ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Օլիգարխներից ստացվող նվիրատվությունները կուտակվել են հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով

02 Ապրիլ 2020 Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակում որոշ ապրանքատեսակների թանկացման պատճառները կապված են այն հանգամանքի հետ, որ դրանցից որոշների հարցում Հայաստանն ընդհանրապես ինքնաբավ չէ, և մեր ներքին սպառումը կարողանում ենք ապահովել բացառապես ներկրումների շնորհիվ:

168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ընդգծելով, որ որոշ մթերքների թանկացումն ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ, դրանից օգտվում են տնտեսվարողները միայն:

Անդրադառնալով հատիկեղենի, մասնավորապես՝ հնդկաձավարի թանկացմանը, որն այս օրերին նախկին 650-700 դրամի փոխարեն՝ վաճառվում է 850-950 դրամով, Սուրեն Պարսյանը նկատեց, որ թանկացման հիմքում պետք է դիտարկել այն, որ հնդկաձավարի մեծ մասը Հայաստանը ներկրում է:

«Օրինակ՝ հնդկաձավարի թանկացման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ այն ներկրվում է Ռուսաստանից, իսկ այդ պետությունն անցել է որոշակի սահմանափակումների: Սակայն պատճառը միայն այդ չէ, այստեղ մենք գործ ունենք նաև դրամի արժեզրկման և մենաշնորհների հետ: Հենց այստեղ է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է գործ անի: Մյուս կողմից՝ պետք է վերացնել մենաշնորհները, և ոչ թե օլիգարխներից գումարներ նվեր ստանալ՝ որպես բարեգործություն: Ուշադրությամբ հետևում եմ ՏՄՊՊՀ-ի աշխատանքին և տեսնում ընդամենը հետևյալը՝ շարքային աշխատակիցներին ամեն օր ուղարկում են դիտանցումներ իրականացնելու և անպետք տեղեկություններ հավաքելու, բայց դրանց արդյունքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, և վարչական վարույթներ չեն հարուցվում: Եթե, օրինակ՝ «Երևան Սիթի» և «Նոր Զովք» սուպերմարկետները պատժվեին կոճապղպեղի գնի համար, ապա մենք չհիմնավորված թանկացումներ չէինք ունենա այլ ապրանքների մասով»,- ասաց Պարսյանը:

Ըստ տնտեսագետի՝ թեև վերը նշված խոշոր առևտրի կետերի շուրջ աղմուկ բարձրացավ՝ կոճապղպեղի գնի կտրուկ բարձրացման հետ կապված, սակայն ինքն ավելի վաղ արձանագրել էր մեկ այլ կարևոր խնդիր ևս:

«Գաղտնիք չէ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող կազմակերպությունները հանդիսանում են մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրողներ, մեծածախ և մանրածախ վաճառողներ, ինչպիսիք են ալյուրը, ձեթը, շաքարավազը, կարագը և այլն։ Հիմա «Ալեքս Ընդ Հոլդինգ» ընկերությունը կարագի շուկայում ունի գերիշխող դիրք։ Այս ընկերությունը օգտվելով իր՝ ներմուծող լինելու հանգամանքից, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կարագը վաճառում է համեմատաբար ցածր գնով, քան մյուս խանութներում։

Ես ստացել եմ ահազանգ, որ «Ալեքս ԸՆդ Հոլդինգ» ընկերությունն անորոշ ժամկետով դադարեցնում է կարագի մատակարարումներն այն դեպքում, երբ իրենց պատկանող սուպերմարկետներում կարագի պակասուրդ չկա, ընդհակառակը, մեծ պահանջարկ կա, իսկ այդ իրավիճակում փոքր և միջին խանութների, կրպակների շրջանառությունը նվազում է, քանի որ խուճապով պայմանավորված՝ մարդիկ այժմ նախընտրում են կատարել մի քանի օրվա կամ շաբաթվա գնումներ, և դա անել այն խանութներից, որտեղ կան բոլոր ապրանքները։

Հետևաբար՝ պետք է, որ գործող իշխանությունները և մեր հանրությունն իմանան, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները կուտակվել են հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով»,- ասաց Պարսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company