ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

28 Մայիսը` Վերջին Դարու Լինելիութեան Մեր Հիմնաքարը

28 Մայիս 2020 Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Հայ մարդուն ամէնէն դժնդակ պայմաններուն մէջ իսկ կան թուականներ, պանծալի թուականներ, որոնք կը մնան ոչ միայն, յիշատակ եւ յուշ, այլ մանաւա՛նդ` վճռակամութեան վերանորոգման առիթ, գոյատեւելու կամքի պողպատացման մղիչ ուժ:

28 Մայիս 1918-ն այդ թուականներէն գլխաւորն է ու վեհագոյնը:

Սասնոյ ապստամբութեան, Խանասորի, Շապին Գարահիսարի, Մուսա Լերան, Վանի ապստամբութեան, Հաճնոյ գոյամարտի եւ նման բոլոր հերոսապատումներուն դափնին են 28 Մայիսի ճակատամարտերն ու անկախութիւնը:

Ու այդ անկախութիւնը եղաւ հիմը ազատ ու անկախ Հայաստանի, ազատ ու անկախ Արցախի:

Անկախութեան համար մղուած ճակատամարտերը դաշնակցական Արամ Մանուկեանի եւ աննման կտրիճներու զոհողութեան հաւաքական նուէրն են համայն հայութեան:

Սարդարապատ, Բաշ Ապարան ու Ղարաքիլիսա սոսկ ճակատամարտեր չեն` հողատարածքի մը անկախութիւն ապահովող:

28 Մայիս 1918 թուականը հայ մարդու ստրկութեան շղթաները քանդող գոյակռիւն է, ազատութեան համար անճնշելի կամքի պոռթկումը:

Անհաւասար կռիւ, սովի ու համաճարակի ենթակայ գաղթականութիւն, ամբողջութեամբ մինակ ու անպաշտպան, հայութիւնը յաղթեց ու կերտեց 28 Մայիս, որովհետեւ որոշեց ապրիլ ազատ ու անկախ:

Դարերէն եկող ու դարերուն գացող ազատատենչ ոգիի եւ ինքնուրոյն

ու անկախ ապրելու հայ մարդու որոշումին ամենապայծառ ու մնայուն խորհրդանիշն է 28 Մայիս 1918:

Ոչ միայն խորհրդանիշ է ան:

Մնայուն զանգ է ու հրաւէր կոչնակ:

Մնայուն յուշարար բոլոր սերունդներուն:

Հայաստանի ու հայութեան հաւատացող եւ անոնց յաւերժութիւնը կերտող անցեալի ու ներկայի բոլո՛ր հաւատաւորներուն:

Հա՛յ երիտասարդութեան:

Անո՛ր, որ պարտի 28 Մայիսի խորհուրդը վառ պահել ու ունենալ յանձնառու հայու ազատ մտածողութիւնը կերտելու, անկախ հայ միտքը, ազատագրուած հայու թռիչքը կռանելու պատասխանատուութիւնը:

Հայ երիտասարդութեան ու բոլորիս` մեր ու գալիք սերունդներուն ուղղող փարոսը ըլլալու եւ յիշելու ու յիշեցնելու, թէ Մայիս 28 սոսկ թուական չէ, սոսկ ճակատամարտ չէ, սոսկ պատմութիւն չէ, նոյնիսկ անկախութեան պարզ յայտարարութիւն չէ՛:

Այլ,

28 Մայիսը վերջին դարու մեր լինելիութեան հիմնաքարն է:

28 Մայիսը ազատ հայու, ինքնուրոյն հայու, անկախ հայու, ստրուկի հոգեբանութիւնը քանդող, ճակատաբաց ո՛չ ըսող հպարտ հայու արեամբ ներկուած ճառագայթող ինքնութիւնն է:

Փա՛ռք 28 Մայիսը կերտող սերունդին:

Փա՛ռք անկախ ու ազատ կամք կտակող սերունդին:

Եւ յառա՛ջ, 28 Մայիսով նոր 28 մայիսներ կերտելու աննկուն կամքին:

Երիտասարդութեան կամքին:

Մեր հին ու նոր ազատամարտիկներու կամքին:

Միասնաբա՛ր` դէպի յառաջ:

Միասնաբար` դէպի նոր յաղթանակներ:

Մինչեւ որ Եռագոյնը ծածանի Արարատի կատարին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company