ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ձախողված արտաքին քաղաքականության պատճառով մեծ աջակցություն չենք ստանում

24 Մայիս 2020 «Այդ աջակցությունն իրականում պարտք է և մեծացնում է մեր պարտքային բեռը, որը առանց այդ էլ քիչ չէր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի օրերս արված հայտարարությանը, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 280 մլն դոլար է տրամադելու: Արթուր Խաչատրյանի խոսքով ՝ իրականում ստացել ենք ոչ թե 280 մլն դոլար, այլ եղել է 240 մլն դոլարի համաձայնություն, իսկ անմիջապես տրամադրվել է 35 մլն դոլարի վարկ:

«Մնացած մասը կարող է տրամադրվել 6 տրանշով, 6 ամիսը մեկ՝ յուրաքանչյուր նախորդ տրանշի գնահատումից հետո։ Այսինքն, հնարավոր է, ստանանք ընդամենը այս 35 միլիոնը, իսկ 6 ամիս հետո գնահատվի կառավարության կատարողականը և պարզվի, որ այն չի համապատասխանում Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշներին։ Այս վարկի հիմնական մութ կողմն այն է, որ հայտարարությունը եղել է շատ լղոզված: Չասվեց, որ դա պարտք է, ասվեց, որ աջակցություն է: Իհարկե, նեղ վիճակում գտնվող մարդուն պարտք տալն էլ է աջակցություն, բայց և այնպես, եթե կառավարությունը տեղեկություն է տալիս, ապա այն պետք է լինի բավականաչափ ամբողջական, որպեսզի քաղաքացիները կարողանան հասկանալ, թե ինչ է իրենց սպասում հետագայում: Քանի որ այդ պարտքը վերադարձնելու ենք մենք, ուղղակի չգիտենք, թե երբ ենք վերադարձնելու և քանի տոկոս է. ոչ ժամկետայնություն, ոչ պարտքի տոկոս չի ասվել։ Արժույթի միջազգային հիմնադրամի կայքից, իհարկե, կարելի է տեղեկություններ ստանալ, թե որքան է ժամկետայանությունը և պարտքի միջակայքը, բայց ևս այնպես, պետք է ՀՀ իշխանությունները լինեն թափանցիկ և հաշվետվողական»,- նշեց Խաչատրյանը:

Բանախոսը փաստեց՝ «Սթնեդ բայը» վարկի տեսակ է և նվեր չէ: Սա կարճաժամկետ ֆինանսավորում է, և ելնելով քվոտաներից՝ կազմվում է տոկոսադրույքը։

«Մեր պարտքհարաբերությունը 2020 թվականի բյուջեով ավելի բարվոք պիտի լիներ, քան 2019-ին, չնայած բացարձակ արժեքով ավելի շատ մեծանալու էր արտաքին պարտքը: Քանի որ ակնկալվում էր, որ ՀՆԱ-ն էլ պիտի մեծանա, այդ հարաբերակցությունը փոքրանալու էր: Հիմա պարտքը մեծացավ անհամեմատ ավելի շատ, քան բյուջեն ընդունելու ժամանակ էր ենթադրվում, և ՀՆԱ-ն հնարավոր չէ, որ չընկնի: Տնտեսական ճգնաժամը ոչ թե հնարավորություն է, այլ ռիսկ է, որն արդեն իրականություն է: Մենք կունենանք արտաքին պարտք-ՀՆԱ բավականին ոչ բարենպաստ հարաբերություն»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:

