ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մասնավոր հատվածի աշխատողներին առնչվող նոր նախագիծը հակասոցիալական է

18 Մայիս 2020 Քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մասնավոր հատվածի աշխատողի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկվող օրենսդրական կարգավորումը հակասոցիալական է և հակասում է աշխատանքային օրենսգրքի սկզբունքներին։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության և գլխավոր դատախազության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթին։

«Մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությունը կարող է ամիսներ, նույնիսկ տարիներ տևել, իսկ այդ ընթացքում այն անձը, ով հանրային ծառայող չէ (օրինակ մասնավոր հատվածի աշխատողը), ժամանակավորապես զրկվում է իր աշխատանքից, հետևաբար նաև վարձատրությունից և վճարովի արձակուրդից, մինչդեռ հետագայում հնարավոր է այդ անձի մեղքը չհիմնավորվի և նա արդարացվի»,–ասաց մեր զրուցակիցը։

Ավետիսյանի խոսքով՝ օրենքը մշակողները խտրական մոտեցում են ցուցաբերել՝ կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայողներին տալով աշխատանքից չզրկվելու և աշխատավարձը պահպանելու երաշխիք, իսկ նույն կարգավիճակում գտնվող մասնավոր սեկտորում պաշտոններ զբաղեցնող անձանց զրկելով այդ երաշխիքներից։

«Պետական մարմինն է սահմանափակում անձի՝ աշխատելու իրավունքը և անկախ տվյալ անձի հանրային ծառայող լինել–չլինելու հանգամանքից, պետությունը պետք է նույն այդ աշխատողի համար երաշխիքներ տա։ Օրինակ, եթե աշխատողի աշխատանքային լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու որոշումը վերացվի կամ աշխատողն արդարացվի, ապա նրա՝ այդ օրերի կորցրած եկամուտը, որպես հարկադիր պարապուրդ, պետք է վճարի պետությունը, այսինքն փոխհատուցի նրան»,–ասաց նա։

Տնտեսագետի համոզմամբ՝ սա նաև կստիպի իրավապահ մարմիններին, պատեհ–անպատեհ այս օրենքը չկիրառել՝ հաշվի առնելով, որ ցանկացած որոշում ենթադրում է պետական բյուջեից ծախս։

«Եկեք չկտրվենք իրականությունից, խոսքը Հայաստանի մասին է, որտեղ առկա են խորացող սոցիալական խնդիրներ և գործազրկության ու աղքատության բարձր մակարդակ։ Նման լայն հայեցողություն տալ իրավապահ մարմիններին, հետևանքների բեռը դնելով միայն հանրային ծառայող չհանդիսացող աշխատողի վրա, ոչ միայն արդարացի մոտեցում չէ, այլև հակասոցիալական է»,–ընդգծեց նա։

Երկրորդ խնդրահարույց կետն ըստ Ավետիսյանի, վերաբերում է աշխատողի վճարովի արձակուրդի իրավունքին։

Նշենք, որ առաջարկվող կարգավորմամբ՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) ընթացքում չի պահպանվում աշխատողի ամենամյա արձակուրդի իրավունքը:

«Եթե անձն, օրինակ արտակարգ դրությամբ պայմանավորված գտնվում է հարկադիր պարապուրդում, և կստանար իր աշխատավարձի 2/3–ը, ապա այս փոփոխությամբ նա արձակրուրդ չի ստանա, կամ եթե վեց ամիս անց վերացվի աշխատանքային լիազորությունները կասեցնելու որոշումը, ապա աշխատողը կզրկվի իրեն հասնալեիք 10–օրյա արձակուրդի իրավունքից, ցանկացած դեպքում, սա անարդարացի մոտեցում է»,–ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը օրենքների նախագծերի փաթեթ են մշակել՝ որով առաջարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի աշխատանքային լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դրույթը տարածել ոչ միայն հանրային ծառայողների, այլև առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու, թե անձը ներգրավված է հանրային ծառայության մեջ, թե ոչ։ Սա նշանակում է, որ դատախազը կամ վերջինիս համաձայնությամբ նաև քննիչը կարող են կասեցնել նաև կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ օրինակ բանկի մասնաճյուղի կառավարչի, արտադրամասում կամ սուպերմարկետում ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձի (օրինակ հաշվապահի) և այլ աշխատողների աշխատանքային լիազորությունները։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company