ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հետհեղափոխական զարգացումները մեզ տանում են դեպի փակուղի

01 Դեկտեմբեր 2019 Հետհեղափոխական զարգացումները մեզ տանում են դեպի փակուղի, չի բացառվում, որ անսպասելի զարգացումներ լինեն, հստակ է, որ տնտեսական առաջխաղացում չունենք, արտաքին քաղաքականության բնագավառում հաջողություններ չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ չբացառելով, որ իշխանությունները կարող են հեռանալ և արտահերթ ընտրություններ լինեն:

Անդրադառանալով դիտարկամանը, թե ինքը կիսում է այն մտահոգությունները, որ իշխանություններն իրենց պահում են տնվորի նման` ժամանակավորի հոգեբանությամբ և երկրի ցավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որևէ որոշում, ասաց. «Չեմ կարող ասել, թե իշխանություններն ինչպիսի հոգեբանություն ունեն, բայց գործողություններից պարզ է, որ կոմպետենտությունը շատ ցածր մակարդակի վրա է: Որևէ ոլորտում էական աճ չունենք: Մասնավորապես, տնտեսական քաղաքականության առումով, երբ հրապարակվեց առաջին երեք քառորդների հնայի աճը, տեսանք, որ աճ ասածը հիմնականում պայմանավորված է առևտրով և ծառայություններով, բոլորս էլ հասկանում ենք, որ ստվերում գտնվող մանրածախ առևտրի հաշվին է եղել, տալիս են ՀԴՄ-ներ, ստվերից դուրս են եկել, եթե սա հանենք` կտեսնենք, որ աճ գոյություն չունի: Խոսում են մոնոպոլիաների կազմաքանդման մասին, երբևիցե որևէ մեկը չի ասել, թե որ մոնոպոլիան է կազմաքանդվել: Իշխանություններն ասում էին, որ իրենց նպատակը ներառական տնտեսական աճն է, չեն խոսում` ապահովե՞լ են, թե՞ ոչ»,- նշեց նա:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ բոլոր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ կան. «Մյուս խնդիրը, որը մենք տեսանք, Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն էր, երբ սփյուռքը չճանաչելու հետևանքով ունեցանք բավականաչափ ցածր նվիրատվություն, այսինքն` սփյուռքահայերի սերն առ հայրենիք չի նվազել, բայց մարդիկ պարզապես չգիտեն, ինչպես աշխատեն սփյուռքի հետ: Դա ուղղակի հետևանք է նրան, որ սփյուռքի նախարարությունը լուծարվեց և փոխարենն ստացվեց ընդամենը մի հանձնակատարի պաշտոն:

Մյուս խնդիրը, որը տեսնում ենք, կրթության ոլորտում է: Փոխանակ անդրադառանան կրթության առաջընթացը խոչընդոտող հարցերին, Հայոց լեզի կարգավիճակն են փորձում փոխել` պարտադիրից անցնեն կամընտրականի, ինչն արհեստածին օրակարգ է. ուսանողներին երբեք Հայոց լեզուն չի կարող խոչընդոտել, որ լավ մասնագետ դառնան, անհասկանալի է մշակութային քաղաքականությունը, այդպես էլ հասկանալի չդարձավ` «Հուզանք ու զանգ» միջոցառումը ֆինանսավորելով իշխանություններն ի՞նչ մշակութային քաղաքականության ջատագով են, ի՞նչ ուղերձ էին հղում: Կամ, վերջին դեպքը, քաղաքապետարանին նվիրաբերած աղբատար մեքենանաների վերաբերյալ, սկզբից իշխանությունները խուսափում էին ներկայացնել, հետո պարզվեց նվիրատվությունները տրվել են թույլտվությունների դիմաց»:

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ հստակ է, որ հասարակության համերաշխությունը երբեք ավելի ցածր մակարադակի վրա չի եղել, քան այսօր, «սիրո և համերշխության» հեղափոխությունից հետո հասարկության բաժանարար գծերը սրվել են:

Ըստ նրա՝ դատական համակարգի անկախության խնդիրներն էլ լուծելու փոխարեն փորձում են դատական համակարգը ենթարկեցնել իշխանություններին, վերջիվերջո ամեն ինչ շուռ է գալու իրենց դեմ, ինչի համար պատասխան են տալու հետագայում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երբ իշխանություններին քննադատում են, նախորդների հետ են կապում՝ ասելով, որ իրենք չէ, որ պիտի խոսեն:

«Որևէ մեկն իշխանություններին թույլ չի տվել ասել՝ ով պետք է խոսի, ով պետք է լռի: Մենք թույլտվություն չենք հարցնելու, երբ խոսենք, ինչքան խոսենք ու ինչի մասին: Մենք այս երկրի զարգացման մեջ ներդրում ունեցող քաղաքան ուժ ենք, իրենք ի՞նչ ներդրում են ունեցել: Եթե իշխանությունների մոտ ռացիոնալ ինչ-որ բան մնացել է, քննադատությունների հետ պետք է հաշվի նստեն, ընդդիմադիրները երկրի թշնամին չեն, սրտացավությունից դրդված են քննադատություններ անում»,- եզրափակեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company