ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դիզվառելիքի էժան գնով գործադիրը չպետք է ոգեւորվի

16 Մայիս 2020 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում կառավարության ձեռքբերումների թվում նշեց այն, որ բենզինի գինը 480 դրամից իջել է 320 դրամի, եւ որ կարագի, շաքարավազի շուկաներում ներկրման սահմանափակումներ այլեւս չկան: Aravot.am-ը տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե իր գնահատմամբ՝ ի՞նչ գործոնների արդյունք կամ հետեւանք է նշյալը:

Բենզինի մասին Սուրեն Պարսյանը նախ շեշտեց. «2019թ.-ի ընթացքում բենզինի շուկայում համակենտրոնացման մակարդակը, 2018թ-ի համեմատ, 96%-ից դարձել է 100%: Այսինքն, այս կառավարության ջանքերի արդյունքում շուկան ավելի է մոնոպոլացվել երեք տնտեսվարողների կողմից, ի դեմս «CPS»-ի, «Ֆլեշ»-ի եւ «ՄաքսՊետրոլ» ընկերությունների: Այստեղ էր, որ կառավարությունը կարող էր շուկան դիվերսիֆիկացնել, նոր ներկրողների բերել եւ ասել, որ դա իր շնորհքն է: Բայց տեղի է ունեցել հակառակը՝ նա կրճատել է բենզին ներկրողների եւ վաճառողների թիվը շուկայում»:

Տնտեսագետը նշեց, որ համաշխարհային շուկայում նվազել է նավթի գինը, ընդ որում՝ աննախադեպ ծավալով, հատկապես պայմանավորված կորոնավիրուսի ֆինանսատնտեսական ճգնաժամով. «Օրական պահանջարկը նվազել է 20 միլիոն բարել նավթի չափով, բայց արդյունահանման ծավալներն այդքան չեն նվազել, եւ, բնականաբար, նավթի ավելցուկի արդյունքում նավթի գներն իջել են: Նավթի գնի իջեցումը մեր դիզվառելիքի վրա ունի 5-7%-ի ազդեցություն: Մյուս գործոնը, որն ազդել է այս ընթացքում, դա այն փաստն է, որ մենք բենզին եւ դիզվառելիք ձեռք ենք բերում ռուբլով, որն էլ արժեզրկվել է հունվարի մեկից սկսած՝ մոտ 20%-ի չափով: Բնականաբար, դա էլ նպաստել է, որ բենզինն ու դիզվառելիքն ավելի էժան ներկրվեն: Բայց բենզինի ու դիզվառելիքի էժան գնով կառավարությունը, կարծում եմ, չպետք է ոգեւորվի, որովհետեւ սրա արդյունքում տեղի է ունենում մանրածախ շուկայի համակենտրոնացման մակարդակի աճ: Այլ կերպ ասած, բենզալցակայանների ցանցերը մոնոպոլացվում են նշյալ երեք տնտեսվարող սուբյեկտների կողմից: Եթե նրանց բաժին էր ընկնում ներկրման մեծ մասը, հիմա նրանք նաեւ ընդլայնում են ազդեցությունը մանրածախ շուկայում, քանի որ ցածր գնի եւ ցածր պահանջարկի պայմաններում փոքր եւ միջին բենզալցակայանները դադարեցնում են գործունեությունը, չեն կարողանում մրցակցել նրանց հետ»:

Փորձագետը հավելեց. «Մեկ կարեւոր հանգամանք էլ շեշտեմ: Երբ վարչապետը հայտարարում է, որ դիզվառելիքի դեպքում 2019թ.-ի ընթացքում ունենք համակենտրոնացման մակարդակի նվազում՝ 4-5%, հիշեցնեմ, որ այդ նվազումը պայմանավորված է արհեստական միջամտությամբ: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանին պատկանող «Գազօյլ» ընկերությունը, որը հիմնադրվել է հունիսին, սեպտեմբերին մասնակցել եւ շահել է ՊՆ-ի դիզվառելիքի տենդերը՝ 4997 տոննա, որը տարեկան պահանջարկի մոտ 2-4%-ն է կազմում: Այսինքն, արհեստական ձեւով այս իջեցման մեծ մասը տվել են «Գազօյլ»-ին, որն իշխանության հետ կապված ընկերություն է: Բացի այդ, այս ընկերությունը ՊՆ-ին դիզվառելիք է վաճառել մեկ լիտրը 417 դրամով, այն դեպքում, երբ նույն ժամանակ Դիլիջանի քաղաքապետարանը դիզվառելիք է ձեռքբերել 410 դրամով: Ծավալներն էլ չհամեմատեմ, բայց քաղաքապետարանն ավելի էժան է գնել: Այսինքն, գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի եւ անարդյունավետ գնման հետ, որը կառավարությունը որպես ձեռքբերում է ներկայացնում»:

Սուրեն Պարսյանը տնտեսական մենաշնորհների առնչությամբ անդրադարձավ նաեւ կարագի շուկային. «ՏՄՊՊՀ-ն մինչեւ օրս թաքցնում է, թե կարագի շուկայի համակենտրոնացման մակարդակի իջեցումը որ ընկերություններով է պայմանավորված, այսինքն՝ չկա տեղեկատվություն, թե ինչ ընկերություններ են սկսել ներկրում անել: Մեծ կասկած կա, եւ մենք էլ ունենք տեղեկատվություն, որ «Ալեքս ընդ հոլդինգ»-ի հետ փոխկապակցված ընկերություններ են դրանք եղել, եւ, ըստ էության, շուկայում ոչինչ չի փոխվել: Ավելին՝ մարտին, երբ բնակչությունը մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ էր գնում, «Ալեքս ընդ հոլդինգ»-ը խանութներին կարագ չէր մատակարարում, փոխարենը՝ այդ կարագը «Երեւան սիթի»-ներում էժան գներով էր վաճառում: Արդյունքում մարդիկ, բնականաբար, գնումներ են անում այն առեւտրի կենտրոնից, որտեղ բոլոր ապրանքները կան, մասնավորապես՝ սուպերմարկետներից, որովհետեւ խանութներում կարագ չկար: Այսինքն, ունենք գերիշխող դիրքի չարաշահման շատ դեպքեր, որոնց առնչությամբ որեւէ վարույթ չի սկսվել, նրանք շարունակում են իրենց գործունեությունը: Նույն ՏՄՊՊՀ-ն այս տարվա փետրվարին վարույթ է սկսել շաքարավազի շուկայում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած ձեռքբերման հիմքով: Այսինքն, ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ 2019թ.-ին «Ալեքս ընդ հոլդինգ»-ը դեպինգ է արել շուկայում, այսինքն՝ դիտավորյալ շուկայում գները գցել է, ինչը թույլ է տվել իր ցանցը պահպանել ու ընդլայնել: Այսինքն՝ այն, ինչ վարչապետը նշում է որպես ձեռքբերում, ՏՄՊՊՀ-ին դիտել է որպես գերիշխող դիրքի չարաշահում ու վարույթ է սկսել, որի արդյունքների մասին առ այսօր որեւէ տեղեկություն չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company