ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Ազգայինը պետք է հզորացնել` ոչ թե թուլացնել

08 Նոյեմբեր 2019 Դեռեւս նախորդ տարվանից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր պաշտոնավարման ընթացքում չի կարողանում խուսափել սկանդալային, քննարկվող եւ վիճահարույց թեմաներից: Արայիկ Հարությունյանի գլխավոր թիրախներից մեկը եղել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան եւ վերջինիս դասավանդումը դպրոցներից դուրս մղելը:

Վերջերս էլ շրջանառության մեջ դրվեց նախագիծ, որով առաջարկվում է Հայոց լեզվի, հայ գրականության, պատմություն առարկաների ուսուցումը բուհերում` ոչ մասնագիտական ֆակուլտետներում` ոչ պարտադիր դարձնելը, ինչպես նաեւ առաջարկվում է հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմության եւ Ռազմագիտություն առառկաների կրճատում: Այս եւ այլ առկա մտահոգությունների հետ կապված iravunk.com-ը ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահի, պատմաբան ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

– Նախ ասեմ, որ ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքներ է կատարում, որպեսզի շրջանառվող նախագծի շուրջ լսումներ կազմակերպի` համապատասխանաբար համագործակցելով ԱՀ Կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ:

Իմ անձնական տեսակետն այն է, որ ես միանշանակ դեմ եմ դպրոցներից ՀԵՊ, ՆԶՊ առարկաների հանելուն: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ հատկապես մեր տղաները` մինչեւ բանակում ծառայելը պետք է ունենան նախնական ռազմական պատրաստության եւ մեր պատմության ռազմագիտական արվեստի մասին գիտելիքներ:

Դեմ եմ նաեւ ՀԵՊ-ի առարկայի հանելուն դպրոցներից, որովհետեւ խորհրդային միության տարիներին մասնավորապես Արցախում, որտեղ արգելված էր նույնիսկ եկեղեցիներ մտնելը եւ եկեղեցիները վերածվել էին հիմնականում պահեստների ու աստիճանաբար ավերակներ էին դառնում: Ուստի հատկապես Արցախում ՀԵՊ առարկայի դասավանդումը շատ կարեւոր է: Մենք գտնվում ենք այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որ ուղղակի աններելի է այս երկու շատ կարեւոր առարակաների դուրս մղումը դպրոցներից:

Ինչ վերաբերում է բուհերում` ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզվի, գրականության եւ պատմության ոչ պարտադիր դարձնելը եւս շատ մտահոգիչ է եւ ես ինքս միանշանակ դեմ եմ: Ինչո՞ւ, որովհետեւ Հայոց լեզուն բուհերում լրիվ այլ ծրագրով է դասավանդվում` խոսքի մշակույթ, պաշտոնական գրություններ, եւ բազմաթիվ լեզվական նրբություններ, որոնք չեն անցնում հանրակրթական դպրոցներում: Ստացվում է այնպես, որ այսօր պետական լեզուն վերածվում է կամավորության սկզբունքի` ինչը ճիշտ չէ: Օրինակ, տեսեք` բնագիտական թեքում ունեցող ֆալուլտետների շրջանավարտները վաղը հնարավոր է դառնան ղեկավարներ, գերատեսչության պատասխանատուններ, հանդես գան գիտական կոնֆերանսներում ուրեմ չպե՞տք է Հայոց լեզուն արմատապես տիրապետեն: Այլ բան է, որ եթե բուհերում այդ առարկաների դասավանդման հետ կապված շտկումներ են անհրաժեշտ, ուրեմն պետք է շտկել ծրագրերը, այլ ոչ թե հանել Հայոց լեզուն, գրականությունը եւ Հայոց պատմությունը:

Վերջում պատգամավոր նկատեց.

– Մտահոգիչ է այն, որ ոլորտը կարգավորող նախարարությունում մի շարք ռեֆորմները միտված են նրան, որ կարծես ազգային է օղակները յուրովի «հարվածներ» են ստանում: Օրինակ, վերացրեցին Մշակույթի նախարարությունը, որպես ինքնուրույն քաղաքականություն վարող լիազորված մարմին:

Մտահոգիչ է նաեւ այն, որ վերացվել է Սփյուռքի նախարարությունը, որը ազգային գաղթօջախները յուրովի միավորում է ու կապում հայրենիքին: Սփյուռքի նախարարությունը միջոցառումներ կազմակերպող նախարարություն չէ միայն: Այն պետք է ուսումնասիրի աշխարհի 3 տասնյակից ավելի երկրներում հայկական Սփյուռքը, եւ այնտեղի տնտեսական, քաղաքական եւ մշակութային պոտենցիալը օգտագործի հայրենիքի հզորացման համար: Վերացվել է ազգային բարեփոխումների ինստիտուտը եւ տեսակետներ են հնչում Ազգային ակադեմիայի վերացման մասին: Այն ինչ մեր կարծիքով վերոհշյալ բոլոր կրթական եւ մշակութային մարմինները պետք է մնան` շտկումներ կատարելով նրանց քաղաքականության մեջ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company