ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տնտեսությունը խոշոր ներդրումային ծրագրերի կարիք ունի

21 Օգոստոս 2019 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի համար անհասկանալի է՝ ինչու է կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննության համար 400 հազ դոլար վճարել, իսկ հետագայում կասկածի տակ է դնում այդ փորձաքննությունն իրականացնող ընկերության հեղինակությունը։ Տնտեսագետի կարծիքով, հանքի շահագործումն անցած տարի դադարեցվեց քաղաքական դրդապատճառներով. «Գործող իշխանությունները որոշեցին չփչացնել իրենց ռեյթինգը, բնապահպանական իրենց իմիջն ընտրություններից առաջ, ուստի դեկտեմբերին նշանակվեց այս փորձաքննությունը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի հետ զրուցել ենք ՀՀ տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերից, հանքարդյունաբերության օրենսդրությունում փոփոխությունների անհրաժեշտությունից, ինչպես նաև թե Ամուլսարի հանքի շահագործումը տևական ժամանակահատված ձգձգելու ազդեցությունը ինչպիսին կլինի երկրի տնտեսության վրա։

- Երկրի տնտեսության համար հանքարդյունաբերությունը կարևոր ոլորտ է համարվում։ Ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ ոլորտում, որպեսզի շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկերը նվազագույնի հասնեն։

–Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի։ Այն կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսը, իսկ արտահանման՝ 25-30 տոկոսը։ Այսինքն հանքարդյունաբերությունից ամբողջությամբ հրաժարվելու դեպքում, կհրաժարվենք մեր արտահանման մոտ մեկ քառորդ կամ մեկ որրորդից, ինչն էական ազդեցություն կունենան տնտեսության, երկրի մրցակցային առավելությունների վրա։

Այս համատեքստում պետք է գնահատենք, որ չունենք հանքարդյունաբերության այլընտրանք, սակայն դա չի նշանակում, որ պետք է շարունակենք նախորդ շրջաններից եկող հանքարդյունաբերության քաղաքականությունը։ Պետք է այն վերանայենք։

–Հատկապես ի՞նչն է պետք վերանայել հանքարդյունաբերության քաղաքականությունում։

– Ամենկարևորը ընդերքը պետք է լինի ազգային հարստություն։ Չնայած օրենսդրությամբ հռչակել ենք, որ այն ազգային հարստություն է, բայց ընդերքի օգտագործման իրավունքով տալով մասնավորին՝ փաստացի մենք հրաժարվում ենք ընդերքից։ Հետևաբար հանքարդյունաբերության գործունեության ոլորտում շատ կարևորում եմ պետություն-մասնավոր համագործակցությունը։ Պետությունը, ազդակիր համայնքները պետք է դառնան հանքավայրերի կամ հանքեր շահագործող ընկերությունների բաժնետերերը, սեփականատերերը, ինչը նրանց թույլ կտա վերահսկել հանքի գործունեությունն ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Բացի այդ հանքի գործունեության արդյունքում ստացված օգուտները բնակչությանը հասանելի պետք է դառնան։

Հանքարդյունաբերության օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կա։ Ներկայիս օրենսդրությունը, մասնավորապես ընդերքի օրենսգիրքը միտված է գերշահագործմանը։ Դրա վառ օրինակը Ռոյալթիի հաշվարկն է, ըստ որի՝ Ռոյալթին գանձվում է կորզված հանքանյութի նկատմամբ։ Այն չկորզված մասը, որը գնում է պոչամբարներ, դրա նկատմամբ որևէ հարկ չի վճարվում։ Հետևաբար ունենք իրավիճակը, երբ տնտեսվարողը շահագրգռված չէ մինչև վերջին գրամը կորզել հանքանյութը, քանի որ ինքը միայն վճարում է այն ամենի համար, ինչ կորզել է և այդ պոչերի ձևով մնացած հանքանյութերն ուղղակի պոչամբարներում կուտակվում են, որը հանգեցնում է մեր ընդերքի բարբարոսաբար գերշահագործմանը։ Բացի այս ամենը, նաև հնարավորինս պետք է նվազեցնենք, իսկ առանձին դեպքերում, նույնիսկ, արգելենք հանքանյութի արտահանումը։ Պետք է խրախուսենք, որ այդ հանքանյութերը մնան երկրում և վերամշակվեն, ինչը թույլ կտա ավելի մեծ, հավելյալ արդյունք ստանալ։ Հայաստանն, ըստ էության, դարձել է հանքանյութ վաճառող երկիր, երբ կարող է հանքանյութ վերամշակող և դրանից ստացվող ապրանքներ արտադրող երկիր դառնալ։ Այս ուղղություններով մասնագիտական քննարկումներ, կլոր սեղաններ են պետք կազմակերպել, սակայն, ցավոք, կառավարության կողմից այդ ցանկությունը կամ այդ քայլերը չեն նկատվում։

