ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Արցախի Անկախութեան Հռչակագիրի Հաշուարկած Իրաւական Բաժինը

02 Սեպտեմբեր 2019 Սեպտեմբեր 2-ը ըստ էութեան կը խորհրդանշէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրի որդեգրումը: Այդ հռչակագիրը կը բաղկանայ հիմնական 4 մասէ.

Որոշում 1

Ընդունիլ ներկայիս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) եւ սահմանակից Շահումեանի շրջանի սահմաններուն մէջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը:

Որոշում 2

ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամաւորներու մարզային խորհուրդը եւ անոր գործադիր կոմիտէն նկատել ԼՂՀ պետական իշխանութեան եւ կառավարման բարձրագոյն ժամանակաւոր մարմին` մինչեւ համաժողովրդական ընտրութիւնները, իշխանութեան եւ կառավարման հանրապետական նոր մարմիններու ձեւաւորումը:

Որոշում 3

Յանձնարարել ժողովրդական պատգամաւորներու մարզային խորհուրդի գործադիր կոմիտէին` ներգրաւելով լայն հասարակութիւնը` նախապատրաստել եւ մարզային խորհուրդի նստաշրջանի քննարկման ներկայացնել ԼՂՀ պետական իշխանութեան եւ կառավարման մարմիններու կառուցուածքի եւ գործառոյթներու մասին ժամանակաւոր կանոնակարգը:

Որոշում 4

Մինչեւ ԼՂՀ Սահմանադրութեան եւ օրէնքներու ընդունումը ԼՂՀ տարածքին մէջ կը գործեն ԽՍՀՄ Սահմանադրութիւնը եւ օրէնսդրութիւնը, ինչպէս նաեւ գործող այլ օրէնքներ, որոնք չեն հակասեր սոյն հռչակագիրի նպատակներուն ու սկզբունքներուն, ԼՂՀ առանձնայատկութիւններուն:

Որոշումը, իր ենթաբաժիններով փաստօրէն պետականաշինութեան յենասիւները կը հաստատէր, որուն վրայ պիտի կառուցուէր աղիւս առ աղիւս եւ յարկ առ յարկ ամբողջ պետական շէնքը: Եթէ առաջին կէտին մէջ կար անկախութեան հռչակման հռչակագիրով հետագայ իրաւակարգ մը նախապատրաստելու դրոյթը, ապա մնացեալները` անցումային շրջանի իրաւադաշտը կը հարթէին որեւէ ձեւով պետական կառուցաօղակներու պարապութիւն չձգելու հեռանկարով: Այնուհետեւ հայկական երկրորդ հանրապետութիւնը ժողովրդավար կարգերու լիարժէք յարգումով, յատկապէս անկախութեան հանրաքուէ կազմակերպելով կը բռնէր իրողական անկախութիւն նուաճելու ճամբան եւ փուլ առ փուլ կ՛ամբողջացնէր իր առջեւ եւ միջազգային իրաւունքի համահունչ իրաւադրոյթները:

Միջազգային իրաւաչափութիւններուն յարգումով անկախացող արցախահայութեան կամարտայայտութեան դիմաց օրէ օր աճած ազրպէյճանական ժխտողականութիւնն ու այդ պահուածքի հիման վրայ շարունակուող յարձակողապաշտութիւնը նոր իրավիճակ ստեղծեցին Արցախի համար:

Հետզհետէ պարտադիր հրամայականներ էին արցախահայութեան անվտանգութեան ապահովումը եւ հռչակագիրով անկախացած Լեռնային Ղարաբաղի տարածքներու անվտանգութեան ապահովման համար հայապատկան տարածքներու նորանոր ազատագրումները:

Կը շարունակուէր սակայն ազրպէյճանական ժխտողականութիւնը: Անհրաժեշտ էր սահմանադրականացնել Արցախի փաստացի սահմանները` իբրեւ Արցախի տարածքային ամբողջականութիւն: Դարձեալ գերադասուած էր միջազգային օրէնքին համահունչ շարժիլն ու իրաւակարգի յարգումը: Սահմանադրութեան հանրաքուէով կը ճշդուէր Արցախի տարածքային ամբողջականութիւնը, եւ կը կատարուէին նոր իրականութեան դիմաց սահմանադրական եզրաբանութեան որոշակի փոփոխութիւնները: ԼՂԻՄ-ը ԼՂՀ եւ ապա Արցախի Հանրապետութիւն իւրաքանչիւրը տարածքային, կարգավիճակային եւ անվտանգութեան կարեւոր իմաստներ կը ներփակեն եւ բոլորը ինքնորոշուելու մարդկային, ազգային եւ միջազգային տարրական իրաւունքներու յարգումի կարգերէն անցած ըլլալու փաստերը կ՛ամրագրեն:

Միացում կարգախօսով սկսած եւ ապա անկախութեան առաջադրանքի վերածուած համազգային շարժումը ռազմավարական փոփոխութիւններ կատարելու քաղաքական շարժառիթները հիմնաւորած է: Համազգային համոզում է, որ Արցախը Հայաստան է ու վերջ եւ թէ միացումը այդ հասկացողութեան համապատասխան կարգախօսային պահանջ է` հայ ժողովուրդի թէ տարածքային միացումներու ընկալումներով:

Այդ նպատակի միջազգային ատեաններու մօտ բարձրացումը այսօր կրնայ ունենալ որոշակի անպատեհութիւններ, երբ հայկական կողմը իբրեւ անվտանգութեան գլխաւոր երաշխաւոր կը շարունակէ բանակցիլ հանգուցալուծման համար: Պաշտօնական Երեւանի կողմէ առ այս պահը ճանաչումի որոշում չկայացնելը կը բացատրուի նաեւ բանակցողի կարգավիճակով:

91-ի հռչակագիրը հիմնաւորեալօրէն նկատի առած է միջազգային իրաւաընկալումները եւ ըստ այնմ բանաձեւած որոշումները: Միեւնոյն ընկալումներուն հաշուարկով նաեւ դէպի միացում տանող իրաւակարգին ընդառաջ հրամայական շրջափուլ է Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններուն միջեւ կնքելի ռազմաքաղաքական դաշինքը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Աւելի քան մայրենիի բդեշխ մը, Սփիւռքեա՛

Պէտք կա՞յ ըսելու, որ մեր տարտերը կը բխէին ու մեր լեզուին եւ անոր պահապանը, մշա

23 Նոյեմբեր 2025
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company