ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Սուրիական աղբիւրները անժխտելիօրէն կը վկայեն Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութեան մասին

21 Փետրվար 2020

Հինգշաբթի, 13 Փետրուար 2020-ին Սուրիոյ խորհրդարանը միաձայնութեամբ ճանչցաւ ու դատապարտեց Հայոց Ցեղասպանութիւնը: Այս առիթով «Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան, Սուրիական-Հայաստանեան Խորհրդարանական Բարեկամութեան Յանձնաժողովի նախագահ դոկտ. Նորա Արիսեանի հետ

«Գանձասար»- Հայոց Ցեղասպանութեան հարցը նախապէս ալ արծարծուած էր Սուրիոյ խորհրդարանէն ներս, այս անգամ, սակայն, խորհրդարանը քայլ մըն ալ առաջ երթալով ցեղասպանութիւնը ճանչցող ու դատապարտող որոշում գոյացուց: Ինչպիսի՞ զարգացումներու հետեւանքով այս յառաջընթացը արձանագրուեցաւ:

Նորա Արիսեան- Նախքան 13 Փետրուար 2020-ի Սուրիոյ խորհրդարանի նիստին Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւին օրակարգի վրայ տեղ գտնելը, 20 Յունուար 2020-ին, Սուրիական-Հայաստանեան Խորհրդարանական Բարեկամութեան Յանձնաժողովը, որ հեղինակն է ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի նախագիծին, գումարեց իր արտակարգ նիստը, ուր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը լայն քննարկման առարկայ դարձաւ: Այնուհետեւ, յանձնաժողովը նիստին տեղեկագիրը ներկայացուց խորհրդարանի նախագահութեան, որպէսզի խորհրդարանական ժողովի օրակարգի կէտ դառնայ ան: Պէտք է ընդգծել, որ 2015-ին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին առիթով, խորհրդարանը յատուկ նիստ տրամադրած էր Հայոց Ցեղասպանութեան հարցի քննարկման: Միւս կողմէ, սոյն նստաշրջանին, տարբեր առիթներով, կարգ մը երեսփոխաններ դատապարտման հարցին արձագանգած էին:

«Գ.»- Դուք, ձեր մասնագիտութեան բերումով, ուսումնասիրած էք Հայոց Ցեղասպանութեան առընչուող Սուրիոյ վաւերագրական արխիւները, մամուլը, սուրիացի մտաւորականներու վկայութիւնները եւ այլն: Այդ բոլորը ինչպիսի՞ արժէք կը ներկայացնեն:

Ն.Ա.- Կը խորհիմ, որ գիտահետազօտական աշխատանքները մեծ դեր ունին հարցերու օրինականացման առումով, մանաւանդ սուրիական աղբիւրները, որոնք անժխտելիօրէն կը վկայեն Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութեան մասին: Քննարկման ընթացքին անհրաժեշտ էր ներկայացնել սուրիական աղբիւրներ, որոնք արդէն իսկ բազմաթիւ վկայութիւններ կը պարունակեն: Վկայութիւններ, որոնք հիմք հանդիսացան նաեւ Հայոց Ցեղասպանութեան առնչուող բանաձեւին, որուն մասին աւելի քան մէկ ժամ տեւած ելոյթներով արտայայտուեցան սուրիացի երեսփոխաններ:

«Գ.»- Սուրիոյ խորհրդարանի ճանաչումը կը տարբերի այլ երկիրներու խորհրդարաններու ճանաչումէն, որովհետեւ Սուրիան ու անոր ժողովուրդը վկան են նաեւ ցեղասպանութեան: Աւելի քան 105 տարի անց, երկրի ներկայ պայմաններուն մէջ, ինչ ուղերձներ կը պարունակէ այս ճանաչումը միջազգային ընտանիքին:

Ն.Ա.- Սուրիոյ խորհրդարանին կողմէ որդեգրուած բանաձեւին մէջ յստակօրէն կ’օգտագործուի «Հայոց Ցեղասպանութիւն» բառեզրը եւ զայն դատապարտելու ու ճանչնալու հանգամանքը: Կարեւոր հնչեղութիւն ունեցաւ նաեւ բանաձեւին մէջ Խորհրդարանին կոչը ուղղուած աշխարհի խորհրդարաններուն եւ միջազգային հանրութեան՝ ճանչնալու եւ դատապարտելու Հայոց Ցեղասպանութիւնը: Բանաձեւը կը պարունակէ մարդկային, քաղաքական եւ իրաւական ուղերձներ:

kantsasar.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company