ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երկիրը անցյալում չպահելու այլընտրանքը. ՀՅԴ ԳՄ պատվիրակության շեշտադրումները Լիբանանի լրատվամիջոցին

02 Հոկտեմբեր 2019 Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանը բացառիկ հարցազրույց է վարել աշխատանքային այցով Բեյրութում գտնվող ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի հետ:

Հատկանշական է, որ «Հրատապ օրակարգ» հաղորդաշարը, որը սովորաբար շաբաթ օրն է հեռարձակվում, փոխել է հեռարձակման օրը՝ ՀՅԴ ԳՄ պատվիրակության անդամների հետ հարցազրույցի համար:

Իշխան Սաղաթելյանը ամփոփել է այցը՝ խոսելով հանդիպումների հագեցած օրակարգի մասին, որի ընթացքում հանդիպել են Լիբանանի կառավարության անդամների՝ 5 նախարարների հետ, ձեռք բերել կարևոր պայմանավորվածություններ, երկկողմ հետաքրքրության հարցեր քննարկել Լիբանանում ՀՀ դեսպանի հետ, Այնճարում անցկացրել ժողովրդային հավաք, հանդիպել «Զավարյան» ուսանողական և երիտասարդական միության հետ, այցելել հայկական վարժարաններ, ՀՕՄ:

ՀՀ անկախության տոնին նվիրված՝ «Միշտ միասին» փառատոնին, Սաղաթելյանի խոսքով, մեկ անգամ ևս փաստվել է, որ բեյրութահայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված, հզոր, ուժեղ գաղթօջախներից է:

Իշխան Սաղաթելյանը՝ ամփոփելով իշխանափոխությունից հետո 1,5 տարիները, արձանագրեց, որ այն սպասումները, որ հասարակությունն ուներ նոր ձևավորվող իշխանությունից, դեռ չեն իրականացել և գնալով, ցավալիորեն, պակասում են հույսերը, որ առաջիկայում կիրականանան:

«Ինչո՞ւ, որովհետև նոր իշխանությունը, փոխանակ ազգային կարևոր օրակարգեր առաջ բերելու, որի շուրջ հայ ժողովուրդը կհամախմբվեր, հայ ժողովրդի համահայկական ռեսուրսը այդ խնդիրների լուծմանն ի նպաստ դնելու, սկսեց հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների և երկրում իրական համակարգային բարեփոխումներ անելու փոխարեն երկիրը շարունակեց պահել անցյալում»,-ասաց նա:

Երկրի հիմնական օրակարգերին անդրադառնալով՝ Սաղաթելյան ասաց, որ դատական համակարգը բարեփոխելու անվան տակ տեղի են ունենում գործընթացներ, որոնք Դաշնակցության համար անընդունելի են, քանի որ այդ անվան տակ փորձում են յուրացնել դատարանները. «Հիմա էլ քննարկում են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը, որը մեզ համար անընդունելի է: ՍԴ-ն այս ճանապարհով տապալելը կեղծ օրակարգ է, քանի որ մղումը իրական բարեփոխումները չեն, այլ սեփական դատական համակարգ ունենալը»:

ՀՅԴ-ն, նրա խոսքով, խնդիրները բարձրաձայնելով, դրանց լուծման ճիշտ ճանապարհը ցույց տալով՝ նպաստելու է, որ այդ խնդիրները լուծվեն: Նույն՝ իշխանությունների զգոնանալու, նպատակին էին ուղղված նաև «Լրջացեք»-ի և «Դեղին քարտերի» ակցիաները:

«Մենք ոչ միայն քննադատել ենք, այլև հստակ թղթածրարներ ենք պատրաստել, առաջարկել ենք լուծման տարբերակներ, ցույց ենք տվել ուղղություններ: Դժբախտաբար, իշխանությունը շարունակում է ձախողել»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Դաշնակցությունը խնդիրները բարձրաձայնել է լուծման ակնկալիքով, քանի որ գտնում է, որ իշխանությունից սպասումներն այնքան մեծ են եղել, որ հիասթափությունը արտագաղթի պատճառ կարող է դառնալ:

ՀՅԴ-ի ու ժողովրդի միջև առաջացած անջրպետի մասին Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը հստակ տարբերությունը կտեսնի պոպուլիստների և գործ անողների միջև և էյֆորիան անցնելուց հետո գնահատական կտա:

«Անցնող ժամանակահատվածում հսկայական աշխատանք ենք արել հայրենիքում և աշխարհում, բայց չենք կարողացել մեր ժողովրդին դա պատշաճ ներկայացնել, այդ է եղել պատճառը, որ ընտրություններին 5-6-7 տոկոս քվե տալով՝ ժողովուրդը մեզանից ունեցել է մեծ ակնկալիքներ, մեծ սպասումներ»,-ընդգծեց նա:

Սխալներ ևս եղել են, որոնք ՀՅԴ-ն քննարկել է հաշվետու ժողովների ընթացքում և հիմա, Իշխան Սաղաթելյանի խոսքով, ավելի բաց ճակատով է ժողովրդի հետ աշխատում:

«Բայց երբեք Դաշնակցությունը չի զբաղվել պոպուլիզմով, երբեք մեր ժողովրդին չենք տվել սուտ խոստումներ՝ քվե ստանալու համար, և երբեք մեր առջև խնդիր չենք դրել դառնալ զանգվածային կուսկացություն, ինչպես շատերը, որ հայտարարել են 100-200 հազարի մասին, բայց ընտրություններին հավաքել են շատ քիչ քվե»,-ասաց նա:

Դաշնակցության կայուն գաղափարական ընտրազանգվածը եղել է կայուն, բայց ոչ բավարար՝ բարեփոխումներ իրականացնելու համար. «Հիմա մենք հետևողականորեն աշխատում ենք մեր ժողովրդի հետ՝ մեր ծրագրերը նոր մոտեցումներով, նոր մեթոդներով ներկայացնելու և մեր շուրջ համախմբում ստեղծելու համար»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Անցյալին վերադարաձ չկա, որովհետև ժողովուրդը դուրս է եկել դրա դեմ՝ ասաց Իշխան Սաղաթելյանը, բայց փոխարինողը դրանից վատը չպետք է լինի:

Իշխող ուժի՝ «-իզմեր» չունենալու հայտարարությունը, նրա համոզմամբ՝ գաղափախոսություն և արածի համար պատասխանատվություն չունենալու համազոր խոսք է. «Իշխանությունը տառապում է փորձառու, պատրաստված, գրագետ կադրային բազայի բացակայությամբ»:

Արցախի հարցում Դաշնակցության դիրքորոշումն է, որ ազգի պառակտումը, ժողովրդին մասնատումը, նոր բաժանարար գծեր առաջ բերելը ընդունելի չեն, մինչդեռ այդպիսի կոչեր հնչում են հիմնականում Հայաստանից:

«Իշխանությունը խրախուսում է հայ ավանդական արժեքների, եկեղեցու, ընտանիքի դեմ արշավանքը, որովհետև իշխանության ներսում ապազգային զանգված կա, իսկ իշխանությունը ոչ միայն դրա դեմը չի առնում, այլև խրախուսում է: Նաև փորձում են դա ամրագրել կոնվենցիաներով, լավագույնը՝ Ստամբուլյան կոնվենցիան է, որն ընդունելու գործընթացում, հանդիպելով ժողովրդի դիմադրությանը, հետ են քաշվել: Որքան փորձեն՝ այդ վտանգը մեզ չի սպառնում, քանի որ կան Դաշնակցության նման առողջ ուժեր, որոնք պայքարելու են դրանց դեմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Սփյուռքի նախարարության վերացումը ևս ՀՅԴ-ի համար անընդունելի է եղել: Դաշնակցությունն առաջարկել է, եթե անգամ մտադիր են դա փոխարինել հանձնակատարով, գոնե հանձնակատարը պետք է ունենա կարգավիճակ՝ առնվազն փոխվարչապետի պաշտոն, որպեսզի լայն լիազորություններով կարողանա կարգավորել խնդիրները:

«Մենք լսեցինք նաև հեղափոխությունը Սփյուռք տեղափոխելու կոչեր: Սփյուռքը վաղուց իր հեղափոխությունն արել է՝ իր մշակութային կետրոններով և այլն: Նման հայտարարություններ անողները, հավանաբար, չեն ճանաչում Սփյուռքը»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը նեկայացրեց, որ երբ Դաշնակցությունը ականատես եղավ Սփյուռքի նախարարության լուծարմանը, կազմակերպեց հանձնախումբ, որը կզբաղվի հայրենադարձների խնդիրները կարգավորելով, կդիմավորի նրանց հայրենիքում և գործուն քայլեր կկատարի նրանց ինտեգրման ուղղությամբ: Դաշնակցությունը նոր իրողությունների պայմաններում աշխատում է մասնագիտական 12 հանձնաժողովներով, որոնք տարբեր ոլորտնեորւմ իրենց տեսակետն են մշակում և մոտ 300 էջ փաստագրված մասնագիտական կարծիք ունի, որը տարածվել է տարբեր լրատվամիջոցներով: Այս հարցում ՀՅԴ-ն օգտագործում է նաև Սփյուռքի կառույցի հնարավորությունները:

«Սա կարող է նոր մոդել լինել ապագա կառավարման ժամանակ. եթե օրերից մի օր Դաշնակցությունը հասնի իշխանության, այդ մոդելը կարող ենք ցույց տալ»,-ասաց Սիմոն Սիմոնյանը:

Իշխանությունները, նրա համոզմամբ, անփորձ են նաև Սփյուռքի հետ աշխատանքի հարցում. Գաղթօջախները տարբեր են և բոլորի հետ աշխատելու լավագույն փորձն ունեն Դաշնակցությունն ու Հայոց կաթողիկոսարանը: Մինչդեռ ներկա իշխանությունները, Սիմոն Սիմոնյանի խոսքով, երբ Սփյուռքում հեղափոխության կոչեր են անում, ալեկոծում են բոլորին:

«Դաշնակցական գործիչները, հատկապես Հայաստանից դուրս գալով, երկրի ներքին խնդիրները բացելու խնդիր չունեն, միասնականության կոչեր են անում: Բայց իշխանությունները անփորձ են, անում են հայտարարություններ, որ միասնականությանը հարվածում է»,-մտահոգություն հայտնեց նա:

Սիմոն Սիմոնյանն ընդգծեց, որ «անցյալի բարքերին վերադարձ չկա» համոզումը վերաբերում է նախկին բոլոր՝ 3 նախագահների ժամանակշրջանին, մինչդեռ, դժբախտաբար, իշխանության մեջ այսօր կա որոշ խավ, որն անցյալի անցյալի անցյալից է:

https://youtu.be/ZvD83_KP11Y

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company