Արցախը լույս է Հայաստանի եւ Սփյուռքի համար
11 Հոկտեմբեր 2019
Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ Կալիֆորնիայի նահանգի խորհրդային մարմնի անդամ Ադրին Նազարեանը «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է.
«Սա իմ չորրորդ այցն է Արցախ՝ նահանգի պատվիրակություն ուղեկցելով։ Ես փորձում եմ պատվիրակության անդամներին ծանոթացնել Արցախի հիմնախնդիրներին, որի համար կարեւոր նշանակություն ունի այսօրվա համաժողովը։ Համաժողովի մասնակիցները ոգեւորվում են միմյանցով եւ լցվում փոխհամագործակցության եռանդով։ Ինձ համար կարեւոր է Արցախի ուժեղ եւ մնայուն լինելը։ Արցախի ուժեղ լինելով է պայմանավորված Հայաստանի ուժեղ լինելը, քանի որ Արցախը լույս է Հայաստանի եւ Սփյուռքի համար»,- ասել է Ադրին Նազարեանը:
