ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ամբողջ բեռը թողնել գործատուի վրա՝ հակասում է միջազգային իրավունքի սկզբունքին

25 Մարտ 2020 Աշխատանքային օրենսգրքով հստակ սահմանված է, որ վարձատրությունը կարող է լինել ամսական, ժամային և օրական։ Կան բազմաթիվ պայմանագրեր և իրավաչափ է, որ մարդիկ աշխատեն օրավարձով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա այն ելույթին, որ ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, կառավարությունը պատրաստ է օգնել, սակայն նրանց գտնելու խնդիր ունեն։

Թադևոս Ավետիսյանի խոսքով, ամսական աշխատավարձը թույլատրելի ձևերից է և կան նաև մարդիկ, որոնք աշխատում են ժամավարձով և գործավարձով։

«Այս տեսակներից բոլորը մեր օրենսգրքով թույլատրելի, նաև միջազգային իրավունքի տեսանկյունից թույլատրելի վարձատրության ձևեր են։ Այստեղ իրավունքի խնդիրը հետևյալն է․ եթե կառավարությունն արգելել է տվյալ գործունեությունը, այդ պարագայում գործատուն իրավունք ունի աշխատավարձ չվճարել՝ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասով, որովհետև դա անհաղթահարելի ուժ է, որով գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չի կարողանում վճարել աշխատավարձ»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով, այս պարագայում ակնհայտ է պետության դերակատարումը և պետությունն այստեղ իր լրացուցիչ կարգավորումները պետք է բերի, և փորձի իրապես աջակցել գործատուներին, որպեսզի այդ վճարումները կատարվեն, կամ էլ պետք է վերականգնի գործազրկության նպաստը։

«Գործատուների մի մասն իրենց աշխատողներին կկրճատեն, որը և անում են։ Առաջարկում եմ անհապաղ վերականգնել գործազրկության նպաստը, հատկապես այն մարդկանց համար, որոնք այս վիրուսով պայմանավորված՝ կորցրել են աշխատանքը, քանի որ իրենց գործատուները զանգվածային կրճատումների տարբերակով են գնացել։ Եվ երկրորդը․ այն անձինք, որոնք չեն վճարվում և գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, պետությունը պետք է նրանց ընտանիքների համար ապահովի նվազագույն կենսապահովման զամբյուղին համարժեք եկամուտ, որպեսզի մարդիկ, մնալով հարկադիր պարապուրդի մեջ, կարողանան իրենց նվազագույն պահանջները բավարարեն»,- ասաց Ավետիսյանը

Նա նշեց, որ այս պարագայում մարդկանց 3 խումբ է առաջանում․ մի խումբը, որ գործատուներն իրենց հարկադիր պարապուրդի համար վճարում են աշխատավարձի 2/3-ը, երկրորդ խումբը, որ գտնվում է հարկադիր պարապուրդում ու չի վճարվում այսօրվա կարգավորումներով։ Ավետիսյանի խոսքով, պետությունն այստեղ պետք է լուծի խնդիրը՝ գործակցելով նաև գործատուի հետ՝ փոխհամաձայնեցված լուծումներ գտնելով, որովհետև ամբողջ բեռը թողնել գործատուի վրա՝ ճիշտ չէ և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքին։

«Ֆորսմաժորի պարագայում պետությունը ձեռքերը լվանա մի կողմ կանգնի և պարտավորեցնի գործատուին վճարել աշխատավարձ, դա ոչ միայն է հակասում է մեր օրենսգրքին միջազգային իրավունքի տեսանկյունից, այլև սա կվանի ապագա ներդրողներին ու ընդհանրապես կհարվածի մեր ներդրումային իմիջին, որովհետև դա ընկալելի և հասկանալի չի լինի»,- ասաց նախկին փոխնախարարը։

Երրորդ խումբն ըստ նրա այն մարդիկ են, որոնք արդեն կորցրել են աշխատանքը և այդ խմբի համար միանշանակ պետք է վճարվի գործազրկության նպաստ» Ավետիսյանն ընդգծեց, որ այդ նպաստը չպետք է լինի սիմվոլիկ գումար, այլ պիտի համարժեք լինի նվազագույն կենսապահովման զամբյուղին։

«Հենց այստեղ է երևում սոցիալական պետության սահմանադրական պահանջը։ Պետությունը միայն նրա համար չէ, որ որոշի բեռը ում վրա դնի, ինքն էլ ձեռքերը լվանա, քաշվի մի կողմ կամ որոշի՝ ով, որ պարտավորությունը պետք է կատարի։ Այսինքն՝ գործատո՞ւն պիտի կատարի սոցիալական ֆունկցիա, դե եթե այդպես է, գործատուներին բերենք, պարտադրենք՝ թող վճարեն աղքատության նպաստ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Դիտարկմանը, որ եթե պետությունը որոշի գործազրկության նպաստ վճարել, արդյո՞ք արդյո՞ք ՀՀ պահուստային ֆոնդերը կբավականացնեն, քանի որ Հայաստանում մենք ունենք 626,000 վարձու աշխատող, որից 203,000-ը պետական համակարգում, են, Ավետիսյանն ասաց, որ այդ հարցին հնարավոր կլինի պատասխանել, թե ինչքան ժամանակ կշարունակվի այս վիճակը։

