ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տնտեսական աճ ապահովելու համար պետք է մեծացնել տնտեսության պոտենցիալը

04 Փետրվար 2020 Կարծում եմ, որ 2020թ. համար 8-9 տոկոսը տնտեսական աճի ակնկալիքն իրատեսական չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, ըստ որի բոլորով պետք է աշխատենք, որ 2020թ. ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ:

Ինչ վերաբերում է այն հրապարակմանը, ըստ որի 2019թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.8%, ապա Արթուր Խաչատրյանը կասկած հայտնեց, որ դա արդյո՞ք իրական տնտեսական աճ է, թե ի հայտ է եկել ստվերի կրճատման արդյունքում: «Միշտ ասվում էր, որ ստվերը կազմում է Հայաստանի տնտեսության 30-40 տոկոսը: Հիմա՝ հարկային վարչարարության բարելավման արդյունքում, ստվերի որոշ մասը դուրս է եկել և հայտնվել է վիճակագրության մեջ: Ուստի, չի կարելի պնդել, թե ունենք 7,8 % տնտեսական աճ: Կարծում եմ, որ «հեղափոխական» աճ գոյություն չունի, ուղղակի ստվերի մի փոքր մասն է կրճատվել», - շարունակեց նա:

Նա նկատեց, որ հունվարի 25-ին հրապարակված 100 փաստերում է թաքնված ամբողջ գաղտնիքը, և Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018թ. մայիսի համեմատ 2019թ. վերջի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: «Երբ կառավարությունը «գաղտնազերծի», քանի նոր աշխատատեղ է ստեղծվել, այդ ժամանակ էլ կիմանանք, որքան է կազմել իրական աճը, որքան է 120 մլն ավելի տպված ՀԴՄ կտրոնի արտացոլումը»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ տնտեսական աճ ապահովելու համար պետք է մեծացնել տնտեսության պոտենցիալը, դրա համար պետք են պետական և մասնավոր ներդրումներ: «Ցավոք, մենք տեսանք, որ 2019թ. բյուջեի կապիտալ հոդվածները թերակատարվեցին, պետությունը ձախողեց պետական ներդրումները և զարգացմանը միտված թիրախային ծրագրերը: Արտասահմանյան ներդրումներ մենք էլի չենք տեսնում, հետևաբար, առանց կարողության մեծացման հստակ քաղաքականության, ես կարծում եմ, որ այդ 8-9 տոկոսը կմնա ուղղակի՝ որպես բարի ցանկություն, ճիշտ այնպիսին, ինչպիսին 2050թ. տնտեսության 15 անգամ մեծացնելու ուտոպիան: Ավելին` ասեմ, որ մեր տնտեսության վրա էական դրական ազդեցություն ունեցան 2019թ. մեքենաների ներմուծումն ու արտահանումը, դա էլ որ «ցամաքեց», ես չգիտեմ, թե ինչպես է ապահովվելու նույնիսկ 2020թ. բյուջեով նախատեսվող 4,9 տնտեսական աճը»,-ասաց նա:

Նա նշեց, որ ամեն դեպքում, եղած տնտեսական աճը քաղաքացու վրա էական ազդեցություն չի ունեցել: «Աճի մի մասն արդեն կար: Նախկինում քաղաքացիների մի ստվար զանգված աշխատավարձի մի մասը ստանում էր կանխիկ, մի մասը՝ փոխանցումով: Հիմա այդ կանխիկը ներառել են օրինական աշխատավարձի մեջ: Սակայն ակնկալվող գազի գների բարձրացումը, ինչպես նաև հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵԱՏՄ կարգավորումները, կբերեն գների աճի: Հիմա ինչ-որ «փորձագետներ» համարում են, որ դա կունենա ընդամենը կես տոկոսի աճի ազդեցություն, սակայն, եթե հաշվի առնենք, որ մեր հայրենակիցների զգալի մասը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում և եկամուտի ամենամեծ մասը ծախսում է սննդամթերք գնելու վրա, ապա առաջնային սննդամթերքի գների բարձրացումը շատ ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա»,-ասաց նա:

Անդրադառնալով գյուղատնտեսությունը՝ նախկին նախարարը նախ նշեց. «Գյուղատնտեսությունը որպեսզի զարգանա, պետք է ունենալ հզոր կառույց` նախարարություն, որը պետք է զբաղվի գյուղատնտեսության իրական զարգացմամբ: Մեր ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը գալիս է գյուղատնտեսությունից, եթե դրան գումարենք վերամշակումը, ապա կլինի 25 տոկոսի կարգի: Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ հարկատուն «Գրանտ տոբակոն» է, որը գյուղատնտեսության վերամշակմամբ է զբաղվում: Գյուղատնտեսությամբ զբաղվող կառույցը պետք է ունենա, գործիքակազմ, հստակ գյուղատնտեսական քաղաքականություն, որը չկա: Պասիվ սուբսիդավորումներով ակնկալել գյուղատնտեսական աճ՝ կարծում եմ, որ իրատեսական չէ»,-հավելեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company