ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Արայիկ Հարությունյանի հայտարարությունը իր լիազորությունները չգիտակցող պաշտոնյայի խոսք է

28 Նոյեմբեր 2019 Իրականում մի շարք քրեական գործերում քաղաքական պատվերն է գործում, ոչ թե իրավունքը կամ օրենքի գերակայությունը՝ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում։

Արայիկ Հարությունյանի իրերը հավաքելու համար ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների տարած արկղերը քրեական գործերով լցնելու մասին Արծվիկ Մինասյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանն արդեն իսկ հայտարարել է, որ խոսքը դաշնակցական գործիչների մասին չէ․ «Նա հայտարարել է, որ խոսքը վերաբերում է իրենց կողմից ղեկավարվող ոլորտներին: Սա նշանակում է, որ, օրինակ, նախորդ մեկուկես տարվա ընթացքում ինչ հանցագործություն եղել է այդ ոլորտներում, թիվ մեկ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է: Նա պետք է բարի լինի ու այդ ցանկի հետ հրապարակի, թե մեկուկես տարվա ընթացքում ինչ հանցագործություններ են եղել այդ ոլորտներում»:

Եթե Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ շարժվենք, ասաց նա, ապա առնվազն այն հայտնի, հնչեղ քրեական գործերը, որոնք այսօր կան և հարուցվել են այս իշխանության ժամանակահատվածում, պատասխանատու պետք է լինեն նրանց նշանակողները կամ անմիջական ղեկավարները:

«Հիմա առողջապահական ոլորտում փոխնախարարին առաջադրում են մեղադրանք, հարգելով անմեղության կանխավարկածը, բայց Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ ստացվում է, որ մեղավոր է նիկոլ Փաշինյա՞նը: Մենք այդ տրամաբանությամբ չենք շարժվում, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր հանցագործություն ունի կոնկրետ հասցեատեր, կոնկրետ միջավայր և կոնկրետ հանցակազմ՝ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերով: Արդար դատաքննությունն է որ պետք է պարզի անձի մեղավորությունը: Ուրեմն, Արայիկ Հարությունյանի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական բարձր պաշտոն զբաղեցրած՝ իր լիազորություններն ու իրավունքները չգիտակցվող անձի հայտարարություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա մի առիթով հարցադրում էր արել՝ ո՞վ էր Արայիկ Հարությունյանը մինչև հեղափոխությունը։ Լրագրողները փոխանցեցին «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցը՝ արդյո՞ք իրենք միայն աշխատավարձի հաշվին են ապրել: Մինասյանը պարզաբանեց՝ լինելով պետական պաշտոնյա, իր հայտարարագրերը միշտ հրապարակային են եղել և ցանկացած անձ կարող է ծանոթանալ: Իսկ ի՞նչ նկատի ուներ Արայիկ Հարությունյանին դա հարցնելիս․ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես հարց ուղղել եմ Արայիկ Հարությունյանին եւ ակնկալում եմ նրանից պատասխան, կամ առնվազն եթե չկա պատասխան, ուրեմն ընդունենք, որ չկա պատասխան։ Սպասում ենք: Կարող եմ ավելի հեշտացնել պատասխանը, մասնավորապես, Սիրիայում իր կրթության մասին է խոսքը եւ կարծում եմ, որ արժե նա այդ հարցին պատասխանի»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջից հետո քայլերի մասին Արծվիկ Մինասյանն ասաց․ «Հրաժարականի պահանջն ուժի մեջ է: Բոլորս հասկանում ենք, որ հրաժարական տվողն էլ է Արայիկ Հարությունյանը, նրան աշխատանքից ազատելու իրավասությունն է պատկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսինքն, գնդակը գտնվում է իրենց դաշտում, իրենք են որոշելու՝ ինչ անել: Բայց այն, որ այս հրաժարականը ոչ թե ձեւի, այլ բովանդակության հսկայական պաշար ունի իր հիմքում՝ այդպես է»:

yerkir.am

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/OsjdGmmEULw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company