ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ստացվում է, որ քաղաքացին է մեղավոր, որ հավատացել է վարչապետին ու կառավարությանը

15 Մարտ 2020 2018 թ. դեկտեմբերի ԱԺ ընտրությունների արդյունքում քաղաքական մեծամասնությունը ընտրեց վարչապետ, ում ձևավորած կառավարությունն այդ նույն ԱԺ-ի հաստատմանը ներկայացրեց մի ծրագիր, որը որևէ կոնկրետություն չուներ խնդիրների, դրանց լուծման ուղիների առաջարկման առումով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով իշխանության հասցեին հնչող այն քննադատություններին, թե պետությունը, իշխանությունը, անձամբ վարչապետը պատասխանատվությունից միշտ խուսափում են և այն գցում քաղաքացու վրա:


Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ նա նշեց, որ այն միայն բարի ցանկությունների ու ոչ իրատեսական խոստումների ցանկ էր, իսկ ԱԺ-ն էլ հաստատեց այն՝ որոշ դեպքերում հետևյալ մեկնաբանությամբ՝ վստահությունն այնքան մեծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ եթե ծրագրում մի նախադասություն էլ գրված լիներ, կողմ կքվեարկեին:

«Իսկ արդյունքում՝ մարդկանց մոտ ձևավորված այս իշխանություններից սպասելիքները բնականաբար չէին կարող իրականանալ: Մարդիկ սպասում էին իրենց սոցիալական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման, աղքատության մակարդակի նվազեցման, բնակարանային խնդիրների լուծման և նմանատիպ այլ հարցեր: Բայց պարզվեց, որ աշխատատեղերի բացման հարցում պետությունը ոչ մի պարտավորություն չունի, իսկ աղքատությունը հենց այդ մարդկանց գլուխներում է, և իրենք պետք է այն հաղթահարեն»,-նշեց Կյուրեղյանը:

Նրա խոսքով՝ բնակարանային խնդիրների լուծման համար քաղաքացիները պետք է օր ու գիշեր, 24 ժամ աշխատեն, ինչպես երիտասարդ ժամանակ աշխատել է Նիկոլ Փաշինյանը:

«Լավ, եթե կառավարությունը նման հարցեր լուծելու որևէ պարտավորություն չունի ՀՀ քաղաքացիների առաջ, ապա այդ ինչ հիմքով են կառավարության, ԱԺ ներկայացուցիչները հենց այդ նույն քաղաքացիների հարկերի հաշվին այդքան բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում, աշխատանքի այդ ինչ արդյունավետության համար»,- ասաց նա:

Կյուրեղյանն ընդգծեց, որ իշխանության եկած թիմն այսօր մեծամասնություն է ԱԺ-ում, ընդ որում, այնպիսի մեծամասնություն, որ մեկ կուսակցության 88 մանդատներով կարող են փոխել նույնիսկ սահմանադրական օրենքներ, այդքան քննադատվող հանրապետականը նման հնարավորություն չուներ, և որևէ սահմանադրական օրենք փոխելու համար նրան անհրաժեշտ էին թե կոալիցիոն գործընկերոջ և թե ընդդիմության ձայներ:

«Հիմա էլ այդ թիմը ուզում է փոխել Սահմանադրական դատարանի կազմը և քանի որ շատ լավ գիտակցում է, որ վաղ թե ուշ օրենքի առաջ պատասխան է տալու նման հակասահմանադրական քայլի համար, փորձում է այդ հարցի լուծման պատասխանատվությունը նույնպես դնել ժողովրդի վրա՝ հարցը դարձնելով հանրաքվեի հարց: Կարելի է ասել, որ այս իշխանությունները երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու անկարողությունը փորձում են կոծկել՝ դրանց պատասխանատվությունը դնելով իրենց բոլոր լիազորություններով օժտած ժողովրդի վրա»,- նշեց նա:

Կյուրեղյանի կարծիքով՝ հիմա էլ կորոնավիրուսի՝ համաշխարհային համաճարակի, դեմ պայքարի հարցում է նույն վերաբերմունքը: «Կառավարության պատասխանատու անձը հայտարարում է, որ այդ վիրուսը խիստ վտանգավոր չէ և հատուկ միջոցառումների կարիք չկա: Այն մարդիկ էլ, որոնք անվերապահորեն վստահում էին իրենց, հավատացին, որ վիրուսը, իրոք, վտանգավոր չէ, և այդ դեպքում ինչու ինքնամեկուսացվեին: Ստացվում է, որ մեր քաղաքացին է մեղավոր, որ չի հասկացել, թե Իտալիայից ժամանած ինքնաթիռից իջնելուց հետո տուն չպետք է գնալ, այլ միանգամից Ծաղկաձոր՝ «Գոլդեն Փելես»»,- ընդգծեց նա:

Այնինչ, ըստ Կյուրեղյանի, քաղաքացին միամտորեն հավատում էր, որ այդ վիրուսը վտանգավոր չէ, հակառակ դեպքում մեր երկրի վարչապետը՝ նման կարևոր խնդրի լուծման թիվ մեկ պատասխանատուն, ինչու պետք է գնար արձակուրդ և դեռ ավելին՝ քարոզարշավ իրականացներ իր ընտանիքի անդամներով, տնից տուն գնար, քաղաքացու անձնագիր փոխանցեր ձեռքից ձեռք, բազմամարդ (թեկուզ մինչև 100 մարդ) հավաքներ կազմակերպեր:

«Ստացվում է, որ քաղաքացին է մեղավոր, որ հավատացել է վարչապետին ու կառավարությանը, ովքեր ձեռնոց էին նետել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, արհամարհել էին նրա հորդորները՝ միջոցներ ձեռք առնել վիրուսի տարածման դեմ: Ստացվում է, որ քաղաքացին է մեղավոր, որ չի կարողացել ճիշտ գնահատել կորոնավիրուսի իրական վտանգները, չի հասկացել, որ 15-25 օր ինկուբացիոն ընթացք ունեցող վիրուսի դեմ պայքարելու համար ընդամենը մեկ շաբաթ դասերից ազատված դպրոցականներին, որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ, չի կարելի մասնակցել քարոզարշավի դուրս եկած վարչապետի հետ հանդիպումներին: Ոչ, իհարկե ոչ: Մեղավորը հենց կորոնավիրուսն է, որը ոչ մի կերպ չհասկացավ, թե Հայաստան մտնելով, կխանգարի հակասահմանադրական կարգով նշանակված հանրաքվեի քարոզարշավին: Բոլորը, բացի այդ վտանգի դեմ պայքարելու առաջնային պարտավորություն ունեցողներն են մեղավոր սկզբունքով, մեր երկիրը լուրջ վտանգների է ենթարկվում»,- նշեց նա:

Վերջում Կյուրեղյանը լրջանալու կոչ արեց: «Լրջացեք և գործ արեք, եթե իհարկե, համապատասխան կարողություն, պատասխանատվության զգացում ու քաղաքական կամք ունեք, պարոնայք իշխանավորներ: Հետո չասեք՝ ժողովուրդն էր մեղավոր, չէ որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք»,- եզրափակեց նա:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company