ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ծրագիրը հռչակում են, դրա մասին խոսում, բայց պարզվում է՝ մեխանիզմները չկան

07 Ապրիլ 2020 ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական աննախադեպ իրավիճակում, և ըստ նրա՝ ՀՀ կառավարության ծրագրերը համարժեք չեն այդ իրավիճակին։

«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք տնտեսական և սոցիալական աննախադեպ իրավիճակում, և երևույթը, որը բերել է դրան, ոչ տնտեսական գործոն է, սա մարդկանց առողջությանը վերաբերող խնդիր է, բայց ունի աննախադեպ սոցիալ-տնտեսական բացասական հետևանքներ։ Այսինքն՝ այստեղ կա անորոշություն, որովհետև այդ գործոնը տնտեսական օրինաչափություններին չի ենթարկվում, պարզ չէ, կանխատեսելի չէ և ժամանակի հետ անընդհատ փոխում է իր հետևանքների բնույթն ու ուղղությունները։

Նման իրավիճակում ամենակարևոր նպատակադրումը պետք է լինի այդ վիրուսի տարածման մաքսիմում կանխարգելումը, որովհետև տարածման ցանկացած օջախ, ցանկացած ավելացում երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքով բերում է նոր խնդիրներ և իրավիճակի սրում։ Ես սա մանրամասնում եմ, որպեսզի կարողանամ պնդում անել՝ նման պարագայում բոլոր միջոցները պետք է նախ և առաջ ուղղված լինեն վիրուսի կանխարգելմանը և արդեն իսկ դրա առաջացրած հետևանքների լուծմանը։ Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև սոցիալական այն 9 ծրագրերը, որոնք բերել են, հազարավոր այլընտրանքներից մեկն են»։

Կառավարության բոլոր 9 ծրագրերը, աջակցության գործիքները, տնտեսագետի խոսքով՝ բնույթով նույնն են, ոչ ստանդարտ մոտեցում չկա, չնայած՝ իրավիճակը ոչ ստանդարտ է։

«Ընդամենը՝ ինչ-որ խմբերի ինչ-որ չափով դրամական օգնություն, բայց ինչո՞ւ առաջնահերթ այդ խմբերին, ինչո՞ւ այդ չափը, ինչպե՞ս է ընտրված տվյալ աջակցության չափը, այստեղ էլ չեմ կարծում, որ բացատրություններ, հիմնավորումներ կան։

Նախ՝ եթե աջակցություն ես տրամադրում, ապա իրավիճակը միանվագ իրավիճակ չէ, այսինքն՝ դրա ավարտը հայտնի չէ, հայտնի չէ նաև, թե ինչ հետևանքներ է ունենալու, հետևաբար՝ միանվագ դրամական աջակցությունը բացառապես տեղին չէ։ Ակնհայտ է, որ աջակցությունը պետք է լինի մինչև առնվազն այն ժամանակահատվածը, քանի դեռ այս իրավիճակը չի հաղթահարվել։ Հետևաբար՝ իրավիճակին համարժեք չէ, որովհետև իրավիճակը մեկ շաբաթով չէ, երեք օրով չէ, և այսօր անհնար է, որ որևէ մեկը հստակ կանխատեսի՝ երբ ենք հաղթահարելու այս ամենը։ Ուստի, պետք է օգտագործվի ոչ թե միանվագ մոտեցումը, այլ մինչև իրավիճակի հաղթահարման մոտեցումը»։

Դրամական աջակցության չափերն էլ, ըստ նրա, պետք է կախված լինեն ոչ թե բյուջեի հնարավորություններից, կամ «այդ պահին ոտքի վրա որոշված որևէ թիվ», այլ շատ հստակ դա պետք է կապվի կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի հետ․ «Այսինքն՝ մեկ անձի համար անհրաժեշտ նվազագույն զամբյուղի արժեքը։ Եթե դու աջակցություն ես տրամադրում, որ մարդիկ սովամահ չլինեն և նաև կարողանան իրենց նվազագույն կենսապահովումն ունենալ, ապա պետք է ընտանիքի հաշվով սա արվի, ինչը մենք չենք տեսնում։

Մի տեղ 26․000 դրամ է, մյուս տեղում՝ 100 հազար դրամ միանվագ աջակցություն ընտանիքին, բայց սա էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև ընտանիք կա՝ 5 հոգանոց է, որտեղ կա 3 երեխա, ընտանիք կա՝ 2 հոգանոց է, և այսպիսի պարագայում այս մոտեցումը ճիշտ չէ։ Դրան էլ հակադրվում են՝ ասելով՝ թող մարդիկ որոշեն, հաշվարկներ անեն, տեսնեն՝ որ ծրագրից են օգտվում, բայց բարդ ձևակերպումներով այս ծրագրերը մարդկանց մոտ առաջացնում են անորոշություն, այսինքն՝ մարդիկ չեն կարողանում հստակ պատկերացնել՝ որ ծրագրից օգտվել, ինչպես, և այլն»։

Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ ծրագիրը հռչակում են, դրա մասին խոսում են, բայց պարզվում է՝ մեխանիզմները չկան․ «Մարդիկ ընկնում են ցայտնոտային վիճակի մեջ՝ դիմում են, պարզվում է՝ մեխանիզմները չկան, բայց արդեն քաղաքական դիվիդենտները կան, մեծ պաթոսով հայտարարվել է, որ 9-րդ ծրագիրն են կյանքի կոչում։ Միշտ չէ, որ քանակը որակ է, ու սա հենց այս դեպքն է։

Ավելի լավ է ունենաս մեկ կամ երկու հստակ ծրագիր՝ կոնկրետ շահառուներին և իրավիճակին համարժեք։ Իսկ ծրագրերի բնույթը համարժեք չէ, որովհետև կամ խորամուխ չեն եղել, կամ մինչև վերջ չեն պատկերացնում երևույթների ազդեցությունը։ Ես այդպիսի եզրահանգում կատարելու լեգիտիմ իրավունք ունեմ, որովհետև ինչպես նշեցի՝ այստեղ մենք գործ չունենք հստակ, պարզ ժամկետով հետևանքի հետ, որտեղ մենք դրան հակադրենք միանվագ գործիքը։

Եթե պետությունը սոցիալական աջակցություն է ցույց տալիս եկամուտը կորցրած անձին, ապա չափի հիմքը շատ հստակ պետք է լինի՝ կենսապահովման նվազագույն զամբյուղը՝ ընտանիքի մեկ անձի հաշվով, և վերջապես նմանատիպ սոցիալական աջակցությունների պարագայում պետք է իրապես հաշվի առնվի նաև կյանքի դժվարին իրավիճակի առանձնահատկությունները, որովհետև մեկ միլիոն դրամ աշխատավարձ կորցրած մարդու ընտանիքը սոցիալական մի վիճակում է, նվազագույն աշխատավարձը կորցրած ընտանիքը սոցիալական մեկ այլ վիճակում է։ Նաև ռեգիոնալ տարբերակում պետք է ունենանք, որովհետև իրականում նաև ըստ տարածաշրջանների մենք ունենք արդեն իսկ եղած սոցիալական իրավիճակի տարբերություններ»։

Տնտեսագետի խոսքով՝ պետք է կարևորվի նաև աշխատողների կայուն զբաղվածության սկզբունքի ապահովումը, որն ամրագրված է նաև աշխատանքային օրենսգրքով․

«Այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում պետությունը շատ հստակ դեր պետք է ունենա, և դա ոչ թե քաղաքական ուժի ցանկությունն է կամ հայեցողությունը, այլ կոնկրետ սահմանադրական պարտավորություն է, և այստեղ մենք պետք է տեսնենք նաև օրենսդրական փոփոխություններ՝ այսպիսի իրավիճակին համարժեք, ինչը չենք տեսնում։ Ինչ-որ նախագծեր են քննարկում, որոնք, մեծ հաշվով, նորից ավելի շատ պոպուլիստական են, քան իրավիճակից բխող, խնդիր լուծող՝ աշխատողի իրավունքի առումով։ Եթե այսօր աշխատանքային հարաբերությունների կայունությունը չխրախուսի պետությունը և շատ ուղղակի չմասնակցի դրա ապահովմանը, ապա մենք ունենալու ենք կայուն եկամուտը կորցնող անձինք, որոնք հաջորդ քայլին իսկ աղքատ են դառնալու և համալրելու են աղքատ ընտանիքների շարքը»։

Այս պարագայում, ըստ նրա՝ ամեն ինչ շատ պարզ է՝ պետությունն ուղղակի պետք է վերցնի պարտավորություն․ «Այսինքն՝ այնպիսի ֆորսմաժորային իրավիճակում, երբ գործատուն ուղղակի կարող է չվճարել աշխատավարձը, և սա որոշ պարագաներում կարող է հանգեցնել աշխատանքից զանգվածային ազատումների, այսպիսի պարագայում պետությունը պետք է շատ հստակ ասի, թե, օրինակ՝ տվյալ պարագայում աշխատավարձի որ մասն է պարտավորվում այս կամ այն ծրագրով կամ պետական պարտավորությամբ վճարել հենց ինքը՝ պետությունը։ Եթե որևէ գործատու որոշի օրենքով սահմանված աշխատողի հարկադիր պարապուրդի 2/3-ը վճարել, ապա դա նաև հարկվելու է՝ եկամտահարկով պետք է հարկվի, այսինքն՝ այստեղ ևս ասելիք պետք է ունենա պետությունը և առնվազն այս ժամանակահատվածում զիջի եկամտահարկը։

Այստեղ բացարձակ տրամաբանություն չկա՝ հարկել հարկադիր պարապուրդի գումարը, հետո պայման ստեղծել, որ մարդիկ զանգվածային գնան ազատման, հետո այդ նույն անձը դառնա արդեն ոչ թե աշխատող, կայուն եկամուտ ունեցող, այլ վերածվի սոցիալական շահառուի և գա՝ դիմի այս կամ այն ծրագրի համար»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company