ԱՄՆ սենատորը հորդորում է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը
06 Նոյեմբեր 2019
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բոբ Մենենդեսը, ելույթ ունենալով Սենատում, անդրադարձել է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու անհրաժեշտությանը եւ տարածաշրջանում Թուրքիայի անթույլատրելի վարքագծին:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը տեղեկացնում է, որ սենատորը հիշեցրել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, նշել, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո, Թուրքիան հիմա ջանք չի խնայում, որպեսզի արգելափակի նման բանաձեւի ընդունումը նաեւ Սենատում, քանի որ, Մենենդեսի կարծիքով, Անկարան գիտի, որ քվեարկության դրվելու պարագայում այն կընդունվի:
Սենատորը շեշտել է, որ Սենատը չպետք է տրվի թուրքական ճնշմանը եւ պետք է ընդունի Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
