ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կորոնավիրուսը ցույց տվեց մեր տնտեսության ողջ խոցելիությունը

19 Մարտ 2020 «Աշխարհում կանխատեսվում է տնտեսության փլուզում, և, եթե մենք նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անելու կամ ունենալու ենք 7-8 տոկոս տնտեսական աճ, ապա հիմա ասում ենք՝ գուցե կորոնավիրուսից հետո ունենանք 15-20 տոկոս տնտեսական աճ, չգիտեմ». Սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք նա հնչեցրել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, սակայն, չի կիսում վարչապետ Փաշինյանի լավատեսությունն այս հարցում: Նա պնդում է, որ, թեև ցանկացած իրավիճակի փոփոխություն բերում է հնարավորություններ և ռիսկեր, բայց այժմ ինքը միայն ռիսկերն է տեսնում:

«Աշխարհի 200 երկիր, միլիոնավոր գործարարներ հիմա նստած, աչքերը լայն բացած, նայում են, թե ինչ հնարավորություններ պետք է գտնեն: Այն, ինչ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստանդարտ տեսություն է, որևէ նոր բան չկա դրանում: Նա կրկնում էր հայտնի տեսաբանների մտքերը մրցակցային առավելությունների և փոփոխվող պայմանների ընձեռած հնարավորությունների մասին: Չինական «ճգնաժամ» բառն է նույնիսկ գրվում՝ որպես «վտանգ» և «հնարավորություն» հիերոգլիֆների համադրություն: Այնպես որ, որևէ նորություն և բացահայտում վարչապետի խոսքերի մեջ չկար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Նա վստահեցնում է՝ եթե պատերազմի ժամանակ շահում է զենք արտադրողը, սովի ժամանակ՝ հաց արտադրողը, հիվանդության ժամանակ՝ դեղ արտադրողը, ապա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ենք արտադրում մենք, որ շահենք:

«Կորոնավիրուսը ցույց տվեց մեր տնտեսության ողջ խոցելիությունը. ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր տնտեսությունը կախված է պղնձի գներից, մի քանի երկրների հետ մեր ունեցած հարաբերություններից, ռուսական տնտեսությունից, իսկ քանի որ հիմա այնտեղ նավթի գների հետ կապված կան լուրջ խնդիրներ, ապա այդ երկրի տնտեսության վիճակն իր անդրադարձն է ունենալու նաև մեզ վրա»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հիշեցնելով տնտեսության այս կամ այն ճյուղին առաջնահերթություն չտալու և Կառավարության սխալ քայլերի մասին:

«Տեսեք՝ հպարտանում էին, թե «Ռյանէյր» ավիաընկերությունը եկավ Հայաստան, ահա բացվել է 50 եվրոյով Հռոմ գնալու և սուրճ խմելու հնարավորություն, բայց հիմա պարզվեց, որ այդ հնարավորությունը մենք այլևս չունենք: Կորոնավիրուսը (և առհասարակ ցանկացած դժվարություն) ցույց տվեց մեր տնտեսության թույլ կողմը, և սա ազդակ է, որ պետք է սթափվենք և կարողանանք տնտեսությունը ճիշտ վերակառուցել: Եթե մեզ վաղը պետք լինի շտապ թռչել որևէ քաղաք կամ ռազմավարական կարևորություն ունեցող որևէ այլ կետ, կպարզվի, որ դա այլևս նույնիսկ թանկ գնով հնարավոր չէ, ինչո՞ւ, որովհետև պարզվեց, որ փոխարենը՝ Հայաստանը սեփական ազգային ավիափոխադրող ստեղծեր, հույսը դրել էր «Ռյանէյր»-ի վրա: Տաթևիկ Ռևազյանը դարձավ ազգային հերոս, որովհետև այդ ընկերության հետ ինչ-որ պայմանավորվածության էր եկել, իսկ հիմա որտե՞ղ է Ռևազյանը»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ճիշտ կլիներ, որ այդ ավիաընկերության փոխարեն՝ մենք ունենայինք գոնե երկու ինքնաթիռ:

«Նույնիսկ սեփական «կուկուռուզնիկը» չունենք, որ մեր կենսական կարիքները հոգանք: Այս օրինակը շատ տիպիկ ցույց է տալիս կառավարության վարած սխալ տնտեսական քաղաքականությունը, և այդ սխալը շարունակվում է նաև հիմա: Հիմա էլ վարչապետն ասում է, որ հույսը դրել է գործարարների վրա: Բիզնեսն իր բիզնես շահն է հետապնդում, օրինակ, 30 դրամանոց դիմակը վաճառում է 300 դրամով, իսկ ի՞նչ է անում պետությունն այդ դեպքում: Պետք է ծրագրավորել և իրականացնել տնտեսական քաղաքականություն, և ոչ թե՝ նստել ու հիանալ գործարարների տաղանդով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի՝ արտահանմանը զարկ տալու և ներքին սպառումն ամբողջապես ապահովելու մասին արված դիտարկմանը, ապա, ըստ Խաչատրյանի, սա ևս ստանդարտ մոտեցում է. նախորդ կառավարությունը խոսում էր ներկրման փոխարինման մասին, այս կառավարությունը՝ արտահանումը խթանելու մասին:

«Սրանք ստանդարտ մոտեցումներ են, իհա՛րկե, պետք է փորձես անել, բայց ի՞նչ ենք արտահանում, սա է խնդիրը, արտահանում ենք միայն պղնձի խտանյո՞ւթ կամ ծխախո՞տ, մենք կարո՞ղ ենք արդյոք ավելի մրցունակ արտադրանք արտահանել, որոնց գնից ունեցած կախվածությունն այնքան մեծ չլինի, որքան պղնձի խտանութի կամ տեքստիլի արտահանման պարագայում է: Պետությունը պետք է փոխի իր տնտեսության, արտահանման կառուցվածքը. առհասարակ պետության դերի փոփոխություն և վերանայում է պետք»,- ասաց նա:

Խոսելով պետության կողմից 150 միլիարդ դրամի աջակցության փաթեթի մասին՝ Խաչատրյանը նկատեց, որ դա ևս «ստանդարտ փաթեթ» է, որին մեզանից յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ մի շարք միջազգային հեղինակավոր պարբերականների հոդվածներին ծանոթանալով:

«Շատերս կարող ենք կարդալ և տեսնել, որ շատ երկրներ շատ ավելի մեծ թվեր են դրել իրենց փաթեթներում, օրինակ, Թրամփի վարչակարգը նունիսկ հայտարարեց, որ պետությունն ամեն չափահասին պատրաստ է՝ 1000 դոլարի, ամեն երեխային՝ 500 դոլարի չեկ ուղարկել, դե, Մակրոնի հայտարարության մասին էլ չեմ խոսում: Այնպես որ, առաջարկված փաթեթն աննախադեպ չէ, բայց, ի տարբերություն մեզ, մյուս երկրներն ունեն լծակներ տնտեսության վրա ազդելու, իսկ մեզ մոտ պետությունը կամավոր այդ լծակներից հրաժարվել է: Հիմա ասում է՝ վարկերը կսուբսիդավորեն, իսկ դուք վստա՞հ եք, որ կսուբիսավորեք այն վարկերը, որոնք նպատակային են եղել: Միայն վարկ սուբսիդավորելով չենք կարող առաջ գնալ: Թեև կառավարությունից ասում են՝ փողի խնդիր չունենք, բայց պետք է հասկանալ, որ այդ փողն անսպառ չէ, պետք է հասկանալ՝ այդ աջակցությունը ստացող բիզնեսները պետությանն ի՞նչ ռազմավարական շահ են բերում: Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է լուրջ վերլուծություն անել: Պետությունը չի կարող այստեղ ասել՝ «աղքատությունը գլխիդ մեջ է», կամ «վեր կաց և քայլիր»: Այո՛, համաձայն եմ՝ անհատական ջանքը կարևոր է, բայց պետք չէ մոռանալ, որ պետությունները ստեղծվել են, որ այդ անհատական ջանքերն ուղղորդեն»,- ընդգծեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը:

Խոսելով վարչապետի կարևորած բարձր սոցիալական պատասխանատվության մասին՝ Արթուր Խաչատրյանը հարց հնչեցրեց. «Դե, եթե բոլորն ունենային բարձր սոցիալական պատասխանատվություն, ապա ոստիկանության կարիք էլ, չէ՞, չպետք է լինի»:

«Մարդկանց կարանտինի մեջ են պահում, որ քաղաքացիները գիտակցված կամ չգիտակցված որևէ հակասոցիալական քայլ չանեն, այսինքն՝ պետությունը չի կարող իր պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա: Ցավոք, ես այս հարցազրույցում չտեսա, որ պետությունը ցանկանում է պատասխանատվությունն իր վրա վերցնել»,- ասաց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է պետության կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին, ապա, ըստ Խաչատրյանի, որպես կարճաժամկետ ծրագիր՝ պետք է դիտարկել ճգնաժամի հետևանքով հարկադիր պարապուրդի մեջ գտնվող մարդկանց չվճարված աշխատավարձերի և բիզնեսի կրած կորուստների մասամբ փոխհատուցման, վնասների մեղմման հարցը, իսկ որպես երկարաժամկետ ծրագիր՝ տնտեսության կառուցվածքի փոփոխությունն ու տնտեսության դիմադրողականության աճը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company