ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երկխօսութեան, համագործակցութեան եւ Սփիւռքի հետ յարաբերութեան մասին

27 Հունվար 2020 Երբ 1992ին օրին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեան անարդարօրէն և վատաբար Հայաստանէն վտարուեցաւ ՀՀ նախագահ Լևոն Տէր Պետրոսեանի կողմէ, իր հրապարակային առաջին ելոյթին ընթացքին Դաշնակցութեան ղեկավարը, հակառակ ամէն ինչի, յայտարարեց որ կուսակցութիւնը իր ձեռքը երկարած կը պահէ հայրենի իշխանութիւններուն և պատրաստ կը մնայ համագործակցութեան:

Եթէ Կասեաններէն յետոյ հայրենի իրականութեան մէջ ամենահակադաշնակցական քաղաքական անձնաւորութեան հանդէպ Դաշնակցութիւնը ամուր մնաց համագործակցութեան սկզբունքին վրայ համոզուած հայոց անկախ պետականութեան կենսական կարևորութեան ազգի գոյատևման և պատմական յառաջընթացին համար, այդ սկզբունքը հաստատ կը մնայ այսօր ևս:

Հակառակ որ Տէր Պետրոսեանական մնացուկները Թաւշեայ Յեղափոխութեան ընդմէջէն առիթ տեսան ռըվանշիզմի և հակադաշնակցական մոլուցքի վերահրահրման,

Հակառակ որ ԻմՔայլական կառավարութիւնը, վարչապետ Փաշինեան անձնապէս, անհրաժեշտ զսպումի չհրաւիրեց այդ մնացորդաց և անհրաժեշտ վճռակամութեամբ հրապարակ չելան սաստելու համար հակադաշնակցական թափթփուքներու հրապարակային ագրեսիաները, կամ նոյն պատրաստակամութիւնը ցոյց չտուին սոցիալական ցանցերով, խօսքի ազատութեան սահմաններուն մէջ, կարգի հրաւիրելու համար հակադաշնակցական մոլուցքի փորձութիւնը որուն կը մատնուին Ազգային Ժողովի անդամ ընտրուած ԻմՔայլական պատգամազուրկ դատարկապորտերը, կառավարութեան օրգանական մտաւորականները թէ իշխանութեանց ամէն ըրածը լորձնաշուրթ գովաբանելու առաքելութիւնը կամաւոր կերպով վերցուցած անհատները,

Հակառակ որ Վարչապետին ամենամօտիկ գործակիցները չեն վարանիր կրկին ու կրկին օրակարգի բերելու օրհներգի փոփոխութեան նման գրգռութիւններ,

Հակառակ կրթութեան նախարարին անպատասխապատու «ներսի-դուրսի Դաշնակցութիւն» անհեթեթ յետին մտածուներ մատնող արտայայտութեան,

Հետևելով ընկեր Մարուխեանի օրինակին պիտի ողջունել վարչապետին երկխօսութեան հրաւէրը:

Բա՛յց:

Երբ Դաշնակցութեան կ’ուղղուի երկխօսութեան հրաւէրը այն կ’ուղղուի կուսակցութեան մը որուն գաղափարախօսական կեդրոնացման և ծրագրային դրոյթներու ամբողջին մասին ոչ ոք կասկածելու իրաւունք ունի: Եւ թէկուզ և «բազմաշերտ» ըլլայ Դաշնակցութիւնը Վարչապետին համոզումով, այդ մէկը պիտի հասկնալ կուսակցութենէն ներս կարծիքներու և տեսակէտներու բազմազանութեան առկայութեան դրական իմաստով: Թէ այդ կարծիքները ինչպէս կ’արտայայտուին հրապարակային կերպով և ինչ գնահատանքի կ’արժանանան այդ արդէն իւրաքանչիւր Դաշնակցականի անհատական պատասխանատւութիւնն է: Այնպէս ինչպէս անհատական պատասխանատւութիւն է թոյլ չտալ որ իր տեսակէտները շահագործուին հակադաշնակցական պայքարի հետամուտ անձաց թէ ուժերու կողմէ:

Այսի՛նքն:

Թէ հայրենիքի մէջ Դաշնակցութիւնը այսօր արտախորհրդարանական ուժ է այդ մէկը երբեք առիթ պէտք չէ ըլլայ կուսակցութեան ազդեցութեան թերգնահատումին: Թաւշեայ Յեղափոխութենէն յետոյ ընտրական հոլովոյթին մէջ արձանագրուած ձախողութիւններուն գնահատականն ու հետագայ ընելիքները ներկուսակցական բանավէճի խնդիր են: Վարչապետը լաւ պիտի իմանայ, որ Դաշնակցութեան ազգային դերակատարութիւնը և անոր ազդեցութիւնը կ’արժևորուի համահայկական իրականութեան մէջ ուր, իր հետևումս Դաշնակցութեան հայակեդրոնութեան, Սփիւռքն ու հայրենիքը զիրար կ’ամբողջացնեն: Թէկուզ և իւրաքանչիւրը անխուսափելիօրէն ունենայ իրեն յատուկ օրակարգ:

Հետևաբար:

Երբ Դաշնակցութեան հետ երկխօսութեան տրամադրութիւն կայ այն պիտի առնէ կուսակցութիւնը որպէս մէկ և անբաժան ամբողջութիւն, որպէս համահայկական զօրաշարժի առաջացման ատակ քաղաքական ուժ:

Եւ խօսելով Սփիւռքի մասին, Վարչապետն ու իր Սփիւռքի հարցերով յանձնակատարը պիտի գիտակցին որ Լիբանանէն մինչև Ֆրանսա, Քէպէքէն Գալիֆորնիա և Արժանթին, Դաշնակցութիւնը նախանձախնդիր է համայնքային միասնականութեան, համագործակցութեան և ներկայացուցչութեան հարթակներ ստեղծելու: Սփիւռքի Նախարարութեան կազմալուծման սխալ քայլէն յետոյ Սփիւռքի հետ յարաբերութիւններու քաղաքականութիւնը բանաձևել անհատներու դերակատարութեամբ և անտեսել համայնքային կազմակերպական յառաջընթացը առաւելի պիտի տկարացնէ Սփիւռք-հայրենիք համարկումը ամէն մակարդակներու վրայ:

Եթէ Դաշնակցութեան հետ երկխօսութեան այս տրամադրուածութիւնը գործնականանայ, Դաշնակցութիւնը պարտի Վարչապետին յիշեցնել որ Սփիւռքը պիտի հասկնայ կազմակերպուած համայնքներու և համայնքային հաստատութիւններու համագործակցութեան ընդունման և քաջալերման ընդմէջէն, և ոչ թէ անհատներու դերակատարութեան առանձնաշնորհումով:

Խաչիկ Տէր Ղուկասեան
26-01-2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company