–Ամուլսարի հանքի շահագործումը ձգձգելն ի՞նչ ազդեցություն ունեցավ ՀՀ տնտեսության վրա

–Եթե հանքը սեպտեմբերից գործեր, տարեկան պետք է 260-270 մլն դոլարի արտահանում ունենայինք։ Ըստ էության չունենք այդ արտահանումը, ինչպես նաև դրա հետ կապված վճարվող հարկերը։ Սա մեր տնտեսության վրա մեծ ազդեցություն կարող էր ունենալ, հատկապես այն պարագայում, որ այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով արտահանումը նվազել է մոտ կես տոկոսով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով նույնպես այս տարի լուրջ խնդիր ունենք։ Տնտեսությունը հիմա լուրջ, խոշոր ներդրումային ծրագրերի կարիք ունի։ Անհասկանալի է, որ այս ոլորտի լիազոր անձինք՝ ի դեմս շրջակա միջավայրի նախարարության, էկոնոմիկայի նախարարության, չեն ստանձնում փորձագիտական եզրկացության ներկայացման պատասխանատվությունը, այլ մի կողմ են քաշվել։ Այսինքն՝ տեղեկատվական հոսքն ամբողջությամբ պտտվում է վարչապետի շուրջ։ Այստեղ մարտավարությունը սխալ էր։ Նրանք ցանկանում են փորձաքննության միջոցով ավելացնել մարդկանց վստահությունը, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Իշխանական տարբեր օղակներից կցկտուր, իրար հակասող տեղեկատվություն եկավ, ինչը մարդկանց մոտ խորացրեց անվստահությունը։

–Ջերմուկի համայնքի ղեկավարը, բնապահպանները պնդում են, որ հանքը և առողջարանն անհնար է մեկտեղել։ Ի՞նչ կարծիքի եք։

–Նման հարցադրումը սխալ է։ Չպետք է ընտրենք Ջերմուկի և հանքի միջև։ Սխալ է նաև իշխանության այն մոտեցումը, թե որքան եկամուտ է բերում Ջերմուկը և որքան եկամուտ կարող է բերել հանքը։ Ջերմուկը հանքավայրից 8 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բնակչությունը կարծում է, որ փոշի կարող է նստել համայնքի վրա, կամ հնարավոր պայթեցումների հետևանքով ջրի բաղադրությունը փոխվի։ Փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ հանքի ջրերը կապ չունեն Ջերմուկի ջրերի հետ։ Այդ եզրակացությունը, սակայն, այնպես ներկայացվեց, որ դրա նկատմամբ վստահություն չկա։ Մենք սխալ մարտավարություն որդեգրեցինք, և այս իրավիճակում փորձում ենք մեր տնտեսության համար երկու կարևոր ուղղություններն իրար հակադրել։ Ջերմուկը մեր ազգային հարստությունն է, և եթե հանքը 10 տարի է շահագործվելու, ապա Ջերմուկը հարյուրավոր տարիներ կարող է մեր երկրի տնտեսության համար եկամտի աղբյուր հանդիսանալ։

Անհրաժեշտ է Ջերմուկ համայնքը և համայնքի ղեկավարությանը մասնակից դարձնել Ամուլսարի գործունեությանը։ Այսինքն այս համայնքը պետք է դառնա այս հանքի սեփականատերերից մեկը և ոչ միայն օգուտ ստանա դրանից, այլ նաև կարողանա ներքին վերահսկողություն իրականացնել հանքարդյունաբերության վերաբերյալ։ Իրենց մարդը ներսում պետք է տեսնի ՝ ինչ տնտեսական, արտադրական գործընթացներ են տեղի ունենում և արդյոք դրանք կարող են ազդել Ջերմուկի շրջակա միջավայրի, ազգաբնակչության վրա։ Ներկայումս հանքարդյունաբերող մի շարք ընկերություններ ապահովագրում են իրենց ազդակիր համայնքի առողջությունը։ Այսինքն առողջական խնդրի ի հայտ գալուն պես՝ հանքի ղեկավարությունը ստանձնում է այդ պատասխանատվությունը։

Կարող ենք այս ծրագիրը դարձնել լավ հարթակ պետություն-մասնավոր համագործակցության, բայց անընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ է տրամադրում՝ սպասելով, թե ով կհաղթի։

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company