ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայ-ռուսական ձեռքբերված պայմանավորվածությունները իրականացնելու խնդիր ունենք

20 Հոկտեմբեր 2019 2020-ին կառավարությունը նպատակադրել է հասնել 4.9% տնտեսական աճի, ինչը հեղափոխական ցուցանիշ չէ, և դրա միջոցով հնարավոր չէ լուծել կուտակված խնդիրները. տնտեսագետ

2020 թվականի պետական բյուջեի, այդ բյուջեով ռազմական ծախսերի կրճատման, տնտեսական հեղափոխության տեսանելիության, դրա համար տարվող կառավարության քայլերի և մի շարք այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

- Դեռևս փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տնտեսական հեղափոխությունն իրենք պատրաստվում են իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը։ Արդյո՞ք քաղաքական և տնտեսական հեղափոխությունը հնարավոր է իրականացնել նույն եղանակով, և արդյո՞ք հիմա տեսանելի է տնտեսական հեղափոխությունը, կամ անհրաժեշտ քայլեր արվում են դրա համար:

-Տնտեսական հեղափոխությունը սկսեց և ավարտվեց այդ հայտարարությամբ. տնտեսական քաղաքականության արմատական բարեփոխումներ տեղի չեն ունեցել, նույնիսկ չի նախանշվել: Այս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարությունների ծայրահեղ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, ինչի արդյունքում հարուստները ավելի են հարստանում, աղքատները՝ ավելի աղքատանում: Մեր պաշտոնյաների կարծիքով՝ հարուստները պետք է ավելի հարստանան, որ պահեն բոլորին, նման կերպ որևէ երկիր չի զարգացել, մերն էլ բացառություն չի լինի: Վերջին մեկ տարվա ընթացքում հապշտապ, առանց խոր մասնագիտական քննարկումների Ազգային ժողով բերվեց և անցկացվեց եկամտային հարկի համահարթեցման և շահութահարկի տոկոսադրույքի իջեցման հարկային օրենսդրության փաթեթը, ինչի արդյունքում հարկման բեռը հարուստներից տեղափոխվեց ամբողջ հասարակության վրա: Եվ երբ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի այս հարկային մոդելը, մեր երկրում եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունն ավելի կխորանա: Այս և նախորդ կառավարությունները սիրում էին նշել, որ պետք է ապահովել ներառական աճ, զարգացում: Ներառական աճը բաղկացած է տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչների աճերից. արդյոք մենք կարողանում ենք ապահովել նման զարգացում, միանշանակ է, որ ոչ:

-Ինչպիսի՞ն կգնահատեք 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը, և արդյո՞ք դրանով հնարավոր է ապահովել տնտեսական զարգացում:

-Յուրաքանչյուր երկրի համար պետական բյուջեն տալիս է երկրի զարգացման տեմպը, և ուղղությունը նախանշող ֆինանսատնտեսական հիմնական փաստաթուղթն է, և այստեղ է, որ պետք է պետությունը նկարագրի իր տնտեսական տեսլականը և դրան հասնելուն ուղղված քայլերը: Գործող իշխանությունները նախընտրական շրջանում և դրանից առաջ մեծ, ճոխ խոստումներ էին տվել, ինչը հասարակության մեջ մեծ սպասումներ է առաջացրել, որոնց չբավարարելը կարող է հանգեցնել հիասթափության ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսի մոտ: Չնայած որ այս իշխանությունները խոստացել էին, որ մեկ տարվա ընթացքում ստվերի կրճատման հաշվին հնարավոր է պետական բյուջեն ավելացնել 30 տոկոսով, առաջարկվող բյուջեի նախագծում ծախսային մասը աճել է 14.1 տոկոս, ինչը, անշուշտ, ողջունելի է:

Անհասկանալի և անընդունելի է, որ 2020 թվականի ընթացքում այս կառավարությունը նպատակադրել է հասնել 4.9 տոկոս տնտեսական աճին, ինչը հեղափոխական ցուցանիշ չէ, և ոչ էլ դրա միջոցով հնարավոր է լուծել կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրները: Ստեփանակերտում վարչապետը հայտարարել էր, որ 2050 թվականին մեր երկրի ՀՆԱ-ն պետք է աճի 15 անգամ, այս ցուցանիշին հասնելու համար տարեկան նվազագույնը 9.5 տոկոս տնտեսական աճ է պետք ապահովել, ըստ էության՝ տնտեսական պլանավորումը և կանխատեսումը, մեղմ ասած, հուսադրող չէ: Միանշանակ է, որ պետք է դրական գնահատել, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում շուրջ 82 տոկոսով ավելացվել է տնտեսական հարաբերություններին ուղղվող գումարները, սակայն անհասկանալի է, թե ինչու է վերցվել 2019 թվականի պետական բյուջեի տնտեսական աճի 4.9 տոկոսը: Այսինքն՝ շատ գումարներ ծախսելով ունենալու ենք նույն տնտեսական աճը, զարգացումը: 10 տոկոսով սոցիալական ծախսերի աճը կարևոր է, սակայն ոչ բավարար՝ հիմնական խնդիրը աղքատությունը կրճատելու և մարդկանց բարեկեցությունը ավելացնելու համար:

Այս իշխանությունները, կարծես թե, մոռացել են պարտադիր կուտակային համակարգի բարելավման իրենց խոստումները, և 2020 թվականի ընթացքում ևս այս գումարները պետական բյուջեի հոսելու են մասնավոր ֆոնդերի կառավարիչների գրպանը: Մի հատկանշական փաստ ևս, պետական համակարգի արդյունավետությանը լոկ ծախսերի նվազման միջոցով չպետք է հասնել, հանրությանն առաջին հերթին հետաքրքրում է արդյունքի աճը, այսինքն՝ պետք է զգալի, տեսանելի կյանքի որակի փոփոխություն գրանցել, կրթական և առողջապահական ծառայությունների արդյունավետությունը գնահատել նրանց ձեռքբերումներով, ոչ թե ծախսերի կրճատելով, խնայողություններով:

Այսպիսով, կառավարության հիմնական խնդիրներն են՝ նոր տնտեսական մոդելի տեսլականի բացակայությունը, կառավարման արդյունավետ աճը, լիազորությունների և պատասխանատվության ապակենտրոնացումը և վերահսկողության ապահովումը, ինչը թույլ կտա երկարաժամկետ և ներառական զարգացում ապահովել: 2019 թվականի տնտեսական աճի ապահովման գործում մեծ ազդեցություն ունեն առևտրի ոլորտը և ծառայությունների ոլորտը, որոնք հիմնական ստվերի կրճատման հաշվին գրանցել են աճ կամ պարտադիր կուտակային ամբողջ ծավալով ներդրման հաշվին: Այլ կերպ ասած՝ մեր բնակչության կենսամակարդակը կամ գնողունակությունը չի ավելացել վերջին ժամանակաշրջանում, ավելին՝ նվազել է ի հաշիվ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի՝ հացամթերք, կարտոֆիլ, հավի միս, ձու և այլն: Մարդիկ իրենց սննդի հարցը լուծելու հաշվին հրաժարվել են այլ ապրանքների ձեռքբերումներից: Բացի այդ, պետական ծախսերը ապահովելու համար նախատեսված է 426.5 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ ներգրավել:

– Իշխանությունների կողմից խոսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճի մասին, կա՞ նման բան, եթե այո, արդյո՞ք դա աննախադեպ է, ինչպես փորձ է արվում ներկայացվել:

– 2020 թվականի ընթացքում լրացուցիչ հարկերի մուտքերի ապահովումը լրջագույն խնդիրներից է լինելու, քանի որ ուժի մեջ են մտնելու եկամտային հարկի համահարթեցման դրույթները, վերանալու է ավտոմեքենաների ցածր մաքսատուրքերով ներմուծման արտոնությունը, պլանավորվող տնտեսական աճը ցածր է, ակցիզային հարկի, մաքսատուրքերի և մի շարք տուրքերի բարձրացման արդյունքում առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների սպասվող գների աճը էականորեն կնվազեցնի սպառումը և այլն: Կանխատեսվում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կբարելավվի ընդամենը 0.3 տոկոսով, ինչը փաստում է, որ ստվերի էական կրճատում չենք ունենալու: Այս իրավիճակում միակ լուծումը պետական և մասնավոր խոշոր ներդրումային ծրագրերի մշակումն է և իրականացումը: 2019 թվականի ցուցանիշները փաստում են, որ այս իշխանությունները պատրաստ չեն ամբողջ ծավալով իրականացնել իրենց կողմից արդեն իսկ ստանձնած կապիտալ ծրագրերը, դրա վառ ապացույցը 2019 թվականի կիսամյակի հաշվարկով 74 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարումն է: Իսկ մասնավոր ներդրումներ չեն հոսի լոկ «փայ չեմ մտնելու, չեմ խառնվելու» խոսքերով: Անհրաժեշտ է ունենալ նոր ներդրումային քաղաքականությունը և ներդրումները սպասարկող թիմ, պետական ինստիտուտներ:

-Վարչապետի կողմից բազմիցս նշվում է, որ Հայաստանը պետք է դառնա արտահանող երկիր, այս ոլորտում աճ կա՞:

-2019 և 2020 թվականների համար նախանշված է միևնույն 7.1 տոկոս արտահանման աճ, այս տարվա 8 ամիսների կտրվածքով ունենք 4.6 տոկոս, չեմ կարծում, որ վերջին ամիսներին կկարողանանք թռիչքաձև արտահանում ապահովել: Արտաքին առևտրի մտահոգիչ երևույթի մասին է խոսում նաև այն փաստը, որ բեռնափոխադրումները նվազել են շուրջ 54 տոկոսով: Հայաստանը դեռ չի կարողացել լուծել արտահանման լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնցից ամենակարևորը, կարծում եմ, Լարսի անցակետում կուտակումների հարցն է:

– Պարո՛ն Պարսյան, պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերը այսօրվա 18,2%-ից նախատեսվում է նվազեցնել 16,1%-ի, փոխարենը անհամաչափ ավելացնել բազմաթիվ այլ ծախսեր, որոնք գուցե արդարացված կլիներ այլ պայմաններում, բայց ոչ այն պահին, երբ նորից սրվում է պատերազմի վտանգը, արդյո՞ք չպետք է ավելացվեր ռազմական բյուջեն, սրա վտանգները որո՞նք են:

– Ռազմական ծախսերը մեր բյուջեի ծախսերի մեջ 3-րդն են իրենց մեծությամբ, ռազմական ծախսերի նվազումը 2020 թվականի ընթացքում կազմում է մոտ 3 մլրդ ՀՀ դրամ: Հիշեցնեմ, որ 2019 թվականի հուլիսին միջինում 10 տոկոսով բարձրացվեցին զինվորակաների աշխատավարձերը, ինչը դրական երևույթ է, նրանց աջակցության նոր ծրագրեր առաջարկվեց և այլն: Պետական ծախսերը ոչ միայն անվտանգության հարց կարող են լուծել, այլև նպաստեն մեր ռազմաարդյունաբերության զարգացմանը, և այս ուղղությամբ հայ-ռուսական ձեռքբերված պայմանավորվածությունները իրականացնելու խնդիր ունենք: Բացի այդ, 2020 թվականի ընթացքում սեփական և ռուսական վարկային միջոցների հաշվին պետք է ձեռքբ բերենք մեծ քանակության զինտեխնիկա: Հաշվի առնելով երկրի պաշտպանության կարևորությունը՝ միշտ էլ կարող ենք վերանայել ռազմական ծախսերի մեծությունը և ուղղությունները:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company