ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Ընտրությունների վերջնագծին

11 Ապրիլ 2020 2020թ. Արցախի համապետական ընտրությունները կայացան բացառիկ պայմաններում: Նախ, բովանդակային առումով այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից: Արցախի Սահմանադրության համաձայն՝ միաժամանակ տեղի ունեցան թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրություններ: Ի դեպ, առաջին անգամ Ազգային ժողովը ձեւավորվեց միայն համամասնական ընտրակարգով:

Մյուս յուրահատկությունը թեկնածուների առատությունն էր. նախագահի 14 թեկնածուներ, 10 քաղաքական կուսակցություններ եւ երկու դաշինք: Եվ այս բոլորը՝ միայն 75.000 ակտիվ ընտրողների առկայության դեպքում: Կոպիտ հաշվարկով յուրաքանչյուր 5 000 ընտրողի բաժին է հասնում մեկ կուսակցություն կամ դաշինք եւ մեկ նախագահի թեկնածու: Ընդունենք, ինչ-որ բան այն չէ: Այս բազմերանգ ու անբովանդակ համայնապատկերում ակնառու էր նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների «հապճեպությունը»:

Ընտրություններից դեռ 1,5-2 տարի առաջ սկսած քարոզարշավը եւ պետական ռեսուրսների «սեփականացման» միջոցով բարեգործությունները, ավելի ճիշտ՝ ակնկալիքով «լավությունը», ի հայտ բերեց ընտրությունների նեխած կողմը: Իսկ արդեն իսկ ապականված այս մթնոլորտը եկավ ավելի թունավորելու իրական հիվանդությունը՝ կորոնավիրուսը (թագավարակը): Մենք եւս միացանք աշխարհում տիրող մտավախության, տատամսկոտության եւ անորոշ հեռանկարի ալիքին:

Ընտրությունների բովանդակության եւ քաղաքական մթնոլորտի վերաբերյալ վերը նշված երկու հանգամանքները կանխատեսելի էին ՀՅԴ-ի համար: Ժամանակին ՀՅ Դաշնակցությունը իր մտահոգությունն էր հայտնել եւ քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ: Խոսքը Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, միասնական օրակարգի ու համաձայնեցված թեկնածուի մասին է:

Ինչեւէ, կայացան ընտրությունները, որոնք ժողովրդավարական ուղի որդեգրած համակարգի զարգացման առումով ինքնին առաջընթաց էին, իսկ բովանդակային առումով ապացուցվեց, որ դեռ շատ անելիքներ կան եւ յուրաքանչյուր սայթաքում նահանջ է նախկին նվաճումներից:

Այսպիսով, հաղթահարեցինք մեր պետականության զարգացման այս փուլը եւս: ԱՀ քաղաքացիներն իրենց մասնակցությամբ եւ ընտրությամբ պատասխանատու կեցվածք դրսեւորեցին՝ իրենց կամարտահայտությամբ վերջակետ դնելով լարված անհանդուրժողականության մթնոլորտին: Բնական է, որ կարճ ժամանակում չենք կարող ամբողջությամբ ամոքել հանրության մեջ առաջացած վերքերը: Այնուամենայնիվ, այս փուլի ավարտն առիթ է եւ հնարավորություն՝ ճշտելու իրական բացերն ու գնահատական տալու քաղաքական գործընթացներին, եւ վերարժեւորելու դրանք՝ միշտ նկատի ունենալով ազգային ու պետական շահը:

Վստահ ենք, որ բոլոր կողմերը՝ իշխանություն թե ընդիմություն, ՀՅԴ-ի հետ քննարկումների եւ համագործակցության կարիքը կունենան: Ինչպես միշտ մենք բաց ենք քննարկումների համար: Այնուամենայնիվ, միշտ պետք է հիշել, որ Դաշնակցության համար առանցքայինը իր ուժերն ի սպաս դնելն է Արցախի ներքին եւ արտաքին հիմնախնդիրները լուծելու համար:

«Ապառաժ»-ի խմբագրական,
11 ապրիլի, 2020թ.

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company