ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եռամիասնական ջանքերով

22 Հունվար 2020 «Ազդակ բացառիկ 2020»-ում լույս է տեսել «Ապառաժ» թերթի խմբագիր
Արա Պուլուզյանի «Եռամիասնության ջանքերով» հոդվածը.

Շուրջ երկու տարի առաջ «Ազդակ» օրաթերթի խմբագիր, մեր սիրելի ընկեր, Շահան Գանտահարեանն Արցախում էր, Ստեփանակերտում: ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի հրաւէրով ժամանել էր մասնակցելու ՀՅԴ 127-ամեայ տարեդարձի տօնակատարութեանը` որպէս բանախօս: Ընկերը ցանկութիւն յայտնեց այցելել Ապրիլեան քառօրեայ պատերազմում Միքայել Հաջեանի որդու` նահատակուած ընկեր, կամաւորական Նորայրի շիրիմին: Ընկեր Հաջեանի հետ ուղեւորուեցինք գերեզմանատուն: Շահանը ցանկութիւն յայտնեց անձամբ գնել ծաղիկներ` շիրիմին խոնարհելու համար: Խանութ մտնելուց անմիջապէս յետոյ ծաղկավաճառն անսպասելի ճանաչեց ընկեր Շահանին, մի քիչ զարմացած ակամայ բացագանչեց. «Սա սփիւռքի մեր էն տղան ա: Վիճակը ոնցա՞յ Սիրիայում»: Մենք էլ զարմացանք, իսկ Շահանն ակնյայտ յուզուեց եւ իր իւրայատուկ ժպիտը դէմքին պատասխանեց. «Լաւ է, լաւ է»:

Դէ, իհարկէ, այդ օրերին Սիրիայի մեր հայրենակիցների վիճակը մեր բոլորի մտահոգութեան առարկան էր, եւ այդ առիթով հայկական զանազան լրատուամիջոցներ կապւում էին «Ազդակ»-ի գլխաւոր խմբագրի հետ` տեղեկանալու համար Սիրիայի մեր հայրենակիցների կացութեան մասին:

***

Պէյրութը, ժամանակին Միջին Արեւելքի «Հարսն» էր: Տեղի հայկական համայնքը եւ հաստատութիւնները համարուել են սփիւռքի կեդրոնը:

Դա ունի իր պատճառները: Նախ` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հաստատումը Անթիլիասում, ապա` տարիներ շարունակ ՀՅԴ Բիւրոյի նստավայրը Պուրճ Համուտում, դրանց կողքին` Ճեմարանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը, ՀՄԸՄ-ը, հայակերտման ու հայապահպանման առաքելութիւնը ստանձնած միւս հաստատութիւնները:

1970-ական թուականների Լիբանանի պատերազմը, տարածաշրջանի անկայուն կացութիւնը, իսրայէլապաղեստինեան հակամարտութիւնն ու դէպի Արեւմուտք գաղթը անդառնալի վնասներ են հասցրել Լիբանանի հայ համայնքին:

Այս օրերին` լիբանանեան հայկական կառոյցները, եւ յատկապէս նրա տեղեկատուական ու գաղափարախօսական սիւներից մէկը` «Ազդակ» օրաթերթը, բոլորիս աջակցութեան կարիքն ունեն: Լիբանանի ներքաղաքական կացութիւնը վերջին ամիսներին բազում եւ բազմազան դժուարութիւնների դէմ յանդիման են կանգնեցրել աւելի քան 90 տարի հայկական ինքնութիւնը պահպանող, հայկական համայնքը համախմբող եւ նրա գաղափարական խօսափողներից մէկը հանդիսացող «Ազդակ»-ին:

Ինչպէս տեսանք` «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիրին ճանաչում են նաեւ Արցախում, Շահանին գիտեն հայկական օրակարգով հետաքրքրուող իւրաքանչիւր հայկական օճախում, ընդունում ու գնահատում են որպէս մերձաւոր հարազատի: Եւ ինչպիսին ինքն է իր անուրանալի լաւագոյն արժանիքներով, նոյնպիսին եւ իր խմբագրած օրաթերթն է` «Ազդակ»-ը հայակերտումի եւ հայրենակերտումի, հայեցի ազգապահ-պանման ու համախմբման իր իմաստալի ու քաջալերիչ խօսքով` տոգորուած հայոց համազգային նուիրական իղձերի ու նպատակների իրականացման վճռականութեամբ ու լաւատեսութեամբ: Արցախցիներիս համար, բնականաբար, առանձնակի կարեւորւում են «Ազդակ»-ի եւ նրա գլխաւոր խմբագիրի քաղաքական անդրադարձերն ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան բանակցային կարգաւորման ընթացիկ եւ հնարաւոր զարգացումներին:

Ասուածը դրուատանքի խօսք չէ, այլ անժխտելի վկայութիւն առ այն, որ, չնայած մինչ այդ կրած կորուստներին ու մեր բարեկամ երկրի ներքաղաքական կեանքի վերջին շրջանի լարուածութեամբ պայմանաւորուած ընթացիկ դժուարութիւններին, Լիբանանի հայ համայնքը՝ շարունակում է մնալ հայկական սփիւռքի կարեւորագոյն կեդրոնը, իսկ «Ազդակ»-ը` համահայկական լրատուական դաշտի պահանջուած պարբերականներից մէկը: Հետեւապէս, մենք բոլորս պարտաւոր ենք համատեղ, համակողմանի օժանդակութեամբ սատար կանգնել ծանր կացութեան մէջ յայտնուած մեր լիբանանահայ քոյրերին ու եղբայրներին, համայնքի հաստատութիւններին, այդ շրջածիրում մեծ եւ անուրանալի ազգային արժէք ներկայացնող «Ազդակ» օրաթերթին` որպէս մեզնից իւրաքանչիւրի հոգու պարտք եւ Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան հերթական արտայայտութիւն:

Արա Պուլուզեան
aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company