Անդրադառնալով վարկի անհրաժեշտությանը՝ Ա. Խաչատրյանը նշեց. «Տնտեսությունն իսկապես ծանր վիճակում է, և պետություններն ուզեն չուզեն ստիպված են վարկ վերցնել: Այս պահի դրությամբ պետությունը, հավանաբար, չուներ այլընտանք, քանի որ չունենք բարեկամ պետություն, որը մեզ ուղղակի դրամաշնորհ տրամադրի: Խնդիրը պարզապես նրանում է, որ մեր տնտեսությունը չափազանց խոցելի է էկզոգեն՝ արտաքին շոկերի նկատմամբ: 2008 թվականին ՀՀ ամենաշատ տուժածներից մեկն էր համաշխարհային ճգնաժամի ժամանակ, և, եթե համեմատենք այսօրվա մեր տնտեսության կառուցվածը այն ժամանակվա տնտեսական կառուցվածքի հետ, կտեսնենք, որ բացարձակապես փոփոխություն չկա: Էլի հանքարդյունաբերությունը մեր հիմնական արդյունաբերության ճյուղերից է, արտահանման ամենամեծ ճյուղն է: Տնտեսական հեղափոխություն կլիներ այն ժամանակ, երբ տնտեսության կառուցվածքն իրապես փոխվեր: 2018 թվականին վարչապետը գնաց, ժապավենը կտրեց Մերձավանում: Գործարան էր կառուցվել, ո՞ւր է այդ գործարանը, մեզնից քանիսն է խանութում տեսել հայկակական արտադրության հեռուստացույց: Արդյունաբերությունն իրոք պիտի զարգացվեր, բայց դրա համար կառավարությունը պիտի ակտիվ զբաղվի տնտեսական կառավարմամբ, այլ ոչ թե ասի, որ այլևս մոնոպոլիա չկա, չնայած կասկածելի է, որ չկա: Ինչքան ասել ենք մի օրինակի անուն տվեք որ առաջ մոնոպոլիա էր, հիմա չկա, այդպես էլ չի ասվել՝ «Քեթրին»-ից բացի: Բայց ես չեմ ուզում հավատալ, որ Հայաստանի տնտեսական հեղափոխությունը բանանն էր: Ասում են՝ կոռուպցիա չկա, մոնոպոլիա չկա, գնացեք ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք: Այդ մոտեցմամբ որևէ դեպքում հնարավոր չի լինի ակնկալել, որ կաճի տնտեսությունը կամ տնեսության դիմադրողականությունը ճգնաժամերի նկատմամբ»:

Խոսելով Հայաստանի ստացած աջակցության մասին, Խաչատրյանը փաստեց. «Մենք շատ մեծ աջակցություն չենք ստացել: Եթե համեմատենք Վրաստանի հետ, ապա կտեսնենք, որ մեր ստացած աջակցությունն անհամեմատ ավելի քիչ է: Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանն ասաց, որ մեկ միլիոնի չափով լրացուցիչ գումար է տրամադրվելու, մինչև այդ էլ մի քանի միլիոնի մասին էին խոսում, Եվրամիությունից որևէ լուրջ աջակցություն կարծես թե դեռ չենք ստացել: Ռուսաստանը, որն օգնեց 2008 թվականի ճգնաժամի ժամանակ, հիմա որևէ լուրջ բան չի ասում, ընդհակառակը, Հայաստան-Ռուսաստան լարվածության ֆոն կա: Այսինքն՝ այնպես չէ, որ մեծ աջակցություն ենք ստացել, և դա մեր ձախող արտաքին քաղաքականության հետևանքներից մեկն է: Արտաքին քաղաքականության պատճառով մենք չենք կարողանում ստանալ աջակցության այն փաթեթը, որը ստացել է Վրաստանը: Արտաքին աջակցությունն էլ է քաղաքականություն, եթե քեզ չեն օգնում, նշանակում է՝ դու ունես խնդիրներ: Օգնելը կարող է լինել թե դրամաշնորհ, թե վարկ»:

Ըստ Խաչատրյանի՝ արտաքին քաղաքականությունը պիտի կառուցողական լինի, դիվանագիտությունը խնդիր լուծելու և հարաբերություններ հաստատելու արվեստն է, և եթե այսօր դու խնդիր ունես Ռուսատանի, Եվրամիության կամ ԱՄՆ-ի հետ, նշանակում է՝ չես կարողացել հարաբերություններ հաստատել:

Ո՞րն է մեզ համար այս պահին օրակարգային խնդիրը՝ հարցին, Արթուր Խաչատրյանը արձագանքեց. «Բոլոր ճակատներում խնդիրներն այնքան լուրջ են, որ դժվար է ասել, թե այս պահին որն է ճիշտ: Երբ երկիրը կանգած է խնդիրների առաջ, պետք է ներքին համերաշխությունն ապահովել, այլ ոչ թե շարունակել սև- սպիտակ, հեղափոխական հակահեղափոխականի տարանջատումը»:

«Մեր աչքի առաջ տնտեսական կոլապսն է, և ամենակարևորը՝ համավարակի տարածումն է, օր օրի վարակվածների, մահերի թիվը մեծանում է, մեր առողջապահական համակարգի հզորությունը սահմանափակ է, եթե օրական 300-400 մարդ վարակվի, չեմ պատկերացնում, թե ինչպես է մեր առողջապահական համակարգը կարողանալու այդ խնդիրը լուծել»,- նշեց բանախոսը:

Դիտարկմանը, որ երկրում փաստացի արտակարգ դրություն է հայտարարված, որի նպատակը համավարակի տարածումը կանխելն է, Խաչատրյանը պատասխանեց. «Երկրում փաստացի ոչ մի բան չունենք և ոչ էլ ունեցել ենք: Հայտարարվեց սահմանափակումների մասին, նույնիսկ դրանք չկարողացան ապահովել: Ձեռնարկությունները, հասարակական տրանսպորտը չէին աշխատում, բայց մարդիկ քաղաքում, ներողություն արտահայատությանս համար, «զվռնում» էին, և շատերի համար կարանտին ասվածն ուղղակի հայկական մեծ արձակուրդ էր. ուղղակի փող չէին ստանում: Նախ չկարողացան ապահովել վարակի սանձումը, այն տարածվեց և դրանից տնտեսությունն էական վնաս կրեց»:

Խաչատրյանը փաստում է՝ բոլոր սահմանափակումները մայիսի 18-ից փաստացի վերացել են, բայց արտակարգ դրությունը մնացել է, և դա միանգամից հուշում է, որ արտակարգ դրությունը համավարակի հետ քիչ կապ ունի և ավելի շուտ քաղաքական խնդիրներ լուծելու համար էր/է:

«Սահմանափակումները պետք է լինեին մարտից և ավելի խիստ, շոկային թերապիան պիտի ապահովվեր: Ուղղակի պոպուլիստ կառավարությունը ոչ պոպուլյար քայլերի երբեք չի գնա և իրենք իրենց պոպուլիզմի զոհը դարձան: Ինչ որ մի պահի երբ տեսնեն որ վարակը տարածվում է, հավանաբար պիտի գնան սահմանափակումների, բայց այս ամեն ինչից կարելի էր խուսափել ինչպես Վրաստանը խուսափեց: Եթե ճիշտ գնահատեին ռիսկերը, այլ ոչ թե տրվեին պոպուլիզմին և փոխանակ զբաղվեին համավարակով, զբաղվեցին հանրաքվեով: Եթե այն ժամանակ կարողանային կանխել՝ իսկ դա ավելի հեշտ էր, հիմա այս վիճակը չէինք ունենա»,- նշեց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ուղերձը, որը տրվեց մարդկանց, այն էր, որ սա ինչ է, ում շունն է որ, գրիպի նման մի բան է, ինչի կրել դիմակ եթե դրա ծակոտիները ավելի մեծ են քան վիրուսը: Եվ հասարակությունը, ըստ Խաչատրյանի, այդ ամենն ընկալել է այնպես, ինչպես հայտարարվել էր իշխանությունների կողմից. «Այն կինը, ով մարդկանց, այսպես ասած, վարակեց Էջմիածնում, ամենևին մեղք չունի: Մարդը լսել է երկրի ղեկավարներին, պաշտոնյաներին, որ գրիպ է էլի, իսկ գրիպի պատճառով ո՞վ է չեղարկում իր տղայի նշանդրեքը, հիմա այդ կինն էր պատասխանատու, թե՞ սխալ ուղերձ հղողները: Սխալ գնահատումը, դրանից բխող սխալ ուղերձը և սխալ քայլերն էին, որոնք հասցրին երկիրն այս վիճակի և հիմա կառավարությունը փոխում է իր մոտեցումը՝ բացի ծանր հիվանդները, մնացածը կբուժվեն տանը: Մեր առողջապահական համակարգը հասել է իր սահմանին, ինչը հղի է բազմաթիվ ծանր հետևանքներով, բայց նույնիսկ այս պարագայում էլի ուղերձը ճիշտ չի գալիս: «Եթե չդնեք դիմակ, ապա կհիվանդանաք և դու՛ք եք մեղավոր», ո՛չ, մարդիկ էլ ասում են՝ հիվանդությունը սուտ է, դիմակ չենք դնի ու չենք հիվանդանա»:

«Պետք է որոշումը կայացնել և պարտադրել, բայց կայացնել միայն այնպիսի որոշումներ, որոնք կարող ես իրականացնել, այլապես գցում ես քո խոսքի, կառավարության որոշման արժեքը ոտքի տակ ես տալիս, երբ ընդունում ես որոշումներ, որոնք չես կարողանում ապահովել: Չի կարելի կառավարության որոշումներն արժեզրկել, դա պրոբլեմ է ոչ միայն այս, այլ նաև գալիք կառավարությունների համար», – եզրափակեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում.

https://youtu.be/M341xy8Ufu8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company