ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ցանկություն չկա Հայաստանին գումարներ փոխանցելու, որովհետև վստահություն չկա իշխանությունների հանդեպ

01 Դեկտեմբեր 2019 Ցանկություն չկա Հայաստանին գումարներ փոխանցելու, որովհետև վստահություն չկա իշխանությունների հանդեպ: Այս ամսին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով «Հեռուստամարաթոն 2019»-ին ստացված հանգանակությանը:

«Վստահության խնդիր ունենք թե՛ ներդրողների առումով, ընդհանրապես, թե՛ «Հեռուստամարաթոն-2019»-ի դրամահավաքի առումով, որովհետև ներդրումն առաջին հերթին ենթադրում է համապատասխան վստահություն, համապատասխան օրենսդրական միջավայր, կայուն միջավայր, որոնցից ոչ մեկը մենք այսօր չունենք»,-ասաց Կյուրեղյանը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վստահության պակասը, Արմենուհի Կյուրեղյանը մի քանի հանգամանք ներկայացրեց. «Դատաիրավական համակարգի նկատմամբ հարձակումները, սիրո և համերաշխության հեղափոխություն հայտարարած միջավայրի բացակայությունը, և դեռ ավելին՝ սև ու սպիտակի բաժանումը: Այս ամենը նպաստում են, որ մարդիկ սկսեն մտածել՝ արժե՞ արդյոք այս երկրում ներդրում անել, որևէ գումար փոխանցել և ծախսել՝ հետագայում եկամուտ ստանալու ակնկալիքով»:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանության գալը հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո ավելացել է Հայաստանի հանդեպ Սփյուռքի և նաև օտարերկրյա ներդրողների կողմից վստահությունը, Արմենուհի Կյուրեղյանն ասաց, թե նույն դիտարկումն ինքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին՝ մինչ խորհրդարանական վերջին ընտրությունները, երբ Փաշինյանն արդեն վարչապետ էր:

«Հիշեցրի իրեն, որ ասում էր՝ հազարավոր զանգեր է ստանում, մարդիկ ասում են, թե սպասում են՝ վարչապետ դառնա, և ներդրումների հոսք կլինի, ապա հարցրի՝ ու՞ր են այդ ներդրումները, ինչու՞ չեն գալիս, և ինքը դեռ այն ժամանակ պատասխանեց, թե գումարը հո ձեռքի տակ պահվող բան չէ, հո բարձի տակ չի պահվում, որ միանգամից հանեն ու բերեն. փաստորեն, բարձի տակ էլ չէ, ավելի խորքերում են պահել»,-ասաց Կյուրեղյանն ու հավելեց՝եթե այդ գումարներն ու դրանց մասին խոստումներն իսկապես եղել էին, այժմ պետք է փոխանցված լինեին:

Հարցին՝ ի՞նչ է պետք անել՝ Հայաստանի հանդեպ վստահությունը վերականգնելու համար, Կյուրեղյանը նշեց, թե առաջին հերթին պետք է վերացնել պատճառները: «Պետք է սկսել հենց դատաիրավական համակարգի նկատմամբ հարձակումներին վերջ տալուց, անել այնպես, որ իսկապես տիրի սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, ինչը, իհարկե, չեմ ակնկալում այս թափով ավելացող չարության ու ատելության դեպքում: Պետք է ստեղծել համապատասխան օրենսդրական միջավայր ներդրումների պաշտպանության, համապատասխան օրենքների կիրառման համար. հազար ու մի մեխանիզմ կա, որոնցից ոչ մեկի կատարման նկատմամբ այսօր Կառավարության կողմից պատրաստակամություն չեմ տեսնում, դեռ ավելին՝ եղած բարդ իրավիճակը օրեցօր ավելի ու ավելի է խորացվում»,-ամփոփեց Արմենուհի Կյուրեղյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company