ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փոքր ու միջին բիզնեսի շրջանառությունը չի աճել, ավելին՝ նվազել է

30 Սեպտեմբեր 2019 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նախորդ տարվա օգոստոսի համեմատ 2019 թ-ի օգոստոսին գրանցված Տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն աճել է 7.4 տոկոսով: Ըստ նրա հայտարարության՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:

Թե ինչի շնորհիվ է գրանցվել տնտեսական աճ, ինչքանով է այդ աճը ազդել բնակչության կենցաղի վրա, և թե ովքեր են առավելապես օգտվել այդ աճից, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նախևառաջ անդրադառնալով աճի ցուցանիշի թվին՝ Պարսյանը պնդեց, որ 7.6 տոկոս աճը գրանցվել է, ոչ թե երկրի տնտեսության ներառական ճյուղերի, այլ հիմնականում ստվերների կրճատման, ինչպես նաև շահումով խաղերի մեծ պահանջարկի հաշվին, և եթե հաշվի առնենք այս փաստը, և թվերը ճշգրիտ ներկայացնենք, կտեսնենք, որ այդ 7.6 տոկոսն իջնում, դառնում է 2-3 տոկոս:

«Առևտրի ոլորտում, օրինակ, եթե պնդում ենք, որ գրանցվել է աճ, պիտի նաև պարզաբանենք, որ ոչ թե մեր ազգաբնակչությունն է սկսել ավելի շատ գնումներ կատարել, այլ բիզնեսի տերը սկսել է ՀԴՄ-ների ու հարկային հաշվետվությունների միջոցով օրինականացնել մինչ այդ եղած առևտրի իրական թիվը: Այսինքն՝ մենք կրճատել ենք ստվերը, ոչ թե իրական առևտրաշրջանառության աճ ենք ունեցել: Միշտ պետք է ռեալ գնահատել, թե ինչի շնորհիվ է աճ գրանցվել, և ում վրա է դրական կամ բացասական ազդեցություն ունեցել: Փոքր ու միջին բիզնեսի շրջանառությունը, կարող եմ պնդել, որ չի աճել, ավելին՝ նվազել է: Նախկինում 1մլն դրամ էին շրջանառում, ցույց էին տալիս 100.000 դրամ, հիմա՝ 600.000 դրամ են շրջանառում, ցույց են տալիս 300.000 դրամ»:

Տնտեսագետի փաստարկն այն մասին է, որ գրանցված տնտեսական աճից օգտվել են սահմանափակ թվով մարդիկ: Ինչպես ինքն է ասում՝ հարուստներն ավելի են հարստացել:

«Առևտրի ոլորտում, օրինակ, նկատվում է համակենտրոնացման մակարդակի աճ, այսինքն խոշոր սուպերմարկետները իրենց մասնաբաժինը հատկապես մանրածախ առևտրի ոլորտում բավականաչափ ավելացնում են: Իսկ դա փոքր ու միջին բիզնեսին ուղղակի հարված է հասցնում: Իսկ վնասված փոքր ու միջին բիզնեսը ձևավորում է միջին խավի սոցիալական տարատեսակ խնդիրներ: Տնտեսական աճի այսպիսի միտումը նկատվում է վերջին տարիների ընթացքում, և ինչպես տեսնում ենք, չի դադարում նաև այս տարվա ընթացքում: Իրականում մենք չունենք ներառական աճ, որի մասին հայտարարում է կառավարությունը»:

Այն հարցին, թե ինչքանով է մեր տնտեսությանը ձեռնտու Հայաստանի՝ ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում գտնվելը, ինչպես պնդում է վարչապետը, Պարսյանը պատասխանեց. «Գնանկումը բացասական է բիզնեսի համար, քանի որ բիզնեսը ակտիվություն է ցուցաբերում, այն դեպքում երբ այս կամ այն ապրանքի գներն աճում են: Այսինք դա իրենց համար սիգնալ է, այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն սկսել: Եթե գները նվազում են, հակառակ էֆֆեկտն է առաջանում: Բիզնեսների համար ոլորտը կորցնում է գրավչությունը: Դրա համար գնանկումը կարող է պատճառ դառնալ, որ մի շարք արտադրություններ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչն էլ պետության համար անցանկալի հետևանքներ կարող է առաջացնել»:

Գնանկումների պատճառն հասկանալու համար պետք է առանձնացնել գնաճի պարենային և ոչ պարենային մասը՝ ասում է Պարսյանը, և հավելում՝ օրինակ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առաջին վեց ամիսներին մենք ունենք պարենային ապրանքների մասով լուրջ գնաճ, որը շարունակվել է նաև հուլիս-օգոստոս ամիսներին, հացամթերքն աճել է 5.5 տոկոսով, կարտոֆիլը՝ 74 տոկոսով, ձուն, հավի միսը 4-6 տոկոսով և այլն: Սրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են և մեր քաղաքացիների մեծ մասը իրենց եկամուտը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, դրանից հետո է, որ նրանք ձեռք են բերում ոչ պարենային ապրանքներ կամ ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքներ: Հետևաբար, երբ մենք խոսում ենք սոցիալական վիճակի բարելավման մասին կամ, թե որքան է գնաճը օգնում կամ վնասում մեր տնտեսությանը, պետք է նայենք նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մասով: Առաջին անհրաժեշտության ապրանքների գները աճել են, որն ուղղակիորեն նպաստել է մեր ազգաբնակչության գնողունակության նվազմանը: Իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են, քանի որ պահանջարկ չկա: Այսինքն՝ բնակչության մեծամասնությունը հրաժարվել է դրանցից, որպեսզի ձեռք բերի ավելի կարևոր ու անհրաժեշ ապրանքներ: Նորից եմ կրկնում՝ մեր ազգաբնակչությունը իր եկամտի 60-70 տոկոսը ծախսում է պարենի ձեռքբերման համար, սա լուրջ խնդիր է, սա խոսում է այն մասին, որ մեր ազգաբնակչությունը դեռևս լուրջ աղքատության խնդիր ունի»:

Վերջում նորից անդրադառնալով այն հարցին, թե այս ցուցանիշներից ազգաբնակչությունն ինչ շահեց, տնտեսագետը ասաց, որ ժողովուրդը մեծամասամբ չի օգտվել այս աճից, և չի օգտվի քանի դեռ մեր տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ չեն եղել:

Հիշեցնենք որ, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ: Ստորև մեջբերում ենք՝

«2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:

Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են.

Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առեւտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս

Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:

Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի,- գրում է Փաշինյանը»:

ԱԻԴԱ Կիրակոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company