ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Համատարած ողբերգութիւնը շրջել դէպի յուսադրիչ ապագայ

17 Հուլիս 2019 Տա­րա­բախտ ­­Գա­յեա­նէի ող­բեր­գու­թիւ­նը խոր սպի մը բա­ցաւ յու­նա­հա­յու­թեան սրտին մէջ։

Հա­յաս­տան ու ըն­տա­նիք ետ ձգած, կեան­քի ա­նո­ղոք պայ­ման­նե­րը ճա­շա­կած եւ ա­ւե­լի քան 25 տա­րի­ներ ­­Յու­նաս­տա­նի մէջ չա­րա­չար աշ­խա­տած՝ հի­ւանդ­նե­րու եւ տա­րի­քա­ւոր ան­ձե­րու խնամք տա­նե­լով, պար­կեշտ ու ազ­նիւ ­­Գա­յեա­նէն մէկ վայր­կեա­նի մէջ խու­ճա­պի մատ­նո­ւե­ցաւ եւ վա­խէն ի­րար ան­ցած՝ հի­ւան­դա­նո­ցի ա­ռա­ջին յար­կէն դուրս ցատ­կե­լով, ի վեր­ջոյ՝ ան չդի­մա­ցաւ իր մարմ­նի կրած ծանր վնաս­նե­րուն ու քիչ յե­տոյ մա­հա­ցաւ, խոր սու­գի մէջ մատ­նե­լով ամ­բողջ յու­նա­հայ հա­մայն­քը։

Պատ­մու­թիւ­նը ծա­նօթ է բո­լո­րիս։ ­­Հի­ւան­դա­նո­ցին մէջ հի­ւանդ մը խնա­մած պա­հուն, Գա­յեա­նէն նշմա­րեց թէ՝ ա­պա­հո­վու­թեան սպա­սա­կու­թիւ­նը զինք կը փնտռէ, եւ ան՝ վախ­նա­լով թէ ձեր­բա­կա­լու­թիւ­նը դա­տա­կան մեծ փոր­ձանք­նե­րու դուռ պի­տի բա­նայ, ինք­զինք պատշ­գա­մէն վար նե­տեց… ա­զա­տե­լու հա­մար…։

Ան այդ ան­յոյս քայ­լին դի­մեց, ո­րով­հե­տեւ ա­ւե­լի քան 25 տա­րիէ ի վեր, ի՜նչ-ի՜նչ խո­չըն­դոտ­նե­րու հան­դի­պած ըլ­լա­լով, չէր կա­րո­ղա­ցած աշ­խա­տե­լու հա­մար օ­րի­նա­ւոր ար­տօ­նա­գիր ա­պա­հո­վել։ Ու­րեմն՝ պե­տու­թեան դի­մաց, հա­կա­ռակ իր կամ­քին, ան կը շա­րու­նա­կէր «օ­րի­նա­զանց» անձ մը ըլ­լալ…։

Սա­կայն, իր բա­ցա­ռիկ աշ­խա­տա­սի­րու­թեամբ, ինչ­պէս կը վկա­յեն բո­լոր ա­նոնք, ո­րոնք Գա­յեա­նէին ճանչ­ցած էին, պար­կեշտ եւ տքնա­ջան աշ­խա­տան­քով, նոյ­նիսկ իր ա­ռող­ջու­թիւ­նը քայ­քա­յե­լով, ան կեանք մը ամ­բողջ պայ­քա­րե­ցաւ՝ հո­գա­լու հա­մար Ե­րե­ւա­նի մէջ ապ­րող իր ըն­տա­նի­քը, վա­տա­ռողջ զա­ւա­կը եւ թոռ­նե­րը։

Յու­նա­կան մա­մու­լը իր ամ­բող­ջու­թեամբ՝ լայն տեղ տո­ւաւ պա­տա­հա­րին։ Կ­նոջ մա­հէն ետք ին­չե՜ր գրո­ւե­ցան պե­տա­կան ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի լուրջ բաց­թո­ղում­նե­րուն մա­սին, «Athens Voice»ի կայ­քէ­ջը ձա­խա­ւեր գրու­թիւն­նե­րով հան­դէս ե­կաւ, ո­րոնց հա­մար հան­դի­պե­ցաւ ժո­ղո­վուր­դի բուռն ընդվ­զու­մին եւ հա­կազ­դե­ցու­թեան. ֆէյս­պու­քի հար­թա­կէն հա­զա­րա­ւոր ան­ձեր ի­րենց զայ­րոյթն ու ափ­սո­սան­քը յայտ­նե­ցին, եւ վե՛րջ…։
Մի քա­նի օր յե­տոյ, այս ող­բա­լի պա­տա­հա­րը մո­ռա­ցու­թեան պի­տի մատ­նո­ւի։

