ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունների՝ անվերապահորեն աջակցություն ունենալու խաբկանքն ազդել է հիմնադրամի ղեկավարության վրա

29 Նոյեմբեր 2019 «Հեռուստամարաթոն 2019»-ի ընթացքում քիչ գումար է հանգանակվել ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը: «Միգուցե նաև այդ չափից դուրս վստահությունը, որ եթե իշխանությունները խոսում են, որ իրենք այլևս և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս անվերապահորեն աջակցություն են ստանում, այս խաբկանքն իրենց վրա էլ է ազդել, այսինքն, շատ ավելի ջանք ու եռանդ գործի չեն դրել, և արդյունքը սա է եղել»,- նշեց Աշոտ Սիմոնյանը:

– Այս տարի «Հեռուստամարաթոն 2019»-ի ընթացքում նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար: 2006 թվականից ի վեր սա գրանցված ամենացածր ցուցանիշն է. առաջին անգամ հանգանակված գումարի չափը 10 միլիոն դոլար սահմանագծից պակաս է: Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է վկայում հավաքագրված քիչ գումարը:

– Եթե ուզում եք՝ կապ փնտրենք նոր իշխանությունների հետ, չեմ կարծում, թե այդ կապը կա այստեղ: Հավանաբար, հեռուստամարաթոնի ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով էր:

– Այսինքն, խնդիր եք տեսնում Համահայկական հիմնադրամի ղեկավարության աշխատանքո՞ւմ:

– Ավելի շատ՝ այո:

– Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, որ իշխանությունների նկատմամբ վստահությունը ոչ միայն երկրի ներսում է, այլ նաև երկրի սահմաններից դուրս, ավելի քիչ գումար է հավաքագրվում, քան նախորդող տարիներին էր: Կարծում եք՝ այստեղ միայն կազմակերպչական խնդիրնե՞րն են պատճառը:

– Գումարի հավաքվելը ես չեմ կապում իշխանությունների հայտարարությունների հետ, բայց որ այդտեղ խնդիր կա, միանշանակ է: Այսինքն, հայտարարություն անել, որ վստահություն կա և երկրի ներսում, և երկրից դուրս, ակնառու է, որ այդպես չէ: Միգուցե նաև այդ չափից դուրս վստահությունը, որ եթե իշխանությունները խոսում են, որ իրենք այլևս և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս անվերապահորեն աջակցություն են ստանում, այս խաբկանքը իրենց վրա էլ է ազդել, այսինքն, լուրջ չեն վերաբերել, մտածել են, որ իշխանություն է փոխվել, նախկիններին չէին վստահում, մեզ կվստահեն, շատ ավելի ջանք ու եռանդ չեն դրել գործի մեջ, և արդյունքը սա է եղել: Միգուցե, թիվ 1 պատճառն այն է, որ չափից դուրս ինքնավստահ են եղել, որ ամեն ինչ լավ կլինի, բայց դժբախտաբար այդպես չի եղել:

– Եթե հեռուստամարաթոնին արդյունքն այսպիսին, ի՞նչ կարելի է ակնկալել սփյուռքի ներդրումներից:

– Նույնը նաև ներդրումների հետ է կապված: «Տնտեսական հեղափոխություն», «մենք թռիչքային տնտեսությունը կզարգացնենք» ամպագոռգոռ հայտարարությունների արդյունքն եղավ այն, որ օտարերկրյա կապիտալ ներդրումները խայտառակ վիճակում են գտնվում:

– Այսինքն, սփյուռքից ևս ներդրումներ չեն անո՞ւմ:

– Անշուշտ: Տեսեք, մի երկրում, որտեղ իշխանությունները հասարակությանը համախմբելու, հասարակության ներուժը ազգային օրակարգին ծառայեցնելու, միասնական օրակարգ ձևավորելու հնարավորություն ունեին, գոնե այս 1.5 տարվա ընթացքում չեմ նկատել որևէ գործողություն, որ միտված լինի դրան, բայց ճիշտ հակառակը շատ ու շատ հարցերում նկատել եմ: Այսինքն, եթե համահայկական ներուժի օգտագործումն անտեսվում է, ակնկալել սփյուռքից կամ այլ օտարերկրյա ներդրողներից ներդրումներ, տնտեսական հեղափոխություն, առնվազն միամտություն է, եթե ոչ՝ մանկամիտ մտածելակերպ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company