ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետք է շարունակենք մեր գործիչների ուղին

28 Մայիս 2020 ՀՅԴ գործիչները Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առիթով ծաղիկներ են դրել պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի և Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական և պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր Գարեգին Նժդեհի հուշարձանների առջև։

Ոչ միայն Դաշնակցության, այլև ընդհանրապես ողջ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ։

«Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը մեր ժողովրդի պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է եղել։ Ցեղասպանություն տեսած, իր հայրենիքի մի մասը կորցրած ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել, կամք գտնել և 1918 թ-ի մայիսին հիմնադրել Առաջին Հանրապետությունը՝ մինչ այդ կասեցնելով թշնամու գրոհը Բաշ Աբարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունը կարճ տևեց, բայց նրա դերը և նշանակությունը էական է հայ ժողովրդի պատմության համար։

Անդրադառնալով Դաշնակցության վաստակը ստվերող կարծրատիպերին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ վկայակոչելով Խորհրդային Միությունում 70 տարի ստեղծված ֆիլմերը, գրականությունը, կեղծ պատմությունը, որը տարիներ շարունակ փորձում էր վարկաբերել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որը Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդի գլխավոր քաղաքական ուժերից մեկն էր։

«Այս ամենը դիտվում է այդ շրջանակում։ Իսկ նրանք, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի պատմությանը, լավ գիտեն Դաշնակցության դերը և նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ։ Հետևաբար, նման անիմաստ բամբասանքները և խոսակցությունները լուրջ ընդունելը և դրանց անդրադառնալը անիմաստ է»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նրա գիտարկմամբ՝ մինչև այսօր պատշաճ կերպով չեն գնահատել այն քաղաքական ուժին, այն քաղաքական, հասարակական գործիչներին, ում շնորհիվ կերտվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

«Մենք ունենք ֆանտաստիկ օրինակներ՝ ի դեմս Արամ Մանուկյանի, Դրաստամատ Կանայանի և մյուս մեր հերոսների՝ հայ ժողովորդի նվիրյալ զավակների, ովքեր հրաշալի օրինակ են պետական այրի, քաղաքական գործչի, զինվորականի, ումից այսօր մենք դասեր քաղելու և սովորելու շատ առիթներ ունենք»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Այս իմաստով, ըստ նրա, կարևոր է, որ ճիշտ գնահատենք, հասկանանք և արժևորենք մեր հերոսներին։

«Այսինքն, մենք պետք է կարևորենք մեր գործիչնեին, շարունակենք իրենց ուղին, որովհետև դա շատ անհրաժեշտ է հենց այսօր»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նաև քաղաքական գնահատական տվեց ներկա գործընթացներին։

Մանրամասները տեսանյութում․

https://youtu.be/lYkZoq-_J-s

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company