Ա­մէն տե­սա­կի գան­գատ­ներ, բո­ղոք­ներ եւ մատ­նան­շում­ներ ան­ցեա­լին պի­տի անց­նին, սա­կայն պի­տի մնայ այն հա­մա­տա­րած ող­բեր­գու­թիւ­նը, որ մե՛րն է, մե՛ր ժո­ղո­վու­դին է. այն՝ որ ա­ւե­լի քան 25 տա­րի­նե­րէ ի վեր կը կրծէ ու կը մա­շեց­նէ հայ­րե­նի­քի հի­մե­րը։

Հա­յաս­տա­նէն ար­տա­գաղ­թը կը շա­րու­նա­կէ ան­բու­ժե­լի վէր­քի մը նման խո­րա­նալ ու պար­պել մեր հայ­րե­նի­քը։ ­­Գա­յեա­նէին նման տաս­նեակ հա­զա­րա­ւոր հա­յեր ցրո­ւած են աշ­խար­հի չորս կող­մե­րը, պա­տո­ւա­բեր աշ­խա­տանք մը գտնե­լու սուր տագ­նա­պին մէջ մատ­նո­ւած, որ տագ­նապն է ամ­բողջ հա­յու­թեան՝ հայ­րե­նի­քէն ներս եւ դուրս։
Շատ բան ը­սո­ւած ու գրո­ւած է ազ­գի հա­մա­տա­րած ող­բեր­գու­թեան մա­սին։ ­­Հոս տե­ղը չէ՛ հրէշ­ներ փնտռե­լու ու զա­նոնք ա­նի­ծե­լու։ ­­Խո­րա­պէս կը ճանչ­նանք հայ­րե­նի­քի ա­րիւ­նա­հո­սու­թեան պատ­ճառ­ներն ու ­­Հա­յաս­տա­նէն ժո­ղո­վուր­դը վա­նող ա­մէն տե­սա­կի մղում­նե­րը։

Այս սիւ­նա­կէն, կոչ պի­տի ուղ­ղենք ­­Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թիւն­նե­րուն եւ քա­ղա­քա­կան աշ­խար­հին, ժամ ա­ռաջ ի­րա­գոր­ծե­լու հայ­րե­նա­դար­ձու­թեան այն­քա՜ն սպա­սո­ւած ծրա­գիր­նե­րը։

Հայ­րե­նա­դար­ձու­թիւ­նը չի կրնար ի­րա­կա­նու­թիւն դառ­նալ ե­րա­զա­յին տե­սիլք­նե­րով։ Հայ­րե­նա­դար­ձու­թիւ­նը կը պա­հան­ջէ, նախ եւ ա­ռաջ՝ երկ­րի ըն­կե­րա­յին եւ տնտե­սա­կան հա­մա­կար­գի կար­գա­ւո­րում, Ե­րե­ւա­նի փար­թամ կեդ­րո­նէն դուրս՝ թա­ղե­րու, քա­ղաք­նե­րու եւ գիւ­ղե­րու մէջ մար­դոց կեն­սա­կան ու տար­րա­կան կա­րիք­նե­րու գո­հա­ցում։ Այն կը պա­հան­ջէ ար­դիւ­նա­բե­րու­թեան, ճար­տա­րա­րո­ւես­տի, հո­ղա­գոր­ծու­թեան եւ ա­ռեւ­տու­րի նա­խան­ձե­լի պայ­ման­նե­րու ստեղ­ծում, որ­պէս­զի՝ քայլ առ քայլ, սփիւռ­քա­ցած հայ զան­գո­ւած­նե­րը հայ­րե­նի աշ­խար­հին մէջ վե­րագտ­նեն կե­նա­րար ա­ւիւ­նը, որ մեր եր­կի­րը դէ­պի բար­գա­ւաճ ու բա­րօր ա­պա­գա­յի մը պի­տի ա­ռաջ­նոր­դէ։

Կը սպա­սենք, որ Ս­փիւռ­քի հետ կա­պո­ւած ո­րե­ւէ ծրա­գիր եւ պաշ­տօ­նա­կան նշա­նա­կում պի­տի ու­նե­նայ յստակ սե­ւե­ռա­կէտ։ Օ­րա­կար­գը մէկ է։ ­­Գա­յեա­նէին նման հա­զա­րա­ւոր հայ­րե­նա­կից­ներ պէտք չէ մնան «թշո­ւառ ու ան­տէր»՝ ար­տերկ­րի օ­տար ու ան­հիւ­րըն­կալ հո­ղե­րու վրայ։

Պարտք ու­նինք՝ այն­քա՜ն ա­նի­րաւ կեր­պով իր կեան­քը կորսն­ցու­ցած ­­Գա­յեա­նէին հան­դէպ։

«Ա­զատ Օր»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company