ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ԿԲ-ն շարժվում է փողից փող սարքելու կոշտ նեոլիբերալ ճանապարհով

11 Սեպտեմբեր 2019 ԿԲ-ն գործում է առանձին պետության նման՝ հաշվի չառնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը. տնտեսագետ
Կա փող, որը չի ստեղծում ՀՆԱ, չի մասնակցում տնտեսական ակտիվությանը և սրանով խրախուսում է էժան վարկերը, որպեսզի փողը մտնի շրջանառության մեջ: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ ԳՄ ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը՝ 8,75-ից մինչև 5,5 տոկոս: Նա ընդգծեց, որ Հայաստանը չունի կայացած ֆինանսական շուկաներ, այդ պատճառով ամբողջը կենտրոնացած է ԿԲ-ի ձեռքում, որը գործում է առանձին պետության նման՝ հաշվի չառնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, միջամտելով այլ ոլորտների բնականոն զարգացմանը:

– ԿԲ խորհուրդը երեկվա նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 5,5 տոկոս: Արդյո՞ք արդարացված եք համարում այս միջամտությունը, և ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ:

– Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն այս տարվա հունվարին մեկ անգամ նույն չափով արդեն իջեցրել էր: Եվ, առհասարակ, այդ տոկոսադրույքը, սկսած 2015 թվականից, պարբերաբար իջեցրել են՝ 2015 թվականի դեկտեմբերից 0,25 տոկոսային կետերով 8,75-ից հասցնելով 5,5 տոկոսի: Ընդ որում, 2016 թվականի համարյա բոլոր ամիսներին իջեցվել է: Սրա նպատակը գնանկման դեմն առնել է՝ ստեղծելով գնաճի թույլատրելի մակարդակը՝ հիմնավորմամբ, որը հնարավոր է վերահսկել: Իմիջիայլոց, վերաֆինանսավորման տոկոսադրույքների փոփոխությունները պետք է արվեն ավելի թափանցիկ գործիքներով: Օրինակ՝ ՌԴ-ում հրապարակվում է նոր հայտարարված տոկոսադրույքի գործունեության հստակ ժամկետ, թե մինչև ե՞րբ է գործելու այս տոկոսադրույքը: Սա հնարավորություն է տալիս ֆինանսական շուկային, արդյունաբերական ոլորտներին պլանավորել իրենց գործունեությունը: Մեր երկրում այսպիսի որոշումները կայացվում են վիճակագրական տվյալները հաշվի առնելով: Մենք չունենք կայացած ֆինանսական շուկաներ, ամբողջը կենտրոնացած է ԿԲ-ի ձեռքում, որը գործում է առանձին պետության նման՝ հաշվի չառնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, միջամտելով այլ ոլորտների բնականոն զարգացմանը, ինչպես եղավ նրա կողմից բերված պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրումը: Մեծ հաշվով՝ ի՞նչ մեսիջ է սա: Սա նշանակում է, որ կա փող, որը չի ստեղծում ՀՆԱ, չի մասնակցում տնտեսական ակտիվությանը, և սրանով խրախուսվում են էժան վարկերը, որպեսզի փողը մտնի շրջանառության մեջ:

– Շարքային սպառողը ինչպե՞ս կզգա այս փոփոխությունը:

– Այստեղ մի փոքր մտորելու տեղիք են տալիս մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: Սեպեմբերի 9-ին ՀՀ վարչապետն իր ֆեսյբուքյան էջում նշել էր, որ հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1,7 տոկոս, իսկ ԿԲ-ն արդեն օգոստոսի համար հաշվարկել է 0,4 տոկոս գնանկում: ԿԲ-ն փաստում է, որ այս գնանկումը կապված է գյուղմթերքի սեզոնայնության հետ: Այսինքն՝ եթե համադրելու լինենք այս երկու տվյալները, կարելի է արձանագրել, որ գյուղմթերքի գների կտրուկ անկում կա, որն էլ ուղիղ կապ ունի գյուղմթերք արտադրող մեր քաղաքացիների սոցիալական վիճակի հետ: Դե հիմա եկեք՝ գնանք ու ցածր տոկոսով վարկ տանք պանիր արտադրող մի ընկերության և հետևենք կաթի ձեռք բերման գներին, տեսնենք՝ այստեղ գնի ավելացում լինո՞ւմ է, թե՞ ոչ: Խոսքն այն մասին է, որ տնտեսական իմաստով արտահանման վրա ազդող գնանկումն իջեցնում է դեպի երկիր հոսող ֆինանսական հոսքը, և սա է փորձ արվում կարգավորել, բայց դրանից շարքային քաղաքացու վրա դրական ազդեցություն չի լինում: Հարցը համակարգային լուծումների դաշտում է:

– Համաշխարհային տնտեսության միտումների հետ որքանո՞վ է համահունչ Հայաստանի ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը:

– Համաշխարհային տնտեսությունն առաջ է գնացել իր արդյունաբերությամբ, ռոբոտաշինությամբ, տեխնոլոգիաների մշակմամբ և այլն, իսկ Հայաստանը դեռևս չունի այն մրցունակությունը, որպեսզի դիմանա գլոբալ գործընթացներին կամ գոնե ներկա գտնվի: Բայց ունենք այդ ներուժը և տնտեսության ճիշտ ծրագրմամբ կարող ենք ստեղծել հավելյալ այն արդյունքը, որը կարող ենք և պետք է արտահանենք: ԿԲ դրամավարկային քաղաքականությունը պետք է բխի իշխանությունների քաղաքական ուղղություններից ու որոշումներից: Եվ եթե լիներ որոշում, որ պետք է ստեղծվեն առաջանցիկ տնտեսական աճի այս կամ այն բևեռները, ապա պետական գանձարանում կուտակված փողը պետք է, պետության երաշխավորությամբ, ներդրվի այդ նպատակով: Հիմա դա չկա, իսկ ԿԲ-ն շարժվում է փողից փող սարքելու կոշտ նեոլիբերալ ճանապարհով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company