ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գազի գնի բարձրացումը կհանգեցնի տրանսպորտի և հացամթերքի թանկացմանը

19 Մայիս 2020 ԵԱՏՄ տարածաշրջանում ինտեգրացիոն միավորման ստեղծումը ենթադրում էր, որ պետք է տնտեսական փոխսերտաճման գործընթացները զարգանան։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե գազի գնագոյացման միասնական սակագնի ձևավորմանը, որ առաջարկվում է Հայաստանի և Բելառուսի կողմից, առայժմ ընդունելի չէ։

«Ես ենթադրում եմ այդ գործընթացների փուլային զարգացում։ Բնական է, որ առայժմ չեն ստեղծվել այն բոլոր հնարավորություները և անցումները, որոնք կկարողանային ապահովվել նախօրոք նպատակադրված անցումներին, բայց ԵԱՏՄ-ն իր ստեղծման օրվանից ենթադրում էր լիարժեք տնտեսական ինտեգրում, ինչը պետք է բերեր ապրանքների միասնական շուկայի ձևավորման, պետք է ձևավորվեր մեկ տնտեսական տարածք՝ միասնական արժույթով։ Ծրագրերը, որ մշակված էին մինչև 2025 թ-ը, միտված էին դրան նաև էներգետիկ շուկայում միասնականացմանը։ Հայաստանը կամ Բելառուսը, որ մասնակցել են այդ ինտեգրացիոն գործընթացներին, ունեցել են նաև ավելի էժան էներգետիկ ռեսուրսների ձեռքբերման ակնկալիք։ Սա բնական է, սակայն սպասելի էր նաև, որ վերջին քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները մեզ ոչ թե մոտեցնում են այդ նպատակին, այլ այս փուլում գոնե հեռացնում են դրանից»,-ասաց Ավետիսյանն՝ ընդգծելով, որ որքան էլ գազի գնագոյացման հիմքը տնտեսական է, այդուհանդերձ, դրա հիմքը նաև քաղաքական է։ Տնտեսագետի դիտարկմամբ՝ այսօրվա գործընթացներն այնքան էլ անսպասելի չէին, որովհետև գործընթացները, որ սկսվել էին 2019 թ-ին և շարունակվում էին 2020 թ-ին՝ այդքան էլ հուսադրող չէին։ «Բանակցություններն այս փուլում ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան լուծումներ են տալիս և դրանք, ցավոք, ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հենք ունեն։ Կարծում եմ այս ուղղությամբ պետք է առավել համակարգված աշխատանք իրականացվի, քանի որ նավթի շուկան ներկայումս գնանկման փուլում է, կորոնավիրուսով պայմանավորված՝ նավթի և էներգառեսուրսների կրճատման միտում կա և ապագա միտումը ևս դեպի կրճատում է, ինչը նույնպես տանում է դեպի գնի նվազման, կամ առնվազն ոչ դեպի բարձրացման։ Այս բոլոր մակրոգործոնները իրական հիմք տալիս են բանակային գործընթացի համար՝ ի նպաստ գազի գնի պահպանման, բայց թե ինչպես դրանք իրականություն կդառնան՝ պայմանավորված են նաև քաղաքական գործընթացներով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ի վերջո, մեր բոլորի ակնկալիքը պետք է լինի մեր երկրի իշխանություներից, որպեսզի բանակցությունները արդյունքով հանգուցալուծվեն և մեր ռազմավակարան գործընկերոջ հետ ի վերջո գտնվեն լուծումներ, մասնավորապես միջնաժամկետ առումով խնդիրը կարգավորելու համար։

«Կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում միասնական էներգետիկ շուկայի լուծումներն այս փուլում չեն ստացվում, ինչն արդեն ակնհայտ է որովհետև ռազմավարության լուծումները մինչև 2025 թ-ն առկախվել են և ենթակա են փոփոխությունների։ Այս փուլում շեշտադրումը պետք է լինի բանակցությունները երկկողմանի հարաբերություններ դաշտ տեղափոխելը և ՌԴ -ի հետ խնդրի քննարկումները»։ Ավետիսյանն ընդգծեց, որ քանի որ մենք գազ սպառող երկիր ենք և մեզ համար էական է գազի գինը։ Ընդ որում՝ ոչ միայն այսօրվա գինը, այլև ներդրումների տեսանկյունից շատ կարևոր է, թե մենք ինչպիսի հեռանկարային պայմանավորվածություն ունենք, քանի որ ներդրողը դիտարկելու է, թե գազի գինը միջնաժամկետ կտրվածքով ինչպիսի դինամիկա է ունենալու։ Գազի գինն ունենալու է նաև սոցիալական ազդեցություն, քանի որ բացի նրանից, որ գազ սպառում են տնային տնտեսությունները, այլև գազի գինը կարևոր գործոն է առաջին անհրաժեշտության ապրանքների ծառայությունների գնագոյացման համար, սկսած տրանսպորտից մինչև հացամթերք և այլն։ Այստեղ այդ վերամշակող սննդի արդյունաբերության մեջ կարևոր է նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը։ Հետևաբար գազի գնի բարձրացումը գնաճի գործոն է, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով»։

Նրա դիտարկմամբ՝ եթե մենք ունենանք գազի սակագնի բարձրացում, դա միանշանակ ազդեցություն կունենա տրանսպորտի և հացի գնագոյացման վրա։ «Գազի գինը չի կարող ազդեցություն չունենալ այդ ոլորտներում գնագոյացման վրա։ Դրանք բարձր մրցակցային շուկաներ են։ Ինչպես կարող է, օրինակ, այն պայմաններում, որ արդեն տրանսպորտի սակագնի մեջ հիմնական բաղադրիչը՝ 60-70 տոկոսը հենց գազի գինն է, վերջինիս 10-20 տոկոսով բարձրացման դեպքում՝ չազդել սակագնի վրա, իհարկե ազդելու է։ Հետևաբար ազդելու է մարդկանց կյանքի որակի վրա»,-ընդգծեց Ավետիսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company