ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. ՀՅԴ-ն՝ պետականության կերտման ու բարգավաճման ակունքներում

20 Փետրվար 2020 Հաճախ ենք լսում այն մասին, որ հայկական իրականության մեջ վերջին 130 տարում յուրաքանչյուր հիշարժան, պատմական իրադարձության մեջ Դաշնակցությունն ունեցել է իր դերն ու նշանակությունը: Առաջին հայացքից այս արտահայտությունը կարող է չափազանցություն թվալ: Սակայն, հպանցիկ ակնարկով անգամ նայելով հայոց նորօրյա պատմությանը, ցայտուն է դառնում Դաշնակցության նշանակությունը:

130 տարի առաջ, երբ հիմնադրվեց ՀՅԴ-ն, հայ ժողովուրդն ապրում էր ազգային զարթոնքի օրեր: Դաշնակցությունը կարողացավ համախմբել ազգային, հեղափոխական ուժերին թե՛ Արեւմտյան, թե՛ Արեւելյան Հայաստանում, իսկ դրա արդյունքում Դաշնակցությունը 20-րդ դարի քսանամյակի շեմին կարողացավ հիմնադրել Հայաստանի անկախ պետականություն, ապա մայր հայրենիքից վտարում, վտարանդի կյանք եւ հայ ազգի հայրենազրկման բեռը կրող Սփյուռքի հատվածներում հայապահպանության եւ Հայ Դատի ուղղությամբ անխոնջ պայքար: Իսկ մյուս կողմից, խորհրդային իշխանությունները հայ ժողովրդի թշնամի թուրքից առավել համարում էին Դաշնակցությանը եւ բոլոր հնարավոր միջոցներով պայքարում Դաշնակցության եւ նրա գաղափարախոսության դեմ:

Իսկ մերօրյա պատմության մեջ չի կարելի ուրանալ Դաշնակցության դերը Արցախի ազատագրական պայքարի եւ պետության կերտման ընթացքում:

Նույնիսկ պետական համակարգով օժտված շատ կազմակերպությունների գործունեությունը համեմատելի չէ Դաշնակցության կողմից իրականացվող աշխատանքների ծավալին եւ տարողությանը: Սփյուռքում մշակութային օջախների, հայեցի ազգային դաստիարակության, ինքնապաշտպանության, իսկ հայրենիքում պետական համակարգում աշխատող կուսակցության սահմանված դերը ստանձնելով՝ Դաշնակցությունն իր ուսերի վրա է առնում հայկական իրականության մեջ այնպիսի դերակատարում, որը չի կարող անտեսվել հայության հետ առնչություն ունեցող որեւէ մեկի կողմից:

Հակառակ այն բանի, որ Դաշնակցությունը Հայաստանի Ազգային ժողովում չհաջողեց ներկայություն ապահովել, չի պակասում Դաշնակցության դերը հատկապես Սփյուռքի եւ արտաքին հարաբերությունների ոլորտներում:

Արցախի Հանրապետության եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի դերակատարությունն անուրանալի փաստ է: Հայ Դատի գրասենյակներն ու այդ ուղղությամբ աշխատանք տանող յուրաքանչյուր դաշնակցական Արցախի արտաքին դիվանագիտության աշխարհասփյուռ ներկայացուցիչներ են, ովքեր անխոնջ, մարմանդ աշխատանքով հայկական ազգային պահանջատիրությունն են ներկայացնում Եվրոպայի սրտից մինչեւ հեռավոր Ավստրալիա, Միջին Արեւելքից մինչեւ Միացյալ Նահանգներ: Դաշնակցությունն իր համահայկական ներուժով զորավիգ է կանգնում Արցախի Դատին եւ իր մասնակցությունը բերում պետականության կերտմանն ու բարգավաճմանը:

«Ապառաժ»-ի խմբագրական,
13 փետրվարի, 2020թ.


aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company