ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

«Գազպրոմ Արմենիա»-ն որևէ ներդրում չի՛ կատարում, կորուստները չի՛ կրճատում

21 Հունվար 2020 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գազի սակագնի հնարավոր թանկացմանը՝ մասնավորապես նշելով, որ գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա։ Նաև նշեց, որ ՀՀ տարածքում գազի անվտանգ, անխափան և արդյունավետ մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։

«Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք թեմա է, և հնարավոր է, որ դրա հետ կապված «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա, և այդ դեպքում այդ հարցը բաց և թափանցիկ կքննարկվի»,- ընդգծեց փոխվարչապետը։

Գրիգորյանի հայտարարության, ինչպես նաև գազի սակագնի հնարավոր թանկացման մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

«Փոխվարչապետի հայտարարությունը նորություն չէ: Նա մի քանի ամիս առաջ նորից նույն հայտարարությունն արել էր, բայց դա հարցի լուծում չէ, քանի որ այս ընթացքում մենք կշարունակենք պարտք կուտակել: 2019թ. հունվարի 1-ից հետո 1000 խմ հաշվով 15 դոլար պարտք ենք կուտակում: Ընդհանուր առմամբ, 2019 թվականի ընթացքում մենք կուտակեցինք մոտ 30մլն դոլար պարտք և 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին դարձյալ կշարունակենք պարտք կուտակել»,-ասաց նա:

Տնտեսագետի պնդմամբ՝ բիզնեսի տեսակետից նվազագույնը մեկ տարի է պետք բիզնես պլան, ծախսային ծրագիր մշակելու համար. «Այլ կերպ ասած՝ եթե մենք ուզում ենք, որ ներդրումներ արվեն Հայաստանում, բիզնեսմենը գոնե մեկ տարվա կանխատեսելի գազի, էլեկտրաէներգիայի սակագին պետք է իմանա»:

Պարսյանի խոսքով՝ հենց սա բացասական ազդակ է ներդրողների համար, քանի որ նրանք չեն կարող կանխատեսել, թե 3 ամիս անց ՀՀ-ում գազի սակագինը որքան կլինի:

«Պետք է հնարավորինս արագ մեր հանրությանը և բիզնեսին տրամադրվի տեղեկատվություն գազի մոտավոր սակագնի մասին: Չի կարելի սակագնի որոշումը հետաձգել կամ ձգձգել քաղաքական պատճառներով, քանի որ դա լուրջ տնտեսական հետևանքներ կառաջացնի մեր գազամատակարարաման համակարգում»,-նշեց նա:

Տնտեսագետը շեշտեց, որ սակագնի հնարավոր բարձրացումը կապել ներդրումների հետ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս կամ այն ձևով պարտավորված է ներդրումներ իրականացնել:

«Ուզում եմ շեշտել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որևէ ներդրում չի կատարում կորուստների կրճատման ուղղությամբ, որն իր պարտավորություններից մեկն է: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ պարտավոր է կատարել ներդրումներ ամեն տարի՝ առանձին ուղղություններով: Սա սակագնի հետ կապված չէ: Սրանք առանձին գործընթացներ են, որը կառավարությունը փորձում է կապել իրեն»,-ասաց Պարսյանը:

Լուսինե Մարդոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company