ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է Մայիսի 28-ը

28 Մայիս 2020 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում «իրեն հայտարարեց Անդրկովկասի հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Արևելյան Հայաստանի վերջին կտորների վրա ապրող հայությանը ոչնչացնելու և, դրանով իսկ, հայոց քաղաքակրթությունը սեփական հայրենիքում բնաջնջելու եկած թուրքական կանոնավոր բանակին հետ մղելով, հայ ժողովուրդը հնարավորություն ունեցավ հայրենիքի մի փոքրիկ բեկորի վրա ստեղծելու պետականություն: Եվ ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ Մայիսի 28-ը դարձավ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը:

Համավարակի վտանգներով պայմանավորված՝ 2020 թ. տոնական լայնամասշտաբ միջոցառումներ չեն անցկացվի, կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր:

ՀՅԴ Բյուրի, Հայաստանի Գերագույն մարմնի, Երևանի Քաղաքային կոմիտեի և վարչական շրջանների կոմիտեությունների անդամները Մայիսի 28-ի առիթով այցելեցին Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի և քաղաքական, ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձաններին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ընգծեց, որ այս օրը ոչ միայն դաշնակցության, այլ ամբողջ հայ ժողովրդի համար կարևոր և պատմական նշանակություն։

«Չնայած Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունը կարճ տևեց՝ ընդամենը 30 ամիս, բայց նրա դերը և նշանակությունը շրջադարձային է հայ ժողովրդի համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ցեղասպանություն տեսած, իր հայրենիքի մեծագույն մասը կորցրած ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել, կամք գտնել և 1918 թ. մայիսին հիմնադրել Առաջին Հանրապետությունը՝ մինչ այդ կասեցնելով թշնամու գրոհը Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում:

Անդրադառնալով Դաշնակցության վաստակը ստվերող կարծրատիպերին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ վկայակոչելով Խորհրդային Միությունում 70 տարի ստեղծված ֆիլմերը, գրականությունը, կեղծ պատմությունը, որը տարիներ շարունակ փորձում էր վարկաբերել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, որը Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդի գլխավոր քաղաքական ուժերից մեկն էր։

«Այս ամենը դիտվում է այդ շրջանակում։ Իսկ նրանք, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի պատմությանը, լավ գիտեն Դաշնակցության դերը և նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ։ Հետևաբար, նման անիմաստ բամբասանքները և խոսակցությունները լուրջ ընդունելը և դրանց անդրադառնալը անիմաստ է»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նրա դիտարկմամբ՝ մինչև այսօր պատշաճ կերպով չեն գնահատել այն քաղաքական ուժին, այն քաղաքական, հասարակական գործիչներին, ում շնորհիվ կերտվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը փաստեց, որ Առաջին Հանրապետության հիմնադիր նվիրյալներին արժևորելու կարիքը կա հատկապես մեր օրերում, երբ ամեն կողմից մեր երկիր են ներմուծվում կեղծ և քայքայիչ արժեքներ ու ծրագրեր:

«Մեր նորօրյա սերնդի համար չափորոշիչ և ուղենիշ պետք է լինի այն արժեհամակարգը, որը կրում էին Առաջին Հանրապետության մեր նվիրյալները»,- նշեց Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով այն դժնդակ տարիները, երբ մայիսի 28-ը, այս փառավոր տոնը մարդիկ գաղտնի էին նշում, մենակ, անգամ հաճախ կյանքով հատուցելով դրա համար:

«Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին 1937 թ. Հրազդան գետի ափին միայնակ է նշել մայսիսի 28-ը, հիշել իր ընկերներին, անցած փառավոր ուղին և արտասվել: Հիշենք նաև, որ դրանից երկու ամիս անց նա ձերբակալվեց, դատապարտվեց գնդակահարության և մահացավ բանտում: Այսինքն՝ անկախության գաղափարի կրողները կյանքով են հատուցել այն արժեքների համար, որոնց շնորհիվ կերտվեց Առաջին, իսկ նրա հենքի վրա էլ՝ մերօրյա հանրապետությունը», – եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

https://youtu.be/be-i2Xf8-U4

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company