ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանի գրառման հետքերով. ինչու չի խոսվում շահումով խաղերի ու առևտրի մասին

08 Հունվար 2020 2019թ–ի տնտեսական ամփոփ ցուցանիշը դեռ չկա, բայց 11 ամսվա տվյալներով գրանցվել է 7.1 տոկոս տնտեսական աճ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` տնտեսական ցուցանիշներով հարևան երկրներին գերազանցելու մասին ֆեյսբուքյան գրառումը, այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

Փաշինյանը հունվարի 6-ին, Facebook-ի իր էջում գրել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի առաջատար երկիրը` առաջ անցնելով հարևան Վրաստանից և Ադրբեջանից: Ավելի ուշ վարչապետը խմբագրել էր իր գրառումը` նշելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով 2019 թվականի արդյունքներով Հայաստանն անցել է Վրաստանին, իսկ Ադրբեջանին կանցնի արդեն 2020 թվականին։

«7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով մենք, այո, Վրաստանի ցուցանիշը մի փոքր անցել ենք, բայց Ադրբեջանին դեռ չենք հասել։ Խոստացվել է, որ հաջորդ տարի մենք այդ աճը ևս կունենանք։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, թե տնտեսական ինչ ցուցանիշի նկատմամբ ենք մենք այդ աճն ապահովել»,– ասաց Ավետիսյանը։

Նրա մեկնաբանությամբ` 2019 թ–ի 11 ամիսներին գրանցված 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին հայացքից դրական է նախորդ տարվա 5.9 տոկոսի նկատմամբ։ Բայց 2018թ–ի սկզբում Հայաստանի տնտեսական ակտիվությունը հասել էր գրեթե երկնիշ թվի, ավելի կոնկրետ` 9.5 տոկոսի։ Բայց մինչև տարեվերջ այն նվազեց, ու տարին փակեցինք 5.9 տոկոսով։ Ավետիսյանի դիտարկմամբ` եթե համեմատության համար հիմք ընդունենք 2018-ի առաջին կեսի ցուցանիշը, կարող ենք արձանագրել, որ հետագա 2 տարվա ընթացքում անկում ենք ունեցել։

«Ամբողջ խնդիրն այն է, որ ցուցանիշները ներկայացվում են դրվագային և ոչ ամբողջական։ Եվ երբ որ ներկայացվում է ոչ թե ամբողջական պատկերը, այլ մեկ–երկու դրական արձանագրում ունեցող ցուցանիշներ, տնտեսագետները ստիպված են լինում նաև մյուս ցուցանիշները ներկայացնել, որոնք այդպիսի դրական արձանագրում չունեն»,– ասաց նա։

Տնտեսագետը հենց այս հանգամանքով է պայմանավորում նաև ՀՀ վարչապետի` տնտեսական ցուցանիշների մասին գրառումների նկատմամբ մասնագետների տարաձայնությունները։

«Նույն երկիրն է, նույն երկրի տնտեսության, սոցիալական խնդիրների մասին ենք խոսում։ Բայց, ցավոք, երբ երկրի վարչապետն ու իշխանությունները ներկայացնում են միայն այն ցուցանիշները, որոնք արձանագրել են դրական միտումներ` դրանց կողքին չներկայացնելով այն ցուցանիշները, որոնք շարունակում են մտահոգիչ մնալ, այս պարագայում մասնագիտական շրջանակներում առաջանում են հարցեր, ու փորձում ենք պատկերն ամբողջականացնել` ներկայացնելով նաև ոչ ցանկալի տիրույթում մնացած ցուցանիշները»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի երեկվա գրառմանը, այստեղ ևս Թադևոս Ավետիսյանը կարևորում է տնտեսական ցուցանիշների բազմակողմանի ուսումնասիրությունը։ Ներկայացնելով տնտեսական աճի ցուցանիշը, տնտեսագետի խոսքով, վարչապետ Փաշինյանը պատահաբար, թե միտումնավոր, չի նշում, որ այն հիմնված է մանրածախ առևտրի, շահումով խաղերի ու ծառայությունների ոլորտի վրա։

«Իհարկե, դրական է, որ որոշակի աճ ունենք արդյունաբերության ոլորտում։ Բայց ընդհանուր առմամբ մեր տնտեսության մեջ շարունակում է մեծ ծավալ զբաղեցնել ծառայությունների ոլորտը, և աստեղ էլ, գիտեք, այդ շահումով խաղերն են։ Սա շարունակում է մտահոգիչ մնալ»,– ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետը նաև հիշեցրեց, որ վարչապետի հայտարարության համաձայն` 2050թ–ին Հայաստանի տնտեսությունը պետք է ՀՆԱ–ի 15-ապատիկ աճ արձանագրի։ Իսկ դրա համար, ըստ Ավետիսյանի, անհրաժեշտ է տարեկան 9.5 տոկոս տնտեսական աճ ապահովել։ Եվ այս տեսակետից, նրա դիտարկմամբ, ՀՀ տնտեսությունը դեռ չի էլ մոտեցել իր առջև դրված նպատակի իրականացման ներուժին։ 2020թ–ի բյուջեով ևս տնտեսական աճի ցուցանիշը (4.9%) գրեթե կիսով չափ զիջում է այս թիրախային ցուցանիշին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company