ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հզօրանալ է պէտք

04 Մայիս 2020 ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի յայտարարութեամբ ասւած է, որ Արցախի հանրապետութեան անկախ պետականութեան կարգավիճակը եւ տարածքային ամբողջականութիւնն անսակարկելի են։

Սակայն վերջերս մտահոգութեան առիթ են հանդիսացել ոչ միայն ՌԴ-ի արտգործ նախարարի կատարած յայտարարութիւնը՝ Արցախի կապակցութեամբ, այլեւ Հայաստանի իշխանութեան կողմից նշւած արտայայտութեանը լիարժէք պատասխան չտալու փաստը։

Հայ-ռուսական սրւած յարաբերութիւնները եւ կատարւած յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ Հայաստանի վրայ Արցախի հարցում ճնշում գոյութիւն ունի եւ ինչքան էլ, որ իշխանութիւնը փորձում է այդ ճնշման առկայութեան փաստը հերքել, այն ակնյայտ է։

Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ազգային արժէքների վրայ հիմնւած, այդ արժէքները փայփայող իշխանութիւն։ Գործող իշխանութեան մէջ պատասխանատու պաշտօններ զբաղեցնող տարբեր անձիք անյայրգալից յայտարարութիւններ են կատարում հայ եկեղեցու նկատմամբ, հայկական բանակի հեղինակութիւնն են հարցականի ենթարկում, յաճախ միտումնաւոր, երբեմն նաեւ անմտօրէն հարւածի տակ են առնում մեծ ճիգերի եւ զոհաբերութիւնների գնով արձանագրւած յաջողութիւնները, միասնական մտածողութեան եւ աշխատանաքի շնորհիւ ձեւաւորւած ազգային գաղափարներն ու նպատակները՝ Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութեան, Արցախի հարցի լուծման, անգամ ազգային եւ պետական խորհրդանիշերի ուղղութեամբ, խաղ են անում ամբողջ ազգի յիշողութեան եւ պահանջատիրութեան որպէս հաւաքական կամքի դրսեւորում՝ «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսի հետ ու ցաւօք որեւէ պատասխանատւութեան չեն ենթարկւում դրա համար, հարցականի տակ են տանում ընտանիքի արժէքը, անտարբեր են երկրում հաստատւող քրէական մթնոլորտի նկատմամբ եւ բազմաթիւ այլ ապազգային գործողութիւններ ու մօտեցումներ, որոնց անդրադառնալն այստեղ հնարաւոր չէ։

Այսօր մեզ պէտք է հզօր Հայաստան ու հզօր բանակ եւ դրանց հասնելու համար առաջինը պէտք է միասնութիւն, ազգային ու համահայկական մտածողութիւն եւ համերաշխութիւն՝ առանց սեւի ու սպիտակի բաժանելու։ Այդպիսով մենք կը կարողանանք դիմագրաւել երկրի դիմաց ծառացած մարտահրավէրները, վերացնել արտաքին ուժերի ճնշումը եւ յատկապէս յաջողութեան հասնել Արցախի բանակցային գործընթացում։

Իզուր չէ, որ Աւետիք Իսահակեանը 1905 թւականին տեսնելով, թէ կեանքի ընթացքում կայ միայն տէր լինելու կամ տիրոջը պատկանելու ճշմարտութիւնը, գրում է հետեւեալ տողերը.

Կեանքն է պայքար՝ գոռ ու դաժան

Ճզմի՛ր մարդուն եւ թռիր վէր

Իրաւունքը ուժն է միայն

Վա՜յ յաղթւածին, հազար վայեր

Տէր կամ ստրուկ պիտի լինիս

Ճշմարտութիւ չկայ ուրիշ…

Եւ ահա այս իրողութիւնից ելնելով՝ այսօր անհրաժեշտ է հայ ժողովրդին ունենալ հզօր Հայաստան, եւ դա է այն հրամայականը, որի շուրջ մեր ուշադրութիւնն ու ռեսուրսները պէտք է կենտրոնացնենք։

Իսկ Արցախի հարցով՝ հարկաւոր է օր առաջ կնքել Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնների միջեւ ռազմա-քաղաքական դաշինք, Արցախի իշխանութեանը մասնակից դարձնել բանակցային գործընթացին եւ ամէն ճիգ գործադրել՝ միջազգային մակարդակում այլ պետութիւնների կողմից Արցախի անկախութիւնը եւ ինքնիշխանութիւնը ճանաչելու ուղղութեամբ։

Վահէ Թորոսեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company