ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ա­ռանց տն­տե­սա­կան հս­տակ քա­ղա­քա­կա­նու­թյան չի կա­րե­լի տն­տե­սա­կան աճ ակն­կա­լել

10 Մարտ 2020 «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ՀՅԴ Գե­րա­գույն մարմ­նի ան­դամ, գյու­ղատն­տե­սու­թյան նախ­կին նա­խա­րար Արթուր Խաչատրյանը:

-Պա­րոն Խա­չատ­րյան, մե­կու­կես տա­րի է ար­դեն, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան ու նա­խա­րա­րու­թյուն­նե­րի օպ­տի­մա­լաց­ման ծրագ­րի ի­րա­գործ­ման հետևան­քով Հա­յաս­տա­նում գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն չկա: Կող­քից հա­յացք գցե­լով՝ օպ­տի­մա­լա­ցու­մից հե­տո գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում ի՞նչ է փոխ­վել:

-Նախ՝ ու­զում եմ հի­շեց­նել, որ տա­րիու­կես ա­ռաջ, երբ սկ­սե­ցին խո­սել «օպ­տի­մա­լաց­ման» մա­սին, խոս­քը միայն մի քա­նի նա­խա­րա­րու­թյուն­ներ լու­ծա­րե­լու կամ միա­վո­րե­լու մա­սին չէր, այլ, ի­րենց իսկ բնո­րոշ­մամբ, 100 հա­զա­րա­վոր «ձրիա­կեր­նե­րի» կամ «հար­կա­տու­նե­րի ու­սե­րին նս­տած­նե­րի» աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու մա­սին: Իշ­խա­նու­թյուն­նե­րը, բա­րե­բա­խա­տա­բար, հաս­կա­ցան, որ 100 հա­զար մար­դու աշ­խա­տան­քից ա­զա­տել չի կա­րե­լի, քա­նի որ, նախ, դա ան­մարդ­կա­յին է, երկ­րորդ՝ կա­րող է տն­տե­սա­կան կո­լապ­սի հան­գեց­նել: Մարդ­կանց աշ­խա­տան­քից չա­զա­տե­ցին, ճիշտ է, բայց նա­խա­րա­րու­թյուն­նե­րը միա­ձու­լե­լու մտ­քից հետ չկանգ­նե­ցին: Նշեմ, սա­կայն, որ մի քա­նի նա­խա­րա­րու­թյուն ի­րար կպց­նե­լու իշ­խա­նու­թյան հիմ­նա­վո­րումն ի սկզ­բա­նե հիմ­նա­զուրկ էր: Եվ երբ օ­րի­նա­գի­ծը կա­ռա­վա­րու­թյուն, այ­նու­հետ Ազ­գա­յին ժո­ղով մտավ, մենք քն­նա­դա­տում էինք, որ դա ճիշտ քայլ չէ: Միա­վոր­ման ծի­ծա­ղե­լի փաս­տարկ­ներ էին բե­րում, ա­սենք, Հո­լան­դիա­յի օ­րի­նա­կով, որ­տեղ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ինչ-որ ժա­մա­նակ միաց­վել է Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյա­նը: Մեր հա­կա­փաս­տարկ­նե­րը, որ դա ան­ցյա­լում է ե­ղել ու շատ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով, չլ­սեց ոչ ոք: Իշ­խա­նու­թյան պա­տաս­խանն այն ե­ղավ, որ մենք ենք հաղ­թել ընտ­րու­թյուն­նե­րում, վա­յե­լում ենք ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­ված ծրա­գիր կա, ին­չը պետք է ի­րա­գոր­ծել: Մեկ տա­րի է ան­ցել, ու կա­ռա­վա­րու­թյու­նը կար­ծես չի էլ պատ­րաստ­վում ներ­կա­յաց­նել, թե նա­խա­րա­րու­թյուն­նե­րը միա­վո­րե­լով՝ ինչ ար­դյուն­քի են հա­սել: Ար­դյո՞ք Հա­յաս­տան-Սփյուռք հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­վե­լի են բա­րե­լավ­վել, երբ նա­խա­րա­րու­թյան փո­խա­րեն հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյակ ձևա­վո­րե­ցինք։ Ար­դյո՞ք մշա­կույ­թը, կր­թու­թյու­նը, գի­տու­թյու­նը զար­գա­ցան այս միա­վոր­ման հետևան­քով և այլն։ Չեն ներ­կա­յաց­րել այն մե­խա­նիզ­մը, ո­րով պետք է չա­փել նա­խա­րա­րու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը: Հնա­րա­վոր չէ խո­սել աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րա­ցու­մից՝ չպա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե այդ ար­դյու­նա­վե­տու­թյունն այ­սօր ինչ­քան է։ Մե­նեջ­մեն­թի մեջ հս­տակ կա­նոն կա՝ չես կա­րող կա­ռա­վա­րել այն, ինչ չես կա­րող չա­փել։ Ե­թե ու­զում եք հան­րա­յին հատ­վա­ծի բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նել, նախ պետք է հս­տա­կեց­նել նա­խա­րա­րու­թյուն­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րը, բի­զ­նես գոր­ծըն­թաց­նե­րը, կա­տա­րել ռե­սուր­սա­յին հաշ­վարկ, գնա­հա­տել անհ­րա­ժեշտ կոմ­պե­տեն­տու­թյուն­ներն ու դրանց հի­ման վրա միայն բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նել։ Տպա­վո­րու­թյուն է, որ նա­խա­րա­րու­թյուն­ներն ի­րար միաց­նե­լու խոսք էին տվել ու չէին ու­զում խոս­քի տակ մնալ:

-Ա­սում եք՝ նա­խա­րա­րու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը չա­փե­լու մե­խա­նիզմ չեն ա­ռա­ջար­կել, բայց կա­ռա­վա­րու­թյունն ու ան­ձամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­մեն օր ա­ռա­ջըն­թա­ցի մա­սին վկա­յող թվեր ու ցու­ցա­նիշ­ներ են ներ­կա­յաց­նում, ա­սում՝ մար­դիկ սկ­սել են ա­վե­լի շատ թատ­րոն ու կի­նո գնալ, գիրք կար­դալ և այլն:

-Տե­սեք, ա­սում են՝ 7,6 տո­կոս տն­տե­սա­կան աճ են ար­ձա­նագ­րել, ո­րից միայն 5,4-ը առևտուրն ու ծա­ռա­յու­թյուն­ներն են: Ակն­հայտ է, որ դա ստ­վե­րից դուրս բեր­ված շր­ջա­նա­ռու­թյունն է։ Այդ «ձեռք­բե­րում­նե­րի» պար­բե­րա­կան զե­կու­ցու­մը նպա­տակ ու­նի ցույց տա­լու ու մարդ­կանց հա­մո­զե­լու, որ կյան­քը բա­րե­լավ­վել է, ա­մեն ինչ շատ ա­վե­լի լավ է: Ա­սում են, թե վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյունն է զար­գա­ցել, որ­տեղ էա­կան դեր է խա­ղա­ցել հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը: Այ­սինքն՝ ա­վե­լի շատ սար են քան­դել, հան­քա­նյութ են ստա­ցել ու դա վա­ճա­ռել են, և դա այն դեպ­քում, երբ պղն­ձի հա­մաշ­խար­հա­յին գներն անկ­ման մի­տում ու­նեն: Ա­ռանց տն­տե­սա­կան հս­տակ քա­ղա­քա­կա­նու­թյան չի կա­րե­լի տն­տե­սա­կան աճ ակն­կա­լել: Ե­թե մի քա­նի խոս­քով փոր­ձենք գնա­հա­տել պե­տու­թյան տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ա­պա դա հետևյալն է. ես դաշ­տը բա­ցել եմ, կո­ռուպ­ցիա չկա, մո­նո­պո­լիա չկա (դա դեռ շատ մեծ հարց է՝ մո­նո­պո­լիա կա՞, թե՞ ոչ), աղ­քա­տու­թյու­նը քո գլ­խի մեջ է, իսկ ե­թե չես ու­զում աղ­քատ ապ­րել, վեր կաց ու քայ­լիր: Պե­տու­թյունն է­լի հետ է քաշ­վել ու թո­ղել, որ մար­դիկ ի­րենք ինք­նա­կազ­մա­կերպ­վեն: Մեզ հա­ճախ են հի­շեց­նում Սին­գա­պու­րի տն­տե­սա­կան հրաշ­քի օ­րի­նա­կը. Սին­գա­պու­րը տն­տե­սա­կան հրաշք ար­ձա­նագ­րեց ոչ այն պատ­ճա­ռով, որ Լի Կուան Յուն (Սին­գա­պու­րի նախ­կին վար­չա­պետ- Ս.Վ.) ա­սաց, որ ե­թե հինգ ղե­կա­վար չթա­լա­նի, ոչ ոք չի թա­լա­նի, այլ ո­րով­հետև հա­րա­վարևե­լյան Ա­սիա­յի եր­կր­նե­րը հս­տակ տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն էին վա­րում, բո­լոր քայ­լե­րը պլա­նա­վո­րել էի, պե­տու­թյու­նը տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան լո­կո­մո­տիվն էր, պե­տու­թյունն էր տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նում: Ինչ վե­րա­բե­րում է թատ­րոն ու կի­նո գնա­լուն, ինչ­պես նաև գիրք կար­դա­լուն, ա­պա հե­ղա­փո­խու­թյան հետ դա որևէ կապ չու­նի: Ակն­հայտ է, որ ե­թե նախ­կի­նում գրա­խա­նութ­նե­րը ՀԴՄ-ներ չէին տա­լիս կամ քիչ էին տա­լիս, այժմ սկ­սել են շատ տալ, ու դա պետք չէ որ­պես մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թյուն ներ­կա­յաց­նել:

-Ա­սում են՝ ՀԴՄ պա­հան­ջեք, որ ձեր կյան­քը լա­վա­նա:

-ՀԴՄ պա­հան­ջե­լով որևէ բան չի փոխ­վի: Ա­յո, հար­կա­յին հա­վե­լյալ ե­կա­մուտ­ներ են ա­պա­հով­վում, բայց ու՞ր են ուղղ­վում դրանք. զգա­լի մա­սը տրա­մադր­վում է պարգևավ­ճար­նե­րին, ինչ-որ մասն էլ Կենտ­րո­նա­կան բան­կի դե­պո­զի­տար հա­շիվ­նե­րին է փո­խանց­վել՝ փո­խա­նակ տն­տե­սու­թյան մեջ ներդ­րում կա­տա­րե­լու: Որ­պես­զի կյան­քը բա­րե­լավ­վի, պետք է պե­տա­կան ու մաս­նա­վոր ներդ­րում­ներ լի­նեն՝ նե­րա­ռյալ օ­տա­րեր­կյա ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րը: Բայց օ­տա­րերկ­րյա ու մաս­նա­վոր ներդ­րում­ներ չկան, պե­տա­կան ներդ­րում­նե­րը ձա­խող­վել են, կա­պի­տալ բյու­ջեն չի կա­տար­վում: Ա­ռանց ներդ­րում­նե­րի, միայն ՀԴՄ պա­հան­ջե­լով ու ա­սե­լով, թե՝ գնա­ցեք ոչ­խար պա­հեք, հնա­րա­վոր չէ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ա­նել:

-Մինչև Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ճգ­նա­ժա­մը չլուծ­վի, ներդ­րում­ներ չեն լի­նի՝ իշ­խա­նու­թյուն­ներն են ա­սում:

-2018-ին, երբ իշ­խա­նու­թյանն ա­սում էինք, թե ին­չու եք ա­ճա­պա­րում խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պել, ա­սում էին՝ քա­նի դեռ նոր խոր­հր­դա­րան չկա, ներդ­րում­ներ չեն լի­նի: ՈՒ­նենք նոր խոր­հր­դա­րան, բայց ներդ­րում­ներ չու­նենք: Հի­մա ա­սում են՝ չկան ներդ­րում­ներ, ո­րով­հետև կա ՍԴ ճգ­նա­ժամ: Երբ ա­ռա­ջին ան­գամ նման հայ­տա­րա­րու­թյուն լսե­ցի, ան­կեղ­ծո­րեն եմ ա­սում, թվաց՝ կա­տակ է: Դա­տա­կան հա­մա­կար­գի դեմ ծա­վա­լած ար­շավն է խո­չըն­դո­տում ներդ­րում­նե­րին: Պատ­կե­րաց­րեք՝ դուք օ­տա­րերկ­րա­ցի կամ տե­ղա­ցի ներդ­րող եք, ներդ­րում եք կա­տա­րում, խն­դիր եք ու­նե­նում գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան հետ, բայց չեք կա­րող ակն­կա­լել, որ դա­տա­րանն օ­բյեկ­տիվ ու ար­դար ո­րո­շում կկա­յաց­նի, քան­զի գի­տեք, որ դա­տա­րա­նը կա­ռա­վա­րու­թյան ուղ­ղա­կի ազ­դե­ցու­թյան տակ է: Ան­հաս­կա­նա­լի է, թե մինչ այս պա­հը ՍԴ-ն ին­չով է խան­գա­րել բա­րե­փո­խում­նե­րին: Ինչ վե­րա­բե­րում է փաս­տարկ­նե­րին, թե նրանք եր­կար են պաշ­տո­նա­վա­րե­լու, կամ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կա­պեր ու­նե­ցող մար­դիկ են, ա­պա մի­ջազ­գա­յին պրակ­տի­կան ցույց է տա­լիս, որ եր­կար պաշ­տո­նա­վա­րե­լու մեջ որևէ վատ բան չկա, իսկ նա­խորդ իշ­խա­նու­թյու­նից է­լի մար­դիկ կան, որ մինչ այժմ պաշ­տո­նա­վա­րում են:

-Գու­ցե նրանց հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­լու հե՞րթն էլ գա:

-Հնա­րա­վոր է, բայց ինչ­քա՞ն կա­րե­լի է եր­կի­րը հե­ղա­փո­խա­կան փսի­խո­զի պայ­ման­նե­րում պա­հել: Ներդ­րո­ղը եր­բեք չի գա մի եր­կիր, որ­տեղ հե­ղա­փո­խա­կան պեր­մա­նենտ ի­րա­վի­ճակ է: Ներդ­րո­ղը գնում է այն­տեղ, որ­տեղ հան­գիստ ու ա­պա­հով է: Հե­ղա­փո­խա­կան վի­ճա­կում գտն­վող ցան­կա­ցած եր­կիր փող չի գա­լիս:

-ՀՅԴ-ն կոչ է ա­նում բոյ­կո­տել սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեն, բայց չէ՞ որ նման կոչ ա­նե­լով՝ հեր­թա­կան ան­գամ թի­րախ եք դառ­նում:

– Մենք ա­սում ենք՝ բա­ցա­ռել «Ա­յո»-ն, ո­րով­հետև, նախ, բուն գոր­ծըն­թացն օ­րեն­սդ­րա­կան խախ­տում­նե­րով է տե­ղի ու­նե­ցել, երկ­րորդ՝ քա­ղա­քա­կան կեղծ օ­րա­կարգ է: ՍԴ-ն որևէ կերպ չի խո­չըն­դո­տել իշ­խա­նու­թյանն ու նրա հետևորդ օ­րենս­դի­րին որևէ ռե­ֆորմ ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցում: Այս կեղծ օ­րա­կար­գը նպա­տակ ու­նի շե­ղե­լու ժո­ղովր­դի ու­շադ­րու­թյունն ակ­տուալ այլ օ­րա­կար­գե­րից՝ տն­տե­սա­կան ա­ճից, որ գո­յու­թյուն չու­նի, հան­րա­յին հատ­վա­ծի բա­րե­փո­խում­նե­րից, ո­րոնց ար­դյուն­քը որևէ մե­կը չի տե­սել: Բա­ցի այդ, ար­ցա­խյան խն­դի­րը կա, իսկ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ու ժնևյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո հն­չած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը բա­վա­կան մտա­հո­գիչ էին: Հարց է՝ ինչ­պե՞ս են հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տում խա­ղա­ղու­թյան, ին­չի՞ հա­մար է Մինս­կի խում­բը հան­դի­պել Չա­վու­շօղ­լուի հետ, ին­չու՞ Կաս­պր­շի­կը շնոր­հա­վո­րեց և հե­տո լու­սան­կար­վեց Ղա­րա­բա­ղի, այս­պես կոչ­ված, ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցուց­չի հետ: Օ­րա­կար­գա­յին հար­ցեր են սրանք, ո­րոնց անդ­րա­դառ­նա­լու փո­խա­րեն ՍԴ-ի «ա­յո» ու «ոչ» են ա­նում:

– Օ­րերս էինք գրել, որ ՀՅԴ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հան­դի­պել են վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հետ իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տող ՀՅԴ-ն ի՞նչ է քն­նար­կել վար­չա­պե­տի հետ:

-Հա­մա­հայ­կա­կան մի շարք հար­ցեր կան, ո­րոնց շուրջ պար­տա­վոր ենք մտ­քեր փո­խա­նա­կել իշ­խա­նու­թյան հետ, ան­կախ նրա­նից՝ իշ­խա­նու­թյու՞ն ենք, թե՞ ընդ­դի­մու­թյուն: Հան­դի­պելն ու մտ­քեր փո­խա­նա­կե­լը չի նշա­նա­կում, թե ընդ­դի­մա­դիր կեց­ված­քը զի­ջում ես: Իշ­խա­նու­թյան վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան նկատ­մամբ ու­նե­ցած վե­րա­պա­հում­նե­րը նույնն են մնա­ցել: Լի­նել ընդ­դի­մա­դիր ու ինչ-որ հար­ցի շուրջ մտ­քեր փո­խա­նա­կել իշ­խա­նու­թյան հետ՝ ի­րար հա­կա­սող բա­ներ չեն:

-Ե­ղե՞լ են դեպ­քեր, երբ իշ­խա­նու­թյուն­ներն ան­սա­ցել են ձեր կո­չին, լսել են քն­նա­դա­տու­թյունն ու զերծ են մ­նա­ցել ինչ-որ քայ­լից:

-Ցա­վոք, մեր կո­չե­րին իշ­խա­նու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում ան­հա­ղորդ են մնում, իսկ մար­դու դեգ­րա­դա­ցիա­յի կամ կոր­ծան­ման ա­ռա­ջին նշանն այն է, որ կար­ծում է, թե ինքն ա­մե­նա­ճիշտն է, ա­մե­նաանս­խա­լա­կանն ու ճշ­մար­տու­թյան միակ կրո­ղը: Մեր այն ուժ­գին քն­նա­դա­տու­թյու­նը, որ հա­րյուր­հա­զա­րա­վոր մարդ­կանց չի կա­րե­լի փո­ղոց շպր­տել՝ կապ­ված գոր­ծա­դի­րի ա­պա­րա­տից կր­ճա­տում­ներ ա­նե­լու հետ, հա­վա­նա­բար լսե­ցին: Երևի դա միակ դեպքն է:

Զրու­ցեց Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company