ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իրավիճակն աննախադեպ է և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե որքան այն կտեւի

11 Ապրիլ 2020 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ արտակարգ դրության երկարացումն անխուսափելի է։

«Պետք է երկարացնել արտակարգ դրությունը ՀՀ-ում: Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը որոշում կկայացնի, հատուկ նիստ կգումարվի ԱԺ-ում, կքննարկվի արտակարգ դրության հարցը, որովհետև դա անհրաժեշտ է վարակի տարածումը կախարգելելու համար», -ասել էր վարչապետ։

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի հետազոտող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ իհարկե արտակարգ դրության երկարաձգումը լավ օրից չէ, ակնհայտ է, որ վիրուսի տարածումը շարունակվում է, պետք է արձագրել, որ կառավարությունը մտադրված է տնտեսական որոշ տեսակների գործունեությունը վերականգնել։

«Սա դրական է տնտեսական իմաստով, բայց հուսանք, որ բավարար չափով վերլուծված ու գնահատված է, որ այդ սահմանափակումների հանելը պակաս ռիսկային է և այս իրավիճակում կարելի է գնալ այդ քային»։

Անդրադառնալով ձեռնարկվող միջոցառումներին՝ նա ընդգծեց, որ այս պայմաններում ամեն օր ակնհայտ է դառնում, որ իրավիճակն աննախադեպ է և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե որքան ժամանակ կարող է տևել այս իրավիճակը։

«Միանվագ սոցիալական աջակցության միջոցները չեն կարող համարժեք լինել, կարևոր է, որ ապահովվեն կենսապահովման նվազագույն ծախսերը։ Աջակցությունը չպետք է լինի մեկանգամյա՝ միանվագ, դրանց պետք է տրվի պարբերական բնույթ, քանի որ մարդիկ փաստացի կորցրել են կայուն եկամուտը։ Իրավիճակը ձգվում է և մեկօրյա կամ մեկամսյա խնդիր չէ, որ սոցիալապես կարիքավոր մարդկանց առջև կանգնած է։ Այս իրավիճակում ես առաջարկել էի, ելնելով միջազգային փորձից և մեր երկրում առկա օբյեկտիվ իրականությունից, վերականգնել գործազրկության նպաստը և այդ նպաստը ամսական պարբերականությամբ տրամադրել առնվազն գոնե այս ընթացքում, քանի դեռ վերացված չեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները»։

Ավետիսյանի դիտարկմամբ՝ գործազրկության նպաստի չափը պետք է կախվածության մեջ լինի նվազագույն զամբյուղի չափի աշխատավարձի և տվյալ ընտանիքի սոցիալական կարգավիճակի հետ։ Խոսքն այն մասին է, թե ընտանիքի քանի անդամ կա, հատկապես երեխաները քանիսն են, որոնք գտնվում են գործազուրկ անձի խնամքի տակ։

«Կարծում եմ 4 հոգանոց ընտանիքի ընդհանուր եկամուտը պետք է կազմի գոնե 200 հազար դրամ։ Դրա շրջանակում պետք է լինի աջակցության չափը։ Ակնհայտ է, որ 4 հոգանոց ընտանիքին միջին ամսական ծախսը 100 հազար դրամը չէ, առնվազն դրանից 50-70 տոկոսով ավելի պետք է լինի, որ մարդիկ իրականում կարողանան իրենց խնդիրները հոգալ, քանի որ յուրաքանչյուր անցնող օր մարդիկ իրենց հավաքած խնայողություններն են ծախսում և հաջորդիվ արդեն մնալու են այդ աջակցության հույսին։ Հետևաբար, այդ աջակցությունը պետք է մոտեցնել իրական կարիքներին։ Հակառակ դեպքում՝ անխուսափելի է լինելու աղքատության տարածումը և սոցիալական լարվածության խորացումը»։

Նա ընդգծեց, որ գործող աջակցության գործիքները բավական բարդ են և ավելորդ դժվարություններ են ստեղծում մարդկանց համար, միաժամանակ աջակցության կարիք ունեցող խմբեր դուրս են մնում աջակցությունից և մարդկանց մոտ ակնհայտ անիրազեկվածություն կա։

«Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես պետք է ստանան այդ աջակցությունը։ Ավելին, երբ պետական պաշտոնյաները բացատրում են աջակցության ծրագրերը՝ ակնհայտ է դառնում, որ անգամ իրենք լավ չեն պատկերացնում մեխանիզմները։ Հետևաբար, որքան աջակցության միջոցը պարզ լինի, այնքան ընկալելի կլինի։ Ի վերջո, մենք գործ ունենք կարիքավոր մարդկանց հետ, որոնք բարձր իրավագիտակցություն չունեն։ Խոսքը մարդկանց մասին է, ովքեր օրվա խնդիր լուծող, ոչ բարձր աշխատավարձ ստացող մարդիկ են, ովքեր չունեն խնայողություններ, չունեն եկամտի այլ աղբյուր։ Ակնհայտ է, որ մարդիկ սովից չմահանալու համար նվազագույն ծախսեր պետք է անեն, բայց որտեղի՞ց անեն։ Ժամանակին՝ 90-ականների սկզբին, օրվա իշխանություններն ասում էին՝ հարևանից պարտք վերցրեք, ապրեք, հիմա հարևաններն էլ են նույն վիճակում, քանի որ կորոնավիրուսը հարևան, բարեկամ, սև-սպիտակ, իշխանամետ և ընդդիմադիր չի ճանաչում։ Այս իրավիճակում պետությունը պետք է չկտրվի իրականությունից և համաչափ վերաբերմունք ցույց տա խնդիրների լուծմանը»,-ասաց Ավետիսյանը։

ArmDaily.am

«Աշխարհի տնտեսությունն է ցնցված, և ակնհայտ է, որ 2020թ․ մեծ օտարերկրյա ուղղակի ներդրումների սպասումներ առաջացնելը պոպուլիզմ է»․ Թադևոս Ավետիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, և նշեց, որ հետկորոնավիրուսյան շրջանում ներդրումների թեման մեծ կարևորություն է ունենալու․ «Մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»։

168․am-ը ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ հետկորոնավիրուսյան շրջանում որքանո՞վ է հավանական ներդրումների ներգրավումը, եթե դրան նախորդող շրջանում նույնիսկ կառավարության կողմից տեսանելի հաջողություններ այդ ուղղությամբ չկային։

«Տրամաբանությունը պարզ չէ, այսինքն՝ եթե 2019թ․ կամ 2018թ․, երբ կորոնավիրուսը չկար, և համաշխարհային այս տնտեսական ճգնաժամային երևույթները չկային, դա նշանակում է, որ պետությունը չպե՞տք է կատարեր կապիտալ ծախսեր։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ ներդրումներ և առաջանցիկ տնտեսական աճ ակնկալող երկրում նույնիսկ պետական բյուջեում դրված կապիտալ ծախսերն աննախադեպ թերակատարվել են։ Եվ այո, սա ևս մեր տնտեսական պոտենցիալի կորուստ է, և դա բերել է մեր տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների գեներացման հնարավորության նվազման։ Հիմա, եթե այդքան հույսները դրել են, որ ճգնաժամը հաղթահարելու են կապիտալ ծախսերով, ինչը կարևոր ուղղություն է, նաև՝ բնական, բնական է, որ այդպիսի նպատակադրում կա, բայց բացառապես հասկանալի չէ և հիմնավոր չէ, որ մենք արդեն իսկ 2018-2019թթ․ կապիտալ ծախսերի կեսից ավելին թերակատարել ենք։ 2018թ․՝ 75 տոկոսով, 2019թ․՝ 50 տոկոսով թերակատարել ենք զբաղվածության ծրագրերը, և հազարավոր մարդիկ այդ ծրագրերով, որ պետք է դառնային զբաղված, ունենային նոր սոցիալական վիճակ, լուծված որոշակի խնդիրներ և կայուն եկամուտ, մնացել են աղքատ։ Եվ այսօր արդեն կորոնավիրուսի հետևանքով այդ մարդկանց վիճակը էլ ավելի է խորացել»,- ի պատասխան՝ ասաց տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ որքանո՞վ է երաշխավորված, որ կապիտալ ծախսերը, որոնք նախատեսված էին բյուջեով, իսկապես կկատարվեն․ «Եթե նայում ենք նախորդ տարիների կառավարության վարքագիծն ու մոտեցումը, մի տեսակ արմատական վերաձևակերպում կա իրենց մոտեցումներում։ Որովհետև 70 տոկոս կապիտալ ծախսերի թերակատարում է եղել, հիմա էլ խոսում են կապիտալ ծախսերի խիստ կարևորության, դրանց ավելացման և դրանց հույսով ճգնաժամը հաղթահարելու մասին։ Առնվազն, պետք է հույս ունենանք, որ իրական մոտեցումը սա է, և հասկացել են, որ, այո, պետությունը պետք է նախ՝ ինքն իրականացնի ներդրումային ծրագրեր, կապիտալ ծախսեր, հետո նոր ակնկալի, որ նաև մասնավոր հատվածից, հատկապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ մենք կունենանք։ Ցավոք սրտի, մենք արդեն կորցրել ենք հստակ հնարավորություններ, որովհետև 2019թ․ կրճատվել էր օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը, և սա՝ դեռևս մինչև կորոնավիրուսի ազդեցությունը։ Ակնհայտ է, որ 2020թ․ մեծ օտարերկրյա ուղղակի ներդրումների սպասելն առնվազն կլինի ոչ մասնագիտական և ավելի շատ պոպուլիստական, եթե նման սպասումներ առաջացնենք, որովհետև ակնհայտ է, որ աշխարհի տնտեսությունն է ցնցված, և ակնհայտ է, որ խոշոր ներդրումային կենտրոնները, որոնցից օտարերկրյա ուղղակի ներդրումների ակնկալիք ունեինք, այդտեղ ևս լուրջ տնտեսական խնդիրներ կան, և առաջին հերթին այդ ներդրումները պահանջարկված են լինելու հենց այդ կենտրոններում, զարգացած տնտեսություններում խնդիրները լուծելուն»։

Տնտեսագետի խոսքով՝ հիմա պետությունը պետք է փորձի մաքսիմում պետական բյուջեից կապիտալ ծախսերով խթանել տնտեսական վիճակը. «Նաև՝ պետք է դիմի միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպություններին՝ բանկային միջոցներ վերցնելու համար, և այդ միջոցներով երկրի ներսում տարբեր ծրագրեր իրականացնի, այդ թվում՝ կապիտալ ներդրումներ, սոցիալական ծրագրեր։ Կառավարությունը ստիպված է լինելու այդպես անել, որովհետև ինչպես նշեցի՝ մենք, ցավոք, չունենք ներդրումային այնպիսի միջավայր, որն օբյեկտիվորեն կխթաներ ներդրումները։ Դրան գումարվել է նաև կորոնավիրուսի գործոնը, որը ոչ միայն Հայաստանի վրա է ազդել, այլև՝ ողջ համաշխարհային տնտեսության վրա, և այսպիսի պարագայում չպետք է նույն սպասումներն ունենանք, ինչ մինչև այս վիրուսն ունեինք»։

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
168.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company