ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետք է գործել արագ եւ օր առաջ կանգնեցնել վիրուսի տարածումը

01 Ապրիլ 2020 Կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասների, կառավարության ցուցաբերած աջակցության եւ առհասարակ տնտեսության ներկայիս վիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ՀՅԴ էկոնոմիկայի եւ ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

- Ձեր կարծիքով, նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված, ստեղծված իրավիճակը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա:

– Իսկապես բարդ հարց է, քանի որ կարող են լինել համավարակի տարածման եւ զարգացման ամենատարբեր սցենարները: Այս փուլում մեր կառավարությունը պետք է անցնի ճգնաժամային կառավարման: Մարտի 23-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրապարակեց ճգնաժամային կառավարման առաջարկությունների փաթեթ եւ փոխանցեց կառավարությանը: Այն իր մեջ ներառում է շուրջ հիսուն առաջարկներ, որոնց մի մասից կառավարությունը սկսել է օգտվել: Մինչդեռ այն ավելի արագ արդյունքներ կտա, եթե կիրառվի ամբողջական եւ միաժամանակ: Իսկ դա ենթադրում է նաեւ բյուջե 2020-ի արմատական վերանայում՝ իր թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի առումով: Արդեն ՊԵԿ նախագահ պարոն Անանյանը հայտարարել է, որ կունենանք հարկային եկամուտների թերակատարում: Սա իրականություն է, ավարտին է մոտենում հաշվետու տարվա առաջին եռամսյակը, եւ այս իմաստով նրա կանխատեսումները կարող են ճիշտ լինել: Հատուկ պետք է նշեմ, որ եկամուտների բացակայության պայմաններում պետք է անցնենք ծախսերի խնայողական ռեժիմի: Եկել է գոտիները ձգելու ժամանակը, այս փուլում առաջարկել ենք դադարեցնել պարգեւատրումները, վերանայել բարձր վճարվող աշխատավարձերը, սկսել պրոցես՝ պարտադիր կուտակային մասնահանումները դադարեցնելու համար, պետական պարտքի սպասարկման համար ինտենսիվ բանակցություններ վարել, վերակառուցել դրանք: Դադարեցնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն, դադարեցնել գնումների մրցույթների իրականացումը՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք վերաբերում են արտակարգ դրության պայմանների ապահովմանը: Մենք դեռեւս չգիտենք, թե ուր կհասցնի մեր երկրին ու ժողովրդին այդ համավարակը, պետք է մտածենք պարենային անվտանգության մասին: Մեր ժողովրդին պետք կարողանանք պահել, մինչեւ վիճակը լավանա:

– Հատկապես ո՞ր ոլորտներերում այն կարող է մեծ ճեղք առաջացնել:

– Որոշ ոլորտներ արդեն ունեն մեծ ճեղքեր: Կտրուկ անկում է ապրել տուրիզմի ոլորտը. ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի ավելի քան 190 երկրներում մարդկանց համար սահմանվել են տեղաշարժման սահմանափակումներ, դադարեցվել են չվերթները եւ փակվել սահմանները: Անկում է գրանցվել նաեւ հանրային սննդի ոլորտում, հյուրատներում եւ մի շարք սպասարկման ոլորտներում: Պետք է առաջին հերթին կանգնեցնել վիրուսի տարածումը, մեր ժողովրդի առողջությունից թանկ ոչինչ չկա: Որպեսզի ոչ մի ոլորտ վերջնականապես իր շունչը չփչի, պետք է գործել արագ եւ օր առաջ կանգնեցնել վիրուսի տարածումը: Ընկերությունների գործունեությունների սահմանափակելը բավարար չի, մարդկանց շարժը պետք է մինիմումի հասցնել:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության աջակցության փաթեթը տնտեսվարողներին: Այն կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ տնտեսվարողների գործունեության վրա:

– Կառավարության փաթեթը հետեւյալն է: Ասում են՝ ընկերությունները թող գնան, վարկ վերցնեն, մենք կմասնակցենք վարկի տրամադրմանը մեր չափաբաժնով եւ կսուբսիդավորենք վարկի տոկոսները: Ու սա անվանել են պետական աջակցության փաթեթ: Նաեւ 25 մլրդ դրամ տրամադրում են, որպեսզի ընկերությունները վճարեն աշխատավարձերը, հարկերը եւ ձեռք բերեն որոշ շրջանառու միջոցներ: Սա նշանակում է միջնորդավորված նորից փողը տալ ֆինանսական շուկային` պարտքեր կուտակելով ընկերությունների վրա: Չի կարելի բիզնեսին վարկ տալ եւ ասել՝ տար, աշխատավարձ տուր: Այն դեպքում, երբ բիզնեսը չի աշխատում: Իսկ հաջորդ ամիս ի՞նչ պետք է անեն, չէ՞ որ համավարակի զարգացման դինամիկան անորոշ է: Պետք է կիրառել ուղիղ աջակցության գործիքներ: Գյուղատնտեսությանն ուղղված միջոցառումները շատ կարեւոր են: Հիմա արդեն բոլորին պարզ դարձավ, որ մեր երկրին պետք էր ոլորտում ռազմավարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գերատեսչություն` Գյուղատնտեսության նախարարություն: Վարչապետը կարծես թե գյուղատնտեսության մասին վերջերս ավելի հաճախ է խոսում, բայց լավ կլիներ, որ լիներ ոլորտի ղեկավար եւ իր փոխարեն դա աներ այդ ղեկավարը: Գյուղատնտեսությունն իսկապես կենսական կարեւոր ոլորտ է, սակայն նույնպես ամբողջական լուծում չեն առաջարկում: Գումարների տրամադրումը վարկերի տեսքով եւ դրանց համար ընդամենը վերադարձի ավելի երկար ժամկետների սահմանումը բավարար չի: Անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի այս փուլում ոռոգման ջուրը, պարարտանյութը, սերմերը տրամադրվեն գյուղացիական տնտեսություններին անհատույց` այն գյուղմթերքների արտադրության համար, որոնց մասով առկա է երաշխավորված պետական գնում: Գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններին պետք է պատվիրել որոշակի մթերքի արտադրություն այս տարվա ընթացքում եւ նույնպես երաշխավորված պետական գնումով: Այսինքն` ռեսուրսները պետք է ուղղել գյուղմթերքի, հացահատիկային մշակաբույսերի լայնամասշտաբ արտադրության կազմակերպմանը: Իսկ մեր կառավարությունը փող է տրամադրում, բայց հետո արտադրված գյուղմթերքը իրացնելու խնդիրներ են առաջանալու: Պետք է, ի վերջո, սովորել պլանավորել, հասկանալ ներքին սպառման շեմը եւ գնահատել պոտենցիալը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company