ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Անյաղթահարելի Պայմաններ Եւ Իրաւական Ելքեր

08 Ապրիլ 2020 Շ.Գ.

Արցախի մէջ պսակաձեւ ժահրի առաջին վարակակիրի հաստատման լուրը անմիջապէս մտածել կու տայ նախագահական ընտրութեան երկրորդ փուլի կայացման կամ չկայացման հաւանականութիւններուն մասին: Բնականաբար, մինչեւ նոր նախագահի ընտրութիւնը, պետութեան գլուխի լիազօրութիւնները կը շարունակէ վարել պաշտօնավարման շրջանը աւարտող գործող նախագահը:

Այստեղ կայ անշուշտ սուր հարց, այն առումով, որ պսակաձեւ ժահրին պատճառով երկրորդ փուլի հետաձգումը կամ առկախումը կրնայ թուականի անորոշութեան տանիլ ընդհանրապէս ընտրութեան կայացումը:

Պարզ է, որ գործող նախագահը վճռած էր իր պաշտօնավարման ժամկէտի աւարտին իր լիազօրութիւնները փոխանցել նորընտիր նախագահին: Նոր Սահմանադրութիւնը կ’արտօնէր իր վերընտրութիւնը կամ վերստին թեկնածութիւնը առաջադրելը: Նախապէս յայտարարուածին համաձայն, Արցախի նախագահը կառչած մնաց իր կատարած հրապարակային յանձնառութեան:

Այս վճռականութիւնն է թերեւս, որ ազդեց նաեւ ընտրութիւններու առաջին փուլը եւս չյետաձգելու պետութեան որոշումին վրայ: Այլապէս կար հիմնաւորեալ մտահոգութիւնը, պսակաձեւ ժահրի կանխարգիլման ընդհանուր քաղաքականութեան մէջ յետաձգելու թէ՛ նախագահական եւ թէ՛ համապետական ընտրութիւնները:

Շրջանաւարտ նախագահը չէր ուզեր սահմանադրականօրէն ճշդուած ժամկէտէն աւելի շարունակել պահել իր լիազօրութիւնները. միւս կողմէ, կային նաեւ անյաղթահարելի պայմաններ, ժողովուրդի առողջութիւնը վտանգող հաւանականութիւն, համախումբ երեւոյթներով` ընտրատեղամասեր խճողելու:

Արցախի Սահմանադրութեան 99-րդ յօդուածը հանրապետութեան նախագահի լիազօրութիւններու դադրեցման կէտին մէջ կը խօսի նաեւ լիազօրութիւններու կատարման համար այլ անյաղթահարելի խոչընդոտներու առկայութեան դէպքերու մասին` իբրեւ հիմնաւորումներէն մէկը այդ գործընթացին: Բնականաբար Սահմանադրութիւնը նման իրավիճակներու պարագային ճշդած է նաեւ լիազօրութիւնները կատարող համապատասխան օղակը:

Այսպէսգ Սահմանադրութեան 100-րդ յօդուածը կ’արձանագրէ.

Հանրապետութեան նախագահի պաշտօնը թափուր մնալու դէպքում մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտօնի ստանձնումը հանրապետութեան նախագահի լիազօրութիւններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: Ազգային ժողովի նախագահի կողմից հանրապետութեան նախագահի լիազօրութիւններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազօրութիւններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը:

Իրաւական ելքի այս տարբերակը անշուշտ կը պահանջէ սահմանադրագիտական հաստատում: Սահմանադրագէտները կրնան իրաւական բացատրութիւն տալ, թէ 99-րդ եւ 100-րդ յօդուածները կրնա՞ն իրաւական ելք ցոյց տալ անյաղթահարելի պայմաններու մէջ յայտնուած կառավարման հիմնարկներուն:

Երկրորդ առաւելագոյն քուէ ապահոված թեկնածուն կոչ ըրած է իրեն աջակցողներուն համավարակի պայմանններոն մէջ չմասնակցելու երկրորդ փուլի ընտրութիւններուն: Կը թուի, որ այստեղ եւս կայ մօտեցում Սահմանադրութիւնը յարգելու: Թեկնածութիւնը չէ, որ յետս կը կոչուի, այլ կոչ կ’ըլլայ չմասնակցելու: Սահմանադրութիւնը չէ նախատեսած թեկնածութիւն յետս կոչելու որոշման պարագային ընտրութեան իրաւակարգը:

Այս պայմաններուն մէջ եթէ իրաւական հիմք ունի 99-րդ եւ 100-րդ յօդուածներու համապատասխան բաժիններու կիրարկումը, Ազգային ժողովի նախագահը կը ստանձնէ նախագահի լիազօրութիւնները, մինչեւ ընտրութեան երկրորդ փուլի կայացման նոր թուականը, կամ անյաղթահարելի պայմաններու վերացումը: Եւ կամ` կը կայանայ այժմ պատկերացուող տարբերակը: Մասնակցութեան համեմատաբար քիչ թիւերով կ’ընտրուի առաւելագոյն քուէ ապահոված թեկնածուն:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company