանանի տնտեսությունն էապես կբարելավվի: Մեր ամբողջ ջանքն այսօր այն է, որ եթե սիրիահայերը մեկնեն Լիբանանից, ապա կա՛մ իրենց ծննդավայր՝ Սիրիա, կա’մ Հայրենիք՝ Հայաստան մեկնեն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company