Քաղաքականությունը չպետք է տեղափոխվի տնտեսական դաշտ
28 Օգոստոս 2019ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 26-ին հրապարակել էր հուլիս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, մասնավորապես գրելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը սակայն, այլ կարծիք ունի: Ըստ նրա, տնտեսական աճը որակյալ չէ եւ չի կարող ապահովել միջնաժամկետ եւ երկարաժամկետ տնտեսական աճ:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր»-ի տաղավարում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կներկայացնի թվային պատկերը եւ դրա հիման վրա արված եզրակացությունները:
Մանրամասները՝ տեսանյութում