ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երկիրը փորձադաշտ չէ

24 Հոկտեմբեր 2019 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին արցախյան պատերազմի մասնակից Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Սա որոշ դաշնակցականներ որակեցին՝ կադրային ջարդ, որը շարունակվում է հատկապես ՀՅԴ անդամների նկատմամբ:

168.am-ի հետ զրույցում բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանն ասաց, որ դեռևս չի կարող ասել, թե իրենց ընկերն ինչ պատճառով է ազատվել աշխատանքից, որովհետև դեռ չեն հասցրել տեղեկություն ստանալ կամ քննարկել այդ հարցը:

– Առհասարակ, այսօր արցախյան պատերազմի մասնակիցները, հերոսները արժանի ձևով գնահատվո՞ւմ են:

– Եթե մեկ բառով ասեմ՝ ոչ: Այսօր արցախյան ազատամարտի մասնակիցներին գնահատելը ոչ այնքան նրանց է պետք, որքան աճող սերնդին, մեր հայրենիքի ապագային, որն այսօր, ես տեսնում եմ՝ խիստ վտանգված է: Մեր երկրի մեջ արժեքը դարձել է 2018-ի ապրիլ-մայիսի հեղափոխությունը, դրանից ավելի բարձր արժեք չկա: Ես սա եմ տեսնում:

– Ի՞նչ կասեք Արցախի հերոսների և ՀՀ իշխանությունների, քաղաքական տարբեր ուժերի միջև երբեմն դուրս մղվող հակասության մասին: Մեղավորությունը երկու կողմի՞նն է, թե՞…

– Դա շատ ծավալուն թեմա է, անհատական մոտեցում, առանձին գնահատական է պետք յուրաքանչյուրին: Բայց այն, որ ընդհանուր առմամբ արժեզրկվում է հայրենիքի պաշտպանի գաղափարը, մարդիկ, որոնք իրենց կյանքը և առողջությունն են նվիրել, դա միանշանակ է: Այդ տեսակը չի հարգվում, չի խրախուսվում, և սա լի է լուրջ վտանգներով:

– Պատերազմով անցած անձանց քաղաքականություն մտնելուն ինչպե՞ս եք վերաբերվում, արդյոք ամեն մեկը կարո՞ղ է քաղաքացիական կյանքում իրեն ճիշտ դրսևորել, քաղաքական գործիչ դառնալ:

– Պատերազմով անցած մարդը նույնպես քաղաքացի է և կարող է մտնել քաղաքականություն, մանավանդ, որ պատերազմով անցած մարդը լուրջ փորձառություն ունի, ավելին, բավականին լուրջ կամք և բնավորություն ունի դրա համար: Կարծում եմ՝ իրենց մեծամասնությունը նաև շիտակ մարդիկ են և ազնիվ: Ես սա դրական կողմով եմ ասում: Օրինակ, ես բժիշկ եմ, բայց եղել է ժամանակ, որ փորձել եմ մտնել քաղաքականություն, ՀՅԴ ցուցակով դառնալ ԱԺ պատգամավոր: Դա անճարությունից է: Այսինքն՝ դու մտածում ես, որ քո բժիշկ չլինելու բացը լրացնողներ կլինեն, բայց քաղաղաքականության մեջ տեսել ես այդ մեծ բացը և փորձել ես այդպես լրացնել այն՝ անձնական զոհաբերությունների հաշվին: Ես գյուղերն ընկած ավելի շատ քարոզում էի՝ փող մի՛ վերցրեք, մի՛ վնասեք մեր երկրի ապագայի անվտանգությունը:

– Գործող իշխանությունն ասում է, որ խորհրդարանական վերջին ընտրությունն ամենաարդարն է եղել, մարդիկ փողով չեն ընտրել:

– Ես ընդունում եմ դա: Եվ ոչ միայն ընդունում եմ, այլև՝ գնահատում: Բայց մի ուրիշ բան կարող եմ ասել. եթե հանկարծ մյուս ընտրություններին փող բաժանեն, թույլտվություն լինի, ժողովուրդը նորից փող է վերցնելու:

– Այսինքն՝ հասարակության գիտակցությունը դեռ պիտի փոխվի:

– Պետք է ձևավորվի էլիտա, որն օրինակ կծառայի մեր ժողովրդին: Իսկ այսօր… գոնե նախորդ իշխանությունների ժամանակ արվեստագետը գնահատվում էր, հիմա իրենք, իրենցից բացի, ուրիշ ոչ մեկի չեն տեսնում: Ես ցավում եմ, գիտեմ, որ երիտասարդ են, դա բնորոշ է երիտասարդությանը, բայց երկիրը փորձադաշտ չէ:

– Բայց նախորդ իշխանությունների ժամանակ էլ կային որոշ արվեստագետներ, որ գնահատված չէին, այսինքն՝ որոշակի խումբ էր գնահատվում, տներ և մեդալներ ստանում, հիմա էլ այլ խումբ է գնահատվում, մեծ հաշվով:

– Թե այն ժամանակ, որ խումբն էր գնահատվում… իսկ մյուս ձեր ասածն արատավոր երևույթ է: Բայց ես այսօր հստակ այդ միտումը տեսնում եմ…: Թեմայից շեղվեմ և անդրադառնամ ՍԴ-ի շուրջ զարգացումներին, ինչպես նաև Հրայր Թովմասյանին: Տպավորություն է, որ մեր ազգի բոլոր խնդիրները լուծված են, մնացել է Հրայր Թովմասյանը, և, եթե նրան բռնենք, բոլոր հարցերը լուծվելու են, լավ ենք ապրելու, մեր երկիրը, ասենք, ունենալու է առնվազն 90-100 տանկ:

– Իսկ այն, որ վիրահատության ընթացքից կամ գուցե իր նախընտրած ժամին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել…

– Երկուստեք լսել եմ: Ես մի փաստ արձանագրեմ՝ սկզբից մի հոդվածով տանում են, հետո զգում են, որ դա համաներման տակ է ընկնելու, փոխում են իրենց որոշումը: Սա ինձ վախեցնում է՝ որպես ՀՀ քաղաքացի, և հստակ երևում է, որ արդարադատությունն ընտրովի է, ոչ թե հավասար:

Ինչ վերաբերում է Բաբլոյանին, գիտենք նրա վաստակը մեր ժողովրդին, բժշկագիտությանը, ՀՀ-ին, այդքան երեխաներ է վիրահատել, կյանքեր փրկել: Ի՞նչ է նշանակում այդ հապճեպությունը, որ պետք էր անպայման լյարդի փոխպատվաստման բացառիկ վիրահատության օրը, երբ դրսից մարդ կար հրավիրված, տանեին հարցաքննության: Այս երևույթներից տեղս չեմ գտնում:

Մարիամ Պետրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company