ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Չկա այսօր պետական իշխանության մեջ այնպիսի անձ, որ կարողանա ինձ մեղադրանք ներկայացնել

20 Նոյեմբեր 2019 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում նախ նշեց, թե ինչին են վերաբերում այն 5 քրեական գործերը, որոնցով անցնում է ինքը։

Մինասյանը նշեց, որ դրանք հիմնականում առնչվում են իր՝ նախարար եղած տարիներին, հատկապես բնապահպանության նախարար եղած ժամանակ մի շարք թույլտվությունների, որոնք որպես քաղաքականություն իրականացնող պատասխանատու մարմնի ղեկավար ձեռնարկել է, մեկ այլ դրվագով անձի է աշխատանքից ազատել, ով քրեական գործով է անցնում։ Հարցին, թե բացառում է, որ իրեն էլ կարող է մեղադրանք առաջադրվել, նա պատասխանեց. «Թեև ներկայումս մեր երկրում ոչինչ բացառել հնարավոր չէ, այդ թվում՝ օրենքը ոնց ուզենան՝ կմեկնաբանեն, բայց ես համոզված եմ, որ չկա այդպիսի մի գործողություն, արարք, նաև չկա այսօր մեր պետական իշխանության մեջ գտնվող անձ, ով կարող է ինձ մեղադրանք ներկայացնել ոչ թե այն պատճառով, որ ես ամենան եմ, այլ որովհետև իմ գործողություններն ամբողջությամբ ունեցել են հանրային, պետական շահ»։

Ըստ նրա, ինքը միշտ օրենքի տիրույթում է եղել, իր գործողություններն ու որոշումներն էլ երկրին միայն օգուտ են բերել, ինքը այն պաշտոնյաներից է եղել, որ կարողանում է հանգիստ քնել։

Դիտարկմանը, որ Վերահսկիչ պալատը 2009-ին զեկույց էր հրապարակել, ըստ որի մանկատների երեխաներին հատկացվել են այնպիսի բնակարաններ, որտեղ հնարավոր չէ ապրել, իսկ 2003-2008 թթ. այդ ժամանակ դաշնակցական Աղվան Վարդանյանն է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Մինասյանն էլ փոխնախարար է եղել 2005-2007թթ., նա արձագանքեց, որ Դաշնակցություն կուսակցությունը որևէ գործի մեջ չի կարող ներքաշվել.

«Մարդիկ չեն պատկերացնում Դաշնակցության՝ իբրև համահայկական կուսակցության նշանակությունն ու դերը, անգամ չպատկերացնելով՝ իրենց թվում է, որ Դաշնակցությունը մեկ անձ է այնտեղ նստած, չպատկերացնելով գաղափարախոսությունը, մեծ, հզոր կառույց լինելը, անտրամաբանական, անհիմն կասկածներ ու մեղադրանքներ դրսևորվում են»։

Նա վստահաբար պնդեց, որ ՎՊ այդ զեկույցը, ինչպես նաև այլ զեկույցների մեծ մասը, որոնք վերաբերում են թե այն ժամանակվա, թե հետագա կառավարման տարիներին տարբեր մարմիններին ներկայացվող մեղադրանքներին, պարզապես հայտարարություններ են։

«Այս մասով իրականացվել են ուսումնասիրություններ, տրվել են պարզաբանումներ, որևէ խոչընդոտ չկա, եթե որևէ մարմին ուզում է վերաբացել այդ գործը։ Ես վստահ եմ՝ թե այն ժամանակ, թե ինձնից հետո էլ, առաջ էլ, որքան Դաշնակցության ներկայացուցիչն է նախագահել, այս ոլորտը միայն զարգացում է ունեցել», – ասաց նա։

Ամփոփելով Մինասյանը շեշտեց՝ բացառում է, որ իրեն կամ ՀՅԴ որևէ անդամի կարող է հիմնավոր մեղադրանք առաջադրվել. – «Իհարկե ես բացառում եմ, բայց եթե մարդիկ ուզում են օրենքը շարադրել կամ վերաձևել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, ցանկացածին կարող են մեղադրանք ներկայացնել, ինչպես որ այսօր մի շարք դեպքերում ունենք. օրենքը խախտելով, սահմանադրական նորմերը խախտելով՝ մարդկանց ձերբակալում են, կալանավորում են, մեղադրանքներ են անհիմն հնչեցնում», – հայտարարեց նա։

ՀՅԴ ներկայացուցչի խոսքով, հակադարձ բողոքարկումներ էլ լինում են, բայց սա խարան է բերելու մեր երկրի իրավական համակարգին։

Նարինե Ղալեչյան

Մանրանասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company