«Ժամանակից է կախված։ Եթե մենք խոսում ենք մի շաբաթվա կամ 10 օրվա մասին, դա մի բան է, եթե խոսում ենք երկարաժամկետ, սա՝ այլ։ Եթե հիմա գնում ենք այն սցենարով, որ սա կարճաժամկետ է, և դրանից հետո պիտի վերականգնվի իրավիճակը, այո, եղած միջոցները բավարար կլինեն, իսկ եթե երկարաժամկետ է լինելու, ապա այդ սցենարին էլ պետք է լիարժեք պատրաստվենք։ Այսինքն` պետք է անցնենք խնայողության ռեժիմի և այս պարագայում բոլորովին նոր մոտեցում ու ռազմավարություն է անհրաժեշտ, այսինքն՝ գոյատևման ռազմավարություն։ Եթե մենք չենք անցել գոյատևման ռազմավարության ու հույս ունենք, որ մաքսիմում կարճ ժամկետում կհաղթահարենք իրավիճակը և կանցնենք բնականոն տնտեսական ու սոցիալական կյանքին, ապա այո՛, պետությունն այստեղ չպետք է խնդիր դնի, արդյո՞ք կհերիքի ռեսուրսները»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով, պետական միջոցները հարաբերական են, պետական բյուջեում կան բազմաթիվ ծրագրեր, որոնք այս պարագայում չեն կարող առաջնահերթ լինել և դրանք կարող են ենթարկվել վերաբաշխման։ Նա նաև ասաց, որ կա պահուստային ֆոնդ և, վերջապես, կան միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպություններ, որոնցից կարելի է աջակցություն ստանալ ու խնդիրները լուծել։ Դիտարկմանը, թե ինչու պիտի միջազգային կազմակերպությունն օժանդակի ՀՀ-ին, քանի որ ամբողջ աշխարհում այս պահին վատ ֆինանսատնտեսական վիճակ է, Ավետիսյանը պատասխանեց․

«Իմ խորին համոզմամբ առաջնայինը և լուծման ենթակա խնդիրն առնվազն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց մինիմալ սոցիալական խնդիրների լուծումն է։ Սա պետության համար պիտի լինի գերնպատակ, և պետք է գտնել ռեսուրսներ, այլ ոչ թե բացատրություններ, թե ինչպես կարեի է այդ խնդիրը չլուծել կամ չլուծելու պարագայում ինչպես արդարանալ։ Սա անընդունելի է որովհետև մենք կվերադառնանք 1992թ․»։

Թադևոս Ավետիսյանն ասաց նաև, որ չի կարող արդարացվել այն պնդումը կամ մոտեցումը, որ ռեսուրս չկա կամ ֆինանսական խնդիրներ կառաջանան հետագայում և դրա հենքի վրա մի քանի հարյուր հազար ընտանիքի մատնենք սովի։

Նա նկատեց նաև, որ 600 հազար աշխատողների հիմնական մասը աշխատավարձը ստանում է և իր խոսքով հազիվ ծայրը ծայրին է հասցնում։

«Այսօրվա աշխատող մարդկանց 25 տոկոսը աղքատ է։ Այսինքն` աշխատողների քառորդ մասը ամբողջ օրը աշխատելով աշխատավարձ ստանալով հանդերձ չի կարողանում ապահովել կենսապահովման նվազագույն իր ծախսերը։ Այսպիսի իրավիճակում մարդկանց թողնել առանց կայուն եկամտի կամ հույսը դնել միայն գործատուների վրա և քաշվել մի կողմ, պարզապես անընդունելի է։ Դա կբերի անհաղթահարելի սոցիալական ճգնաժամի և լարվածության»,-ընդգծեց Թադևոսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Դատող կողմի համար այս դատավարությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությա

06 Օգոստոս 2026
Ակնարկ. Երբ իշխանութիւնն այլեւս ընդդիմ

Այս յօդւածը փորձում է հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում, երբ իշխանութիւնը արտաք

06 Օգոստոս 2026
Շարունակե՞լ Գոյութիւն Ունեցածը, Թէ՞ Ան

Խորհրդարանական ընտրութիւնները կը կատարուին իշխանութեան փոփոխութիւնը կարելի դար

06 Օգոստոս 2026
Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հա

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նա

06 Օգոստոս 2026
Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղ

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company