ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան

ՀՀ իշխանությունները դեռևս չեն ընկալել հայրենադարձության գաղափարական էությունը

01 Մայիս 2020 Զարմանքով ընթերցեցինք մամուլի տարբեր աղբյուրներում զետեղված՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ելույթը այն մասին, թե «գնալով արտերկիր ու այցելելով սփյուռքի համայնքներ՝ հայրենադարձություն խթանելը իրենց համար առաջնային խնդիր չեն դնում» (մեջբերումը՝ «Առավոտ»֊ից), եւ կամ՝ «ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային։ Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք» (Սինանյանի ուղիղ խոսքի մեջբերումը՝ դարձյալ «Առավոտ»-ից)։ Մենք սպասեցինք այս լուրի հերքմանը, կամ որևէ այլ պարզաբանման, որը սակայն տեղի չունեցավ։ Հետևաբար, որպես Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակ, պարտավորված ենք արձագանքել այս ելույթին։

Առաջին հերթին ցանկանում ենք ընդգծել, որ հայրենադարձությունը երբեք չի կարող սպասել երկրի «պատրաստ» լինելուն. եթե պրն. Սինանյանի պատկերացմամբ հայրենիքում հաստատվելու տրամադրություն ունեցող մեր հայրենակիցները սպասում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա աշխարհի ամենազարգացած և ամենաապահով երկիրը և իրենք այդ ժամանակ հաստատվեն այստեղ, ապա չարաչար սխալվում է։ Իսկ եթե պրն. Սինանյանն ի՛նքը հայրենիք էր վերադարձել, մտածելով, որ Հայաստանի Հանրապետությունն իր նոր իշխանությամբ արդեն դարձել է դրախտավայր, դարձյա՛լ չարաչար սխալվել էր։ Ավելի՛ն. եթե նա հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր պատրաստ չէ «մասշտաբային ռեպատրիացիային», դա առաջին հերթին նշանակում է, որ ինքն ընդունում է իր ձախողությունը ստանձնած առաքելության մեջ, ապա նաև իր մաս կազմած իշխանության ձախողությունը թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հայության առաջ։ Նա ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները դեռևս չեն ընկալել հայրենադարձության գաղափարական էությունը։

Մասսայական հայրենադարձության համար անհրաժեշտ է մեկ բան՝ հստակ, ընկալելի, համապարփակ և կարճ օրինական փաթեթ, որը կկարգավորի հայրենադարձության գործընթացը։ Նմանօրինակ օրենքի մշակումից խուսափել են Հայաստանի ղեկավարությունն ստանձնած բոլոր իշխանությունները՝ անխտիր եւ դիմել են միմիայն ձևական քայլերի, մինչդեռ հայրենադարձությունը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող խնդիր է։ Եթե պրն. Սինանյանը կարողանա ապահովել վերոնշյալ օրենքի ընդունումը, ապա հայ ժողովրդի տարբեր շերտեր իրե՛նք կբարձրացնեն հայրենադարձության ալիքն ու գալով Հայաստան՝ իրենց աշխատանքով ու քրտինքով մասնակից կդառնան Հայաստան երկրի և Հայաստան պետության կառուցման և զարգացման գործընթացներին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակ

Մայիսի 1, 2020, Երևան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company