ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Անհասկանալի է դանդաղկոտությունը. գոնե իրավիճակին համարժեք անհանգստություն չենք տեսնում

11 Մարտ 2020 Կանխարգելիչ միջոցառումների, կոնկրետ ծրագրերի անհրաժեշտության մասին է մատնանշում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, որի հետ զրուցել ենք համաշխարհային տնտեսության մի շարք ռիսկերի մասին։ «Այնպես չէ, որ մեր տնտեսությունն արդեն ուներ կայուն զարգացման ուղի, և այդ մարտահրավերների մասին այս պահին կարելի է պարզապես մտածել ու ոչինչ չանել»։

Դիտարկելով միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային երկրների պրակտիկան, կարող ենք ասել, որ որոշ գործողություններ արդեն ձեռնարկվել են։ Մինչդեռ մեզ մոտ ինչ-որ հայտարարություններից, պատասխանատու մարմինների կողմից տեղեկատվության ներկայացումից զատ այս պահի դրությամբ մշակված հստակ գործողություններ փաստացի չունենք։ Մեծ հաշվով, կրկին ակնհայտ է դանդաղկոտությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ մենք գործ ունենք այնպիսի երևույթների հետ, որոնք կարող են ունենալ ոչ միայն բացասական հետևանքներ, այլև երկարաժամկետ բնույթ կրել։

«Համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի, նավթի գների տատանումների ու մյուս աշխարհաքաղաքական մարտահրավերների հնարավոր ազդեցությունը մտածելու տեղիք է տալիս։ Այս առումով խորը վերլուծության և հետևանքներին կոնկրետ պատրաստվելու անհրաժեշտություն կա։ Չպետք է սպասենք բացասական հետևանքներին ու նոր սկսենք արձագանքել՝ հաշվի առնելով, որ այդ պրակտիկայի վատ օրինակն արդեն ունենք. 2008թ. ֆինանսական ճգնաժամը համաշխարհային տնտեսությունը ցնցում էր, բայց Հայաստանի օրվա իշխանությունները կրկին դանդաղկոտություն ցուցաբերեցին։ Թվում էր, թե այդ ճգնաժամը շրջանցել է Հայաստանը, բայց 2009թ.-ին մեր ՀՆԱ-ն աննախադեպ անկում ունեցավ, ինչի պատճառներից մեկը անպատրաստ լինելն էր»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այս պահին կրկին քայլեր չեն ձեռնարկվում։

Խոսելով ռիսկերի մասին՝ Թ. Ավետիսյանը նշեց, որ կորոնավիրուսի խնդիրն օր օրի ահագնանում է ու էական ազդեցություն ունենում նաև համաշխարհային այն շուկաներում, որտեղ Հայաստանը ներկրում կամ արտահանում է իրականացնում։ «Նաև հումքային շուկաներում են ծավալները նվազում։ Այս պարագայում փոքր տնտեսություն ունեցող երկրները պետք է շատ ուշադիր լինեն։ Մենք տարբեր ուղղություններով կարող ենք արտահանման կտրուկ նվազման ռիսկ ունենալ։

Այս առումով պետք է հստակ գործիքներ կիրառվեն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արտահանման աճի տեմպերը իշխանափոխությունից հետո նվազել են։ Մյուս ռիսկը նավթի գների աննախադեպ անկումն է, որը ևս բացասական հետևանք կարող է ունենալ մեր տնտեսության վրա, մանավանդ, որ մեր արտահանման մեջ ՌԴ-ն 25 տոկոս տեսակարար կշիռ ունի։ Ռուսական ռուբլին այս ֆոնին արդեն արժեզրկման միտում է դրսևորել։ Սա նշանակում է, որ մեր արտահանողների մրցունակությունն է անկում ունենալու, իսկ եթե իրավիճակը ոչ թե կարճաժամկետ, այլ արդեն միջնաժամկետ բնույթ ստանա, մենք արտահանման կրճատման իրական ռիսկ կունենանք։ Այս մասով պետությունը շատ առարկայական գործիքներ պետք է մտածի, որովհետև արտահանման շուկաներ գրավելը բարդ է, կորցնելը՝ հեշտ։ Որպեսզի տնտեսվարողները կարողանան առանց էական վնասներ կրելու պահել իրենց ռուսական շուկաները, պետությունը տեսանելի ծրագրերի տեսքով պետք է աշխատանքներ տանի, որ նրանք իրենց թիկունքում զգան պետության աջակցությունը»։

Նա ընդգծեց նաև համաշխարհային շուկայում առկա մյուս տեսանելի ռիսկերի ու տատանումների մասին, որոնք չեն կարող չազդել նաև մեր երկրի ներդրումային ծրագրերի վրա։ «Այն ներդրողները, որոնք ծրագրում են շարունակել ընթացիկ ներդրումները, այսօր, փաստացի, օբյեկտիվ ռիսկի մեջ են, որովհետև համաշխարհային շուկայում խնդիրները խորանում են։ Մեծ է հավանականությունը, որ նոր ներդրումային ծրագրերը կհետաձգվեն, կարող են կասեցվել նաև ընթացիկ ծրագրերը։

Այստեղ ևս անելիքներ կան՝ սկսած հարկային քաղաքականությունից, վերջացրած պետական աջակցության ամենատարբեր մեխանիզմներով։ Եթե նշված բոլոր ռիսկերը կյանքի կոչվեն, մենք լուրջ խնդիրներ կունենանք տնտեսական զարգացման գոնե այս տեմպերը պահելու իմաստով։ Եվ այս ռիսկերի պարագայում դանդաղկոտությունը անհասկանալի է՝ առարկայական ծրագրեր ու հստակ քննարկումներ են պետք։

Միայն կողքից հետևելն ու ինչ-որ դատողություններ անելը փորձագիտական հանրության աշխատանքը պետք է լինի, բայց տնտեսական զարգացման, մասնավորապես՝ արտաքին տնտեսական քաղաքականության պատասխանատու գերատեսչությունները սեղանին արդեն պետք է ծրագրեր ունենային, որոնք կառավարությունն արդեն պետք է արտակարգ ռեժիմով քննարկեր ու հաստատեր։ Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում մենք կարող ենք ունենալ արտաքին շուկաների այնպիսի կորուստներ, որոնք վերադարձնելու համար հետագայում կարող են տարիներ պահանջվել»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ կարևորելով նաև արտաքին տնտեսական հարաբերություններում շատ ակտիվ, անգամ ագրեսիվ կարգավորումների անհրաժեշտությունը։

«Նավթի գնի, գունավոր մետաղների շուկայում արձանագրվող տատանումները, համաշխարհային ֆինանսական կենտրոններում նշմարվող անհանգստությունները իրողություններ են, որոնք չեն կարող շրջանցել մեր երկիրն ու տարածաշրջանը։ Թվարկվածները կոնկրետ խնդիրներ են, որոնք կոնկրետ մոտեցումներ են պահանջում։ Բոլոր գործիքակազմերը պետք է գործադրվեն՝ մեր տնտեսվարողներին իրատեսական կանխատեսումներ և տեղեկատվություն ներկայացնելու համար, որ նրանք իրենց որոշումներում կարողանան հաշվի առնել նաև օբյեկտիվ իրողությունները։

Պետք է մտածել նաև ժամանակավոր գործիքներ կիրառելու, օր առաջ լուծումներ բերելու մասին, բայց մենք գոնե իրավիճակին համարժեք անհանգստություն չենք տեսնում։ Մենք չենք կարող կառավարել համաշխարհային տնտեսությունում թափ առնող այս բացասական երևույթները, բայց առնվազն կարող ենք կառավարել մեր ներքին տնտեսական գործընթացները, դրսից եկող ռիսկերը, որպեսզի դրանց բացասական հետևանքները հնարավորինս նվազագույնի հասնեն։

Պարզ խնդիր պետք է դրվի կառավարության առաջ, որովհետև հատկապես այսօրվա խիստ մրցակցության պայմաններում արտահանման շուկաները դժվար է գրավել։ Եթե հանկարծ արտաքին շուկաներում սկսենք կորցնել մեր մրցունակությունը, արտահանման ծավալները, դեռ հարց է՝ կկարողանա՞նք այդ շուկաները նորից գրավել, որովհետև դրանք շատ արագ գրավում են մրցակիցները։ Մեր տնտեսությունը այդքան մեծ ռեսուրսներ ու բարձիկներ չունի, որ կարողանա դիմակայել զուտ մասնավոր հատվածով»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ մասնավոր հատվածը պետք է հստակ հասկանա, որ պետությունը կանգնած է իր թիկունքին ոչ միայն բառերով, այլ կոնկրետ ծրագրերով։

«Պետությունը պետք է ծախս կատարի՝ կա՛մ հարկեր զիջելով, կա՛մ պետական բյուջեից այս կամ այն աջակցությունը ցուցաբերելով։ Եթե վերոնշյալ ռիսկերով պայմանավորված իրավիճակը շարունակական բնույթ կրի, պետությունը պետք է պատրաստ լինի այդ տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով ֆինանսական ռեսուրսներ հասցնել։

Տնտեսվարողները արտահանման ծավալների կրճատման հետևանքով ֆինանսական ռեսուրսների լրացուցիչ պահանջարկ կունենան, որ կարողանան ընթացիկ ծախսերը հոգալ ու չկանգնեն շուկաներ կորցնելու, ինչպես նաև սնանկացման կամ ծավալներն էապես կրճատելու ռիսկի առաջ։ Այս ամենը շոշափելի է լինելու նաև սոցիալական դաշտում, որովհետև արտահանման ամեն մի ծավալի կրճատում իր հերթին ենթադրում է աշխատատեղի կրճատում, աշխատավարձի նվազեցում»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company