ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անվտանգութեան գօտի. Անկարայի բախտախաղը Սիրիայում

30 Սեպտեմբեր 2019 ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրաձայնեց Սիրիայի հիւսիսային շրջաններում «անվտանգութեան գօտի» ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին:

ԱՄՆ-ի հետ համաձայնեցւած այս նախագիծը, ըստ Էրդողանի, հնարաւորութիւն կընձեռի շուրջ 2 միլիոն սիրիացի փախստականի՝ վերադառնալու իրենց հայրենիքը, եւ բնակւելու թուրք-ամերիկեան վերահսկողութեան տակ գտնւող անվտանգ տարածքներում: Թուրքիայի նախագահի պնդմամբ, եթէ այդ անվտանգութեան գօտին ընդլայնւի, հասնելով մինչեւ Դեր Զոր եւ Ռաքքա, ապա 3 միլիոն սիրիացի փախստական հնարաւորութիւն կունենան վերադառնալու հայրենիք:

Հետաքրքիր է այն փաստը, որ Թայիփ Էրդողանի ներկայացրած նախագիծը բացայայտում է Սիրիայի հարցով Թուրքիայի քաղաքականութեան մէջ առկայ հակասութիւնը: Ընդամենն օրեր առաջ Անկարայում կայացած Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հերթական հանդիպումն ընդունեց յայտարարութիւն, որում Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխաւոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան յստակ նշել էին, որ հաւատարիմ են մնալու Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքին:

Սա, իհարկէ, միակ բարդութիւնը չէ: Թուրքիան ԱՄՆ-ի հետ լուրջ տարաձայնութիւններ ունի «անվտանգութեան գօտու» սահմանների եւ նպատակների հետ կապւած: Անկարայի մշակած նախագիծը ենթադրում է առնւազն 32 կմ խորութեամբ մի շրջան, քուրդ զինեալների լիակատար դուրսբերմամբ, եւ նրանց ռազմակայանների տարհանմամբ: Մինչ դեռ ԱՄՆ-ը նախատեսում է այդ գօտին ձեւաւորել ընդամենը 10 կմ խորութեամբ՝ առանց թուրքական ԶՈՒ-ի բացառիկ եւ արտօնեալ ներկայութեամբ: Դեռ աւելին, Վաշինգտոնի նախագիծը ենթադրում է քրդական կորիզների առկայութիւնն այդ շրջաններում՝ որպէս Անկարայի եւ Դամասկոսի դէմ ճնշման լծակ:

Նման պայմաններում, տրամաբանական հարց է առաջանում, թէ Թայիփ Էրդողանն, այնուամենայնիւ, ինչու է որոշել խաղադրոյք կատարել նման բարձր ռիսկայնութեամբ բախտախաղում, որում իր յաջողութեան շանսերը մեղմ ասած, այնքան էլ բարձր չեն:

Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշեալ շրջանները, որոնք Թուրքիան եւ ԱՄՆ-ը ձգտում են առանձնացնել Սիրիայից, պարունակում են Սիրիայի նաւթի եւ գազի հիմնական պաշարները, եւ համարւում են այդ երկրի ամենաբերքառատ հողերը: Այնպէս որ, յաջողութեան դէպքում, Էրդողանի ներդրումը կարող է յատուցւել հարիւրը՝ մէկի դիմաց տրամաբանութեամբ:

Այս համատեքստում, սակայն, չպէտք է մոռանալ, որ.

Նախ. Թայիփ Էրդողանը սխալւում է, եթէ պատկերացնում է, որ Սիրիայի իշխանութիւնները չունեն որեւէ տարբերակ, նախագիծը չէզօքացնելու համար: Ինչպէս փորձագէտներն են կանխատեսում, սիրիական բանակի յաջողութիւններն Իդլիբում արդէն յուշում են, որ մենք շատ մօտ ապագայում կարող ենք ականատեսը լինել այնպիսի անկանխատեսելի իրադարձութիւնների, որոնք շրջադարձային ազդեցութիւն կունենան տարածաշրջանում ուժերի դասաւորութեան եւ հաւասարակշռութեան վրայ, անշուշտ՝ ոչ ի շահ Թուրքիայի:

Երկրորդ. պարզամտութիւն կը լինի ենթադրել, թէ Ռուսաստանը եւ Իրանն անարձագանք կը թողնեն Թուրքիայի ծաւալապաշտական այս նախագիծը, որը ոչ միայն լրջագոյն հարւած է Սիրիայի ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը (ինչը մշտապէս կարմիր գիծ է համարւել Մոսկւայի եւ Թեհրանի համար), այլ, աւելին, ամրագրում է նրանց հիմնական ախոյեանի՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայութիւնը Սիրիայում, որը միանշանակօրէն հակասում է նրանց տարածաշրջանային ռազմավարական շահերին:

Եւ վերջապէս երրորդը. Կրկին պարզամտութեան ժանրից է ենթադրել, թէ խաղում ներքաշւած Վաշինգտոնը նախաձեռնութիւնը կը զիջի Անկարային՝ բաւարարւելով միայն կատարողի եւ դիտորդի, այլ ոչ թէ թելադրողի կարգավիճակով:

Եւ այս բոլորից էլ կարելի ենթադրել, որ Թուրքիայի մշակած «անվտանգութեան գօտու» ճակատագիրը չափազանց մշուշոտ է, իսկ Էրդողանի հերթական բախտախաղը, մեծ հաւանականութեամբ՝ ձախողած:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Alikonline-ի պատասխանատու